ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությունը Երեւանում

28 հունվարի, 2017 | 12:23

 

kiank u kriv 2Հունվարի 27-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնի դահլիճը կրկին լեփ-լեզուն էր։ Այստեղ էին հավաքվել մտավորականներ, կինոգետներ, մշակույթի ու արվեստի վաստակավոր գործիչներ՝դիտելու ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի անդրանիկ ցուցադրությանը, որը նվիրված է  ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-ամյակին։ Ֆիլմի պատվավոր հյուրերի շարքում էին երկու հանրապետությունների նախագահներ՝Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

«Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմն ապրիլյան պատերազմի մասին չէ, այլ հերոսների,-լրագրողների համար ցուցադրությունից հետո ասաց ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Մհեր Մկրտչյանը:
«Շարմ հոլդինգ»-ի գլխավոր տնօրեն,  պրոդյուսեր Կարեն Ղազարյանը շարունակեց. «Ինչպես «Կյանք ու կռիվ»-ը ղարաբաղյան պատերազմի մասին չէր, այլ մարդկանց մասին, ովքեր ապրում էին այդ դարաշրջանում, այն երիտասարդների, ովքեր պետք է իրենց կյանքը դասավորեին, բայց քանի որ այդպիսի դեպքեր եղան, կյանքը փոխվեց և ուրիշ տեսք ստացավ»:
Նա նաև պատմեց, թե ինչպես է որոշվել նկարահանել «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը. «Երբ նկարահանում էինք առաջին ֆիլմը, ապրիլի 2-ին պետք է գնայինք Շուշի՝ նկարահանումների: Խումբը պատրաստ էր մեկնելու, սակայն  պարզվեց, որ պատերազմ է սկսվել: Չգնացինք և մի քանի օր հետ ընկան նկարահանումները: Այդ ժամանակ Մհեր Մկրտչյանն առաջարկեց և բոլորս հասկացանք, որ պետք է նկարել ֆիլմի շարունակություն և ոչ թե ապրիլյան պատերազմի մասին,  այլ  որ 25 տարի է անցել, և մենք նորից պատերազմի մեջ ենք, կան երիտասարդներ, ովքեր ուզում են իրենց կյանքը ինչ-որ ձևւվ  դասավորել, բայց իրենց կյանքը գնում է լրիվ այլ ուղղով, որովհետև ունենք գերխնդիր՝ պատերազմի մեջ ենք: Ֆիլմը մեր այսօրվա մասին է, ապրիլյան պատերազմը մեր կյանքի մի կտորն է, որ տեղի է ունեցել»:
Կ.Ղազարյանն ասաց, որ ֆիլմը նկարահանվել է հայ հանդիսատեսի համար, սակայն հնարավորություն ունի համապատասխան ժանրի ֆիլմերի հետ մասնակցել փառատոների և մրցել. «Ամեն ինչ կանենք, որ ներկայացվի փառատոներում»:
Խոսելով ֆիլմում նկարահանված ռազմական տեսարանների մասին, Մհեր Մկրտչյանն ասաց, որ դերասանները պատրաստված էին այդ տեսարանների համար:
«Նման տեսարանների նկարահանումների ժամանակ ռեժիսորի կողքին միշտ լինում է խորհրդատու, ով ամեն ինչ հուշում է, թույլ չի տալիս կեղծել»,- ասաց ռեժիսորը:
keank u kriv 2Մհեր Մկրտչյանը նաև հավելեց. «Այն կասկան, որը նկարահանված է ֆիլմում, իրական կասկա է իրական սպեցնազի զինվորի, հագցրած է իրական սպեցնազի հերոսի գլխին: Ես ուղղակի դեմքը ցույց չտվեցի: Կասկան, իր կրակոցի տեղով, իրական է, կեղծիք չկա»:
Ֆիլմի ռեժիսորը, լսելով լրագրողի հարցը, թե ֆիլմում բարձր նկարագիր ունեցող օլիգարխի տղան ծառայում է բանակում և այն էլ, ինչպես ասվում է կինոյում, «դժոխքում», արդյո՞ք հակասություն չի առաջանում այսօրվա իրականության հետ,  հարցով պատասխանեց. «Իսկ դուք կուզենա՞ք, որ գոնե մի այդպիսի օլիգարխ ունենանք»:
Կարեն Ղազարյանը շարունակեց. «Հակասություն չեմ տեսնում, որովհետև անձամբ գիտեմ նմանատիպ դեպքեր, մարդկանց, ում տղաները ծառայում են սահմանում: Բացի այդ՝ մենք  ավելի շատ խոսում ենք մեր վաղվա օրվա մասին, քանի որ եթե ուզում ենք մեր կյանքում որևէ բան փոխել, պետք է որևէ բան տեսնելուց հետևություն անել և փորձել ճիշտ ապրել մեր կյանքում»:
Նշենք, որ  «Զանգակ» հրատարակչությունը հրատարակության է պատրաստում ֆիլմի սցենարի վրա հիմնված «Կյանք ու կռիվ» վեպը: Վեպի հեղինակը հայտնի արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանն է: «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական գրականության ծրագրերի համակարգող, գրականագետ Հայկ Համբարձումյանն ասաց, որ  Մհեր Մկրտչյանի սցենարի հիման վրա գրված վեպը կարող է նաև համարվել ինքնուրույն գեղարվեստական ստեղծագործություն:
«Հիմնական գաղափարները, մեսիջները պահպանված են: Անպայման քննարկվելու է  ֆիլմի սցենարի հեղինակի հետ: Գրքի հեղինակն ամբողջացրել է հասարակական, քաղաքական ֆոնը,  քանի որ բացի արցախյան պատերազմից, հերոսների միջանձնային հարաբերություններից, կարևոր է ժամանակաշրջանը՝ Խորհրդային միության փլուզման սպասումներ, հանրահավաքներ: Բոլոր գաղափարներն առանձին տեսարաններով ներկայացված են լինելու վեպում: Ինչպես ֆիլմն, այնպես էլ վեպը զոհաբերության մասին է: Կայացման վեպ է՝ ոչ միայն հերոսների կայացում է, նաև մեր երկրի կայացում»,- նշեց Հ.Համբարձումյանը: Նա տեղեկացրեց, որ վեպի առաջին մասը պատրաստ է, արդեն հեղինակն աշխատում է երկրորդ մասին վրա: Վեպը լույս կտեսնի մայիսի սկզբին:
Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝ ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։


Առնչվող նյութեր
1. Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
3. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
5. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
6. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
7. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
8. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
9. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
10. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: