ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կոմիտաս Վարդապետին նվիրված երեկո Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում

21 դեկտեմբերի, 2015 | 14:59

austria komitasԴեկտեմբերի 17-ին Ավստրիայում ՀՀ դեսպանության «Հայաստան» մշակութային կենտրոնում տեղի ունեցավ ավստրո-հայկական մշակութային ընկերության կազմակերպած երեկո` նվիրված Կոմիտաս վարդապետին:

Ձեռնարկին իրենց մասնակցությունն էին բերել խոստումնալից հայ արվեստագետներ` երգչուհի Աստղիկ Խանամիրյանը և դաշնակահարուհի Անի Սարիբեկյանը: Որպես բանախոս երեկոյի ընթացքում ելույթ ունեցավ ավստրո-հայկական մշակութային ընկերության նախագահ Ռազմիկ Թամրազյանը, որը ներկայացրեց դրվագներ Կոմիտաս Վարդապետի կյանքից և նրա ստեղծագործական անհարթ ուղին:

despan KirakosyanԵզրափակիչ խոսքով հանդես եկավ Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով շնորհակալություն հայտնեց ավստրո-հայկական մշակութային ընկերությանը՝ տարիներ շարունակ Ավստրիայում հայկական մշակույթը քարոզելու, երկու երկրների միջև քաղաքակրթական կամուրջներ հաստատելու համար: Նա իր գոհունակությունը հայտնեց երեկոյի կազմակերպման և արվեստագետների ելույթների կապակցությամբ և երեկույթին ներկա մշակույթի գործիչներին հորդորեց Հայաստան մեկնելիս այցելել Երևանյան պանթեոնի հարևանությամբ գտնվող Կոմիտաս Վարդապետի նորաբաց թանգարանը:

mfa.am


Առնչվող նյութեր
1. Դեսպան Արման Կիրակոսյանը Խորվաթիայի Հանրապետությունում
2. «Հայաստան – Ավստրիա՝ 1918-1921թթ. պաշտոնական շփումները» խորագրով ցուցահանդես Վիեննայում՝ նվիրված մայիսյան հերոսամարտերի և Հայաստանի Հանրապետության 100-ամյակին
3. Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հայ պատանի երաժիշտների համերգաշարը Ավստրիայում
4. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
5. Վիեննայում տեղի ունեցան Եվրոհայկական 23-րդ խաղերը
6. Աննա Աստվածատուրյան-Տուրկոտի դասախոսությունը Վիեննայում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին
7. Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հանրային դասախոսությունը
8. Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
9. Սկսվել է 2018-ին Վիեննայում կայնալիք եվրոպահայերի մարզական խաղերի մասնակցության հայտերի ընդունումը
10. Ավստրիա. Եղիշե Չարենցի 120-ամյակը նշվեց Վիեննայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: