ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան բարեգործական կազմակերպության 20-ամյակին նվիրված միջոցառում Ժնևում

06 սեպտեմբերի, 2017 | 16:58

Սեպտեմբերի 3-ին Ժնևի հայկական կենտրոնում տեղի ունեցավ «Կոմիտաս Շվեյցարիա – Հայաստան» (KASA – Komitas Action Suisse-Arménie) բարեգործական միության գործունեության 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառում, որի շրջանակներում ողջույնի խոսքով հանդես եկավ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը, ով երախտագիտություն հայտնեց ԿԱԶԱ-ի նախագահ Մոնիկ Բոնդոլֆի-Մասրաֆին և Դարիո Բոնդոլֆիին` Հայաստանում ծավալած մարդասիրական երկարամյա գործունեության համար։

Դեսպանորդ Տոլմաջյանն իր խոսքում ընդգծեց, որ հիշյալ կազմակերպությունը, մարդասիրական գործունեության հետ մեկտեղ բազմաթիվ ծրագրեր սկսեց իրականացնել նաև շինարարության՝ հանրակրթական և արվեստի դպրոցների կառուցում և վերանորոգում, մասնագիտական վերապատրաստման, այդ թվում` առցանց ուսուցման ծրագրի միջոցով, ինչպես նաև գյուղատնտեսության և զբոսաշրջության բնագավառներում՝ դառնալով մեր երկրի կայուն զարգացման կարևոր դերակատարներից մեկը։ Դրվատվեց նաև կազմակերպության կողմից Փախստականների հարցերով ՄԱԿ գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ համագործակցաբար իրականացվող գործունեությունը՝ ուղղված սիրիահայ փախստականների ինտեգրմանը:

Նշվեց, որ ԿԱԶԱ-ն իր կարևոր նպաստն է բերել ինչպես հայ-շվեյցարական միջմշակութային կապերի խորացմանը, այնպես էլ հայ և շվեյցարացի ժողովուրդների միջև բարեկամության առավել ամրապնդմանը։

Հայաստանում և Սփյուռքում ծավալած բարեգործական և հասարակական գործունեություն համար՝ դեսպանորդ Հասմիկ Տոլմաջյանը Մոնիկ և Դարիո Բոնդոլֆիներին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության կողմից շնորհված «Պողոս Նուբար» մեդալը, իսկ «Արմենիանոս,, հիմնադրամի նախագահ Ժակ Հոշստետերը և անհատ բարերար Լուսիան Շտամպն արժանացան հատուկ շնորհակալագրերի՝ տարիներ ի վեր Հայաստանում ԿԱԶԱ-ի կողմից իրականացվող ծրագրերին ցուցաբերած նշանակալի օժանդակության համար։

Միջոցառումը եզրափակվեց հայ և շվեյցարացի արվեստագետների երաժշտական կատարումներով, ինչպես նաև ԿԱԶԱ-ի անցած 20-ամյա ուղին ներկայացնող ֆիլմի ցուցադրությամբ։


Առնչվող նյութեր
1. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
2. Շվեյցարիա. Ժընեւի «Արձագանգ» երկամսեայ թերթը տօնեց իր 30-ամեակը
3. Դիվանագետ Հասմիկ Տոլմաջյանին՝ Ֆրանսիական Հանրապետության Արժանիքի ազգային շքանշան
4. Ժնեւ. Արցախի վարչապետը շվեյցարահայերին ներդրումներ անելու կոչ է արել
5. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգ Ժնևում
6. Շվեյցարահայ կոմպոզիտոր Հայկ Վարդանի սիմֆոնիաներն առաջին անգամ կկատարվեն Պրահայում փետրվարի 22-ին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: