ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կոդավորման անվճար ակումբեր հայաստանցի երեխաների համար

27 հունիսի, 2018 | 22:23

Girls in Tech հայաստանյան մասնաճյուղը նախաձեռնել է նոր ծրագիր, որը նպատակ ունի կոդավորւմը հասանելի ու սովորական հմտություն դարձնել հայաստանցի երեխաների համար:

Նախաձեռնության անդամներն այս անգամ համագործակցում են մեկ այլ համաշխարհային ցանցի՝ CoderDojo հիմնադրամի հետ, որը հասցրել է ստեղծել կոդավորման մանկական ակումբների ամենամեծ ցանցն աշխարհում:

CoderDojo ակումբներում կոդավորում (coding) սովորելու հնարավորություն ունեն 7-17 տարեկան երեխաները, դասընթացներն անվճար են, անցկացվում են մենթորների կողմից՝ անկաշկանդ ու ստեղծարար միջավայրում: 2013թվականին մեկնարկած CoderDojo շարժումն այսօր ավելի քան 1600 ակումբների ցանց ունի, որոնք տարածվում են Միացյալ Նահագներից մինչեւ Ավստրալիա եւ Բրազիլիայից մինչեւ Հնդկաստան: Մեր տարածաշրջանում առայժմ Dojo ակումբ կա միայն Թուրքիայում, իսկ ԱՊՀ երկրներից՝ միայն մեկական ակումբ Ռուսաստանում եւ Ուզբեկստանում: Հայաստանում մեկնարկող Dojo ակումբների ցանցն առաջինն է լինել Հարավային Կովկասում եւ նման ծավալով:

 

Հայաստանյան նախաձեռնության հեղինակները նույնպես ցանկանում են հայ երեխաներին վաղ տարիքից հնարավորություն տալ իրենց մտքերն ու գաղափարներն արտահայտել սեփական կոդերի միջոցով: Նախաձեռնությունը իրագործելու եւ առնվազն կես տարի կայուն գործունեություն ապահեվոլու համար այս օրերին մեկնարկել է դրամահավաք, որի ամբողջ հասույթը տրամադրվելու է Հայաստանի 6 քաղաքներում՝ Երեւանում, Մասիսում, Չարենցավանաում, Արթիկում, Մարտունիում եւ Վայքում, CoderDojo կոդավորման անվճար ակումբեր հիմնելուն:

Նախաձեռնության անդամները որպես հիմնական տարիքային խումբ առանձնացրել են 7-14 տարեկաններին, ովքեր ծրագրավորման գիտելիքներ ստանալու առավել քիչ հնարավորություններ ունեն:

“Մենք վստահ ենք, որ մեր օրերում ընդամենը մի քանի տարի հետո կոդավորման հմտությունը անգլերեն իմանալու նման անհրաժեշտություն է դառնալու, այդ պատճառով նախընտրում ենք օր առաջ նմանատիպ հնարավորություն տալ առանց այդ էլ բավական տաղանդավոր հայ երեխաներին”, – նշում է Girls in Tech Հայաստանի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանը:

Ի դեպ, հայկական CoderDojo ակումբներում աղջիկների ներգրավումը հատկապես խրախուսվում է՝ նախատեսելով առնվազն 50% մասնակցություն: Այս օրերին ծրագիրը փորձարկվում է ՏաՏա Ամառային դպրոցում:

6 ակումբներում ամսական ավելի քան 1000 երեխաներ հնարավորություն կունենան վերապատրաստված մենթորների օգնությամբ բացահայտել կոդերի աշխարհն ու ստեղծել իրենց ծրագրերը: Ուսուցումը տարվելու է նույն ծրագրով, ինչ Dojo ցանցի բոլոր ակումբներում։ Բացի այդ, երեխաներն առցանց կկարողանան շփվել այլ երկրների իրենց հասակակիցների հետ, զարգացնել հաղորդակցության հմտություններն ու համատեղ ծրագրեր նախաձեռնել:

Այս ամենն իրականություն կդառնա դրամահավաքի հաջող ավարտից հետո, որի վերջնաժամկետը հուլիսի 30-ն է: Առցանց հարթակում նվիրատվություն կարող են կատարել բոլոր ցանկացողները՝ սեղմելով հետեւյալ հղումը – http://bit.ly/CoderDojoAM.

 


Առնչվող նյութեր
1. 5 տարին չլրացած 249 միլիոն երեխա վտանգված է՝ զարգացման ողջ ներուժին չհասնելու առումով. ոչ թանկարժեք ներդրումները կօգնեն փոխել այս միտումը
2. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը միավորում են ջանքերը կանխարգելելու համար երեխայի իրավունքների ոտնահարման դեպքերը
3. ՅՈՒՆԻՍԵՖ. 2014 թվականը՝ կործանարար տարի երեխաների համար
4. Հատուկ կրթական հաստատություններում մոնիթորինգի արդյունքում հայտնաբերվել են երեխայի իրավունքների ոտնահարման դեպքեր
5. Հայաստանում հղիության արհեստական ընդհատումները 3 անգամ կրճատվել են, 3-րդ եւ 4-րդ երեխաների ծնվելու դեպքում ծնողները կստանան 1 մլն դրամ
6. Նովոսիբիրսկ-Երևան չվերթի ժամանակ երեխա է ծնվել

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: