ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կնշվի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը

17 մայիսի, 2018 | 09:33

2018 թվականին լրանում է Վաղարշապատի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը:

Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստեղծվել է հոբելյանական միջոցառումների կազմակերպման հատուկ հանձնախումբ` նախագահությամբ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, որը տարվա ընթացքում ծրագրել է հոյակերտ տաճարի հոբելյանին նվիրված տարբեր ձեռնարկներ:

Միջոցառումների մեկնարկը կտրվի Ս. Հռիփսիմյանց հիշատակության օրը, որն այս տարի տոնախմբվելու է մայիսի 28-ին:

Տոնին` ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք կտարվեն Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:

Նույն օրը`ժամը 11:00-ին, վանքում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Վանորեից Տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն: Սրբազան մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը և ներկա հավատավոր ժողովուրդը:

 

orer.eu


Առնչվող նյութեր
1. Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել համահայկական երիտասարդական հավաքի բացումը
2. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ
3. Եկեղեցական-ներկայացուցչական վեցերորդ ժողովը սկսվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
4. Մայր Աթոռը դատապարտել է ադրբեջանական սադրանքը
5. Ապրիլի 6-ը հռչակվեց համայնավարական բռնապետության տարիներին հալածված և նահատակված հոգևորականների հիշատակի օր
6. Ս. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնի առիթով դուրս բերվեց Աստվածամուխ Ս. Գեղարդը
7. Հայկական գրադարանների միջազգային չորրորդ համաժողովը Մայր Աթոռում
8. Մայր Աթոռում շարունակվում է հայերեն առաջին տպագիր Աստվածաշնչի 350-ամյակին նվիրված գիտաժողովը
9. Հանրապետական մաղթանք Հայոց աշխարհի խաղաղության և անսասանության համար
10. Սուրբ Հարության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: