ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Կոմիտաս» Ձայնասկաւառակ` Նոր Շունչ Եւ Միջազգային Ճանաչում Հայկական Երաժշտութեան…

22 հունվարի, 2016 | 10:01

gurjievԻւրաքանչիւր մշակոյթ ունի ապագայ, եթէ կ’ապրի եւ անընդհատ կը շնչէ եւ ունի միջազգային հետաքրքրութիւն, եթէ համամարդկային  արժէք է: Հայկական երաժշտութիւնը խորունկ է ու համամարդկային եւ կրնայ հանդիսանալ հինաւուրց քաղաքակրթութիւններու ընկալման կարեւոր բանալիներէն մէկը:

Բոլորովին վերջերս հայութեան համար կարեւոր իրադարձութիւններէն մէկը հանդիսացաւ աշխարհի ամենահեղինակաւոր ընկերութիւններէն մէկուն` գերմանական ECMrecords-ի կողմէ հրատարակուած «Կոմիտաս» ձայնասկաւառակը` իր  30  էջնոց  բազմաբովանդակ տեղեկատուութեամբ  եւ  լուսանկարներով:  Ձայնասկաւառակի մեկնաբանութիւնը գրուած է երգահան Տիգրան Մանսուրեանի եւ Լեւոն Իսկէնեանի կողմէ:

Ձայնասկաւառակը  հրաշալի  հնարաւորութիւն  եւ  առիթ  է Կոմիտասի  երաժշտութիւնը Արեւմուտքի մէջ  բացայայտելու եւ տարածելու համար: Անիկա կրնայ ըլլալ ամբողջ հայութեան համար հայ երաժշտութեան գիտակից ծանօթացումն ու երիտասարդ սերունդը հպարտութեամբ դաստիարակելու հիմքերէն մէկը:

Ցարդ ասիկա միջազգային մեծագոյն  ու  լայն  անդրադարձներէն մէկն է Կոմիտասի  երաժշտութեան: Հարկ է նշել, որ ECMrecords-ը,  ըլլալով  աշխարհի մէջ  շատ  յայտնի  եւ  մեծ հեղինակութիւն ունեցող ընկերութիւն, կ’օգտագործէ աշխարհի տարածքին ունեցած  իր բոլոր լծակները` նպաստելով իր հրատարակած ծրագիրներու ճանաչելիութեան: Անիկա նաեւ կ’ապահովէ  զանգուածային լրատուամիջոցներու ու երաժշտական  փառատօներու  անդրադարձը:

Gurdjieff Ensemblephoto by Andranik SahagyanՁայնասկաւառակին մէջ տեղ  գտած են Արեւմտեան եւ Արեւելեան Հայաստաններու տարածքներուն մէջ գրի առնուած եւ քանի մը հազար տարուան ընթացքին ստեղծուած հայկական խմբապարերու երաժշտութիւնները, ինչպէս, օրինակ`«Կարնոյ ետ ու առաջը», «Կարնոյ շորորը», «Մշոյ շորորը», կանացի մենապարերը, մանկական նուագները, օրօրոցային, ժողովրդական եւ հոգեւոր երգերու կատարումներ: Բոլոր ստեղծագործութիւնները գործիքաւորուած են հայկական նուագարաններով` տուտուկ, փող, թառ, դափ, քամանչայ, թմբուկ, զուռնայ, բուրվառ, զանգ եւ այլն:

 

Կոմիտասի ստեղծագործութիւններու գործիքաւորումները կատարած է համոյթի  գեղարուեստական  ղեկավար Լեւոն Իսկէնեան` որպէս գործերու սկզբնաղբիւր  օգտագործելով  այն  ժողովրդական  նուագարանները,  որոնց  մասին  որպէս կատարողական ոճ եւ սկզբնաղբիւր  իւրաքանչիւր  ստեղծագործութեան  վրայ  նշած է Կոմիտասը` թառ, տուտուկ, փող, դափ, թմբուկ, զուռնայ եւ այլն:

Շատ կարճ ժամանակահատուածի մէջ ձայնասկաւառակը արժանացած է միջազգային` ներառեալ եւրոպական, ամերիկեան, ճափոնական լրատուամիջոցներու բարձր գնահատականին` բնութագրուելով հետեւեալ կերպ. «Համոյթը նոր շունչ կու տայ հայկական երաժշտութեան, որ հաւաքագրուած է 20-րդ դարաշրջանի սկիզբը, սա երաժշտական հնագիտական եւ վերականգնման աշխատանք է», կը գրէ «Սոնկլայնզ մեկեզին»:

Այս անգլիական թերթին կողմէ ձայնասկաւառակը դասուած է 2015 թուականի տասը լաւագոյն ձայնասկաւառակներու շարքին:

Աւստրիական ձայնասփիւռի կայանը «Օ. Ար. Էֆ.», Ս. Ծննդեան գիշերը սփռեց ձայնասկաւառակին վրայ տեղ գտած երաժշտութիւնը, իսկ «Պրիթիշ Էրուէյզ»-ը իր օդանաւերուն վրայի երաժշտական ցանկին մէջ պիտի ներառէ զայն մնայուն կերպով:

Անիկա արդէն հասանելի է աշխարհի գրեթէ բոլոր երկիրներու ձայնասկաւառակներու վաճառակէտերուն մէջ, ինչպէս նաեւ` առցանց վաճառակէտերուն:

Կարճամեթրաժ  տեսահոլովակ «Կոմիտաս» ձայնասկաւառակի մասին.

https://www.youtube.com/watch?v=pk0iPmFsSM8

 

Կարճամեթրաժ ֆիլմ ծրագիրի մասին.

https://www.youtube.com/watch?v=Uy0-2mCunNo

«Կուրճիեւ» համոյթը միջազգային համբաւ ունեցող հայկական ամենայայտնի համոյթներէն մէկն է, որ հիմնադրուած է 2008 թուականին, Լեւոն Իսկէնեանի կողմէ, նպատակ ունենալով ներկայացնել հայկական աւանդական երաժշտութիւնը եւ հայ մեծանուն փիլիսոփայ, երաժիշտ Գ. Ի. Կիւրճիեւի եւ մեծն Կոմիտասի ստեղծագործութիւններն ու գործիքաւորումները: Համոյթի կազմին մէջ Հայաստանի առաջնակարգ երաժիշտներ են:

Գերմանական յայտնի ECM ձայնագրման ընկերութիւնը հրապարակած է նաեւ «Կուրճիեւ» համոյթի առաջին ձայնասկաւառակը`«Music of Georges I «Gurdjieff», որ 2012 թ.-ին Հոլանտայի մէջ արժանացած է հեղինակաւոր Edison մրցանակին, Հայաստանի ազգային երաժշտական մրցանակին, ինչպէս նաեւ մեծ լսարան ունեցող ձայնասփիւռի կայաններու կողմէ ընտրուած է որպէս շաբթուան լաւագոյն ձայնասկաւառակ (ABC ձայնասփիւռի կայանը Աւստրալիոյ, WQXR-ը` Միացեալ Նահանգներու մէջ):

«Կուրճիեւ» համոյթը համերգներով շրջագայած եւ ելոյթներ ունեցած է շարք մը յայտնի սրահներու եւ միջազգային փառատօներու մէջ, համերգներ ունեցած է Լիբանանի, Գերմանիոյ, Պրազիլի, Արժանթինի, Իտալիոյ, Ռուսաստանի, Զուիցերիոյ, Պելճիքայի, Փորթուգալի, Հոլանտայի, Լեհաստանի, Ռումանիոյ, Աւստրալիոյ եւ Հայաստանի մէջ:

Համոյթը նպատակադրուած է Կոմիտասի ծրագիրով շարունակել իր համերգային շրջագայութիւնները աշխարհի տարբեր երկիրներու մէջ, համերգային սրահներու եւ ուսումնական հաստատութիւններու մէջ:

Նշենք, որ ECM records ընկերութիւնը կը պատրաստուի հրապարակել նաեւ Կոմիտասի դաշնամուրային ստեղծագործութիւնները` Լուսինէ Գրիգորեանի կատարմամբ, 2016 թուականին:

http://www.gurdjieffensemble.com


Առնչվող նյութեր
1. Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
2. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
3. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
4. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
5. Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը
6. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
7. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
8. Լավագույն երգչուհի՝ Իվետա Մուկուչյան, լավագույն երգիչ՝ Էրիկ. հանձնվեցին «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակները
9. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը
10. Մարտի 27-ին Գուրջիեւ անսամբլը հանդես կգա Պրահայում. կհնչի նաեւ Կոմիտաս եւ Նարեկացի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: