ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Կոմիտաս» մեդալ` Վարդան Ուզունյանին. հանդիսավոր ձեռնարկ Լոնդոնում

21 փետրվարի, 2017 | 13:31

 

uzunian ereko parՄիացյալ Թագավորության հայ համայնքի ներկայացուցիչ, սփյուռքում եւ հայրենիքում ճանաչված բարերար Վարդան Ուզունյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալը՝ ի արժեւորումն բազմամյա ազգանվեր գործունեության եւ սփյուռքի տարբեր համայնքներում հայկական մշակույթի եւ արժեքների ներկայացման եւ պահպանման:

Պարգեւատրման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ ս.թ փետրվարի 12-ին Լոնդոնի Քոփթորն Թարա հյուրանոցում՝ ներկայությամբ Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանի, Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության արտակարգ դեսպանորդ Արմեն Լիլոյանի, ինչպես նաեւ հարյուրից ավելի հայ եւ բրիտանացի պատվավոր հյուրերի:

Հանդիսությունը բացվեց Սեզա Ուզունյանի ողջույնի խոսքով, որից հետո հնչեցին Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի ազգային օրհներգները:

Ելույթով հանդես եկավ եւ պատվավոր մեդալով պարգեւատրվելու կապակցությամբ Վ. Ուզունյանին շնորհավորեց Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի /Tekeyan Trust London/ նախագահ Սիլվա Գրիգորյան-Ահարոնյանը, ով նաեւ հակիրճ անդրադարձավ ԼԹԽՄ-ի շուրջ քառասնամյա ազգանվեր գործունեությանը, որում մեծ ներդրում է ունի Վ. Ուզունյանը:

Լոնդոնի Թեքեյան մշակութային միության անունից հանդես եկավ փոխնախագահ դոկտոր Կարեն Արեւյանը: Մաղթելով նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ, նա ընդգծեց Վ. Ուզունյանի բեղուն գործունեությունը ԹՄՄ-ում՝ ի նպաստ Հայրենիքին օգտակար լինելու գործին, հայ ինքնության պահպանմանը, մշակույթի զարգացմանն ու տարածմանը:

uzunian despan medalՏոնական հանդիսությունը շարունակվեց հյուրասիրությամբ. Տ. Հովակիմ եպիսկոպոսը ճաշի աղոթք ասաց: Ճաշի ընթացքում հյուրերն ունկնդրեցին ԼԹԽՄ «Կոմիտաս» երգչախմբի հիասքանչ կատարումները, ինչպես նաեւ դիտեցին վավերագրական ֆիլմ՝ նվիրված ԼԹԽՄ ամենանշանավոր նախագծի՝ Երեւանի Թեքեյան Կենտրոնի բացմանը եւ այդ առթիվ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին I ելույթին: Հարկ է նշել, որ Թեքեյան Կենտրոնի ծրագիրը կյանքի է կոչվել Վ. Ուզունյանի անմնացորդ նվիրումի եւ վեց տարիների ընթացքում գործադրած մեծ ջանքների շնորհիվ:

Վարդան Ուզունյանի 55-ամյա ազգանվեր գործունեությունը Լիբանանում, Եթովպիայում, Մեծ Բրիտանիայում եւ Հայաստանում հակիրճ ներկայացրին Մարալ Պոքոքը եւ ԼԹԽՄ եւ «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Բերնարդ Նազարյանը:

Ծնվել է Սիրիայում, Մեծ Եղեռնից մազապուրծ եղած ընտանիքում, որն այնուհետեւ տեղափոխվել է Լիբանան: Հաճախել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության տարրական վարժարանը, ՀԲԸՄ Հովակիմյան Մանուկյան երկրորդական վարժարանը, այնուհետեւ բարձրագույն կրթությունը ստացել է Լոնդոնում: Վաղ հասակից դաստիարակվել է հայկական ոգով, հայրենասիրությամբ ու սիրով դեպի ազգային մշակույթը եւ գիտակցել է ազգային ինքնության պահպանման կարեւորությունը: Ուսանողական տարիներից բեղուն գործունեություն է ծավալել հայ համայնքների ազգային եւ հոգեւոր կյանքում, ծառայելով սեփական ժողովրդին:

uzzunian ereko ergԼոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի, Երեւանի Թեքեյան Կենտրոնի, Լոնդոնի «Կոմիտաս» երգչախմբի հիմնադիրներից է: Մեծ նվիրումով գործունեություն է ծավալել Եթովպիայի Արարատ ակումբում, Լոնդոնի Հայ տան երիտասարդական միությունում, ՀԲԸՄ-ում, Թեքեյան մշակութային միությունում, Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնում հիմնադիր անդամներ եւ համախոհներ Կարո Գրիգորյանի եւ Կարապետ Արեւյանի հետ, ՌԱԿ-ում, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամում եւ ազգային այլ հաստատություններում, ամրապնդելով Հայաստան-Սփյուռք կապերը մշակույթի միջոցով: Իր անխոնջ աշխատանքի շնորհիվ կյանքի են կոչվել մի շարք կարեւոր ձեռնարկներ, այդ թվում՝ ուսանողական մշակութային փառատոն Լիբանանում. հասարակական, մշակութային, մարզական միջոցառումներ Եթովպիայում. ցուցահանդեսներ, դասախոսություններ, «Էրեբունի» թերթը, «Արաքս» պարային համույթը, «Կոմիտաս» երգչախումբը Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ Հայաստանից հրավիրված մշակութային գործիչների, պարի եւ երգի համույթների, թատերական խմբերի ելույթները ՄԲ-ում. եւ ի վերջո, «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի բարեգործական գործունեությունը, որը հիմնականում կենտրոնացած է Հայաստանի եւ Արցախի դպրոցների վրա:

uzunian srbazanՆերկայումս Վարդան Ուզունյանը Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղարն է, Երեւանի «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, ԼԹԽՄ «Կոմիտաս» երգչախմբի նախագահը, Ռամկավար ազատական կուսակցության Լոնդոնի մասնաճյուղի ատենապետը, ՌԱԿ կենտրոնական վարչության անդամ եւ գանձապահը:

2011թ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ հայրապետական կոնդակով պարգեւատրվել է Սուրբ Ներսես Շնորհալի շքանշանով:

Քոփթորն Թարա հյուրանոցում հանդիսավոր ձեռնարկը շարունակեց դեսպանորդ Արմեն Լիլոյանը, ով շնորհավորելով Վարդան Ուզունյանին, ընթերցեց դեսպան Արմեն Սարգսյանի ուղերձը եւ հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվավոր «Կոմիտաս» մեդալը: Ուղերձում մասնավորապես ասվում էր. «Բարձր գնահատանքի է արժանի Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման գործում Ձեր զգալի ավանդը: Ձեր նվիրական աշխատանքով Դուք լավ օրինակ եք ծառայում օտարության մեջ իր հայեցիությունը կերտող եւ պահպանող երիտասարդ սերնդի համար: Այս մեդալը եւս մեկ անգամ ընդգծում է, որ Հայաստանը, հայ մշակույթն ու պատմությունը հարատեւ են Ձեր նման նվիրյալ հայորդիների շնորհիվ»:

uzunian london

Երեկոյի պաշտոնական մասն եզրափակվեց Վարդան Ուզունյանի երախտիքի խոսքով՝ ուղղված ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին այդ բարձր պարգեւին արժանացնելու համար եւ գնահատելու իր ծառայությունները սփյուռքի տարբեր հայ համայնքներին: Նա նաեւ շնորհակալություն հայտնեց իր ընտանիքին, բոլոր համախոհներին ու աջակիցներին, մասնավորապես երջանկահիշատակ Կարո Գրիգորյանին եւ Կարապետ Արեւյանին, ովքեր տարիների ընթացքում սատարել եւ քաջալերել են իրեն` իրականացնելու տարբեր ազգանվեր ծրագրեր:

 

Հանդիսությունը շարունակվեց մշակութային ծրագրով, որի երաժշտական մասն ապահովեցին մեցցո-սոպրանո Անայիս Հեղոյանը /կատարեց Տ.Չուխաջյանի «Փառանձեմի արիան» Արշակ II օպերայից եւ Ն.Քալենթերյանի «Արդյոք ուր ես»/ եւ սոպրանո Թերեզա Գեւորգյանը /Կոմիտաս՝ «Կաքավիկ» եւ Է.Աբրահամյան՝ «Ա՜խ, ինչ լավ են սարի վրա…»/, իսկ դաշնամուրային նվագակցությունը՝ Հաո Զի Յոհի: Այնուհետեւ ելույթ ունեցավ «Լիմ» հայկական պարային համույթը:

????????????????????????????????????

Հանդիսավոր ձեռնարկն ավարտվեց Տ. Հովակիմ եպիսկոպոսի շնորհավորական խոսքով: Բարձր գնահատելով Վարդան Ուզունյանին վաստակը ազգային եւ եկեղեցական կյանքում, նա «Խաչքար» արժեքավոր շտեմարանը նվիրաբերեց նվիրյալ հայորդուն:

????????????????????????????????????


Առնչվող նյութեր
1. Լոնդոնում նշվեց «Գևորգ Թահթայան» կիրակնօրյա ազգային վարժարանի հիմնադրման 40-ամյակը
2. Վարդան Ուզունյանի 78-ամյակը նշվեց Երեւանում
3. Արմեն Սարգսյանն ընդունել է Թեքեյան կենտրոն հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանին եւ ՌԱԿ ներկայացուցիչներին
4. Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
5. Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
6. «Ցեղասպանություն եւ վերածնունդ» խորագրով ձեռնարկ Լոնդոնում
7. Լոնդոն. Թեքեյան մշակութային միության 70-ամյակը նշվեց մեծաշուք հանդիսությամբ
8. Բացառիկ նվագահանդես Լոնդոնում՝ նվիրված Հայկական հիմնարկի 16 ամյակին
9. «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամը անվճար դասագրքեր է տրամադրել կարիքավոր երեխաներին
10. Լոնդոն. Այվազովսկու մեծ ծոռը կներկայացնի իր մոր մեծ պապի պատմությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: