ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

՚Կոբրաներն ու լորտուները՚ ճանաչվեց 2015-ի չեխական լավագույն ֆիլմ՝ ստանալով ՚Ոսկե առյուծ՚

Յանա Շեվչիկովայի ֆիլմը՝ Լավագույն վավերագրական ֆիլմ
06 մարտի, 2016 | 09:35

jana sevcikova foto Jakub PlihalՓետրվարի 5-ին տեղի ունեցավ չեխական կինոարվեստի ամենահեղինակավոր ՚Ոսկե առյուծ՚ մրցանակաբաշխությունը, որտեղ ամենաշատ ՙՈսկե առյուծ՚ները հավաքեց ՙԿոբրաներ եւ լորտուներ՚ ֆիլմը( Kobry a užovky)։ Այն  ստացավ 6 ՚Առյուծ՚, ճանաչվեց ոչ միայն 2015-ի  Լավագույն ֆիլմ, այլեւ մրցանակներ ստացան ֆիլմի ռեժիսոր Յան Պրուշինովսկին,տղամարդու դերի գլխավոր եւ երկրորդական դերերի kobry a uzovky foto Falconկատարողներ, եղբայրներ՝ Մատեյ Հադեկը եւ  Քրիշտոֆ Հադեկը։ Կանացի երկրորդական դերի համար կրկին նույն ֆիլմից՝ Լուցիե Ժաչկովան։ ՚Ոսկե առյուծ՚ ստացավ նաեւ  ՙԿոբրաներ եւ լորտուներ՚ ֆիլմի օպերատոր Պետր Կոբլովսկին։ Կանացի Լավագույն դերակատարման մրցանակը բաժին հասավ ՙՏնային խնամք՚(Domácí péče) ֆիլմի դերասանուհի Ալենա Միհուլովային։ Իսկ Լավագույն սցենարի մրցանակը՝ ՙՄյունխենում կորածները՚ (Ztraceni v Mnichově)կատակերգության սցենարի հեղինակ, ռեժիսոր Պետր Զելենկան։

Լավագույն վավերագրական ֆիլմ ճանաչվեց Յանա Շեվչիկովայի ՚Հենիր աստիճանը երկնքին՚ ֆիլմը ( Opři žebřík o nebe)։ Հիշեցնենք, որ Յանան նաեւ ՙԳյումրի՚ ֆիլմի հեղինակն է, որը ցուցադրվել է ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնում։ 

ՙՈսկե առյուծ՚ի թեկնածուներին ընտրում են Չեխական կինոակադեմիայի անդամները՝ նկատի ունենալով տարվա ընթացքում կինոթատրոններում alena mihulovamatej hadekցուցադրված ֆիլմերը։ Հատկանշական է, որ ընտրությունը կատարում են կինոակադեմիայի 270 անդամները։ Այս տարի տրվեց 23 ՚Ոսկե առյուծ՝ տարբեր անվանակերգերում, այդ թվում առաջին անգամ պարգեւատրվեցին նաեւ հեռուստատեսային ֆիլմերն ու սերիալները։

Չեխական կինոարվեստում ունեցած ներդրման համար ՚Ոսկե առյուծը՚ տրվեց հայտնի կինոօպերատոր Ստանիսլավ Միլոտան։ 

Հ.Ա.

ՕՐԵՐ

Լուսանկարները՝ Յակուբ Պիլհալի| Foto: Jakub Plíhal եւ Ֆալկոմի | Foto: Falcon

Յանա Շեվչիկովայի ՚Հենիր աստիճանը երկնքին՚ ֆիլմի տեսահոլովակը


Առնչվող նյութեր
1. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
2. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
3. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
4. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
5. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
6. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին
7. Դանիել Վարուժանի մասին ֆիլմ ,,Ոսկե ծիրան,,ում. ,,Դանիել,,
8. ,,Եղիցի լույս,, մրցանակ Արմեն Մեդվեդեւին
9. Արոնոֆսկին միգուցե ֆիլմ նկարահանի նաեւ Հայաստանում
10. Բուլղարական ,,Ամենագոն,,ը ,,Ոսկե Ծիրանի,, հիմնական հավակնորդներից մեկն է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: