ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կյանքից հեռացել է Նադեժդա Սարգսյանը

02 հուլիսի, 2018 | 18:41

Այսօր Նաիրի Բժշկական Կենտրոնում ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է հայտնի երգչուհի,  ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Նադեժդա Սարգսյանը:

Նադեժդա Սարգսյանը ծնվել է 1954 թվականին, Երեւանում։ 1971 թվականին ավարտել է Հայֆիլմի կինոդերասանի ստուդիան, 1992 թվականին՝ Մոսկվայի թատերարվեստի ինստիտուտը։ 1973-1978 թթ.` «Սերպանտին» վոկալ-գործիքային անսամբլի: 1978-1987 թթ. եղել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մենակատար, 1988-1992 թթ՝ «Հայեր» անսամբլի եւ մշակութային կենտրոնի գեղարվեստական ղեկավար, միաժամանակ՝ «Էնի Բի» պրոդյուսերական կենտրոնի տնօրեն, «Դո-ռե-մի» մրցույթի եւ վոկալ ստուդիայի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար: 2003 թվականից՝ Երևանի մշակույթի պետական քոլեջի տնօրեն։

1995 -1999 թթ. եղել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ 2007 թվականից Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում եղել է բազմաթիվ նախագծերի պրոդյուսեր՝ «Տարեմուտի երեկո 2008», «Երկու աստղ» եւ այլն։

2008-2009թթ. եղել է «Մանկական Եվրատեսիլ» եւ «Նոր ալիք» երգի միջազգային մրցույթների Հայաստանը ներկայացնող պրոդյուսեր, նաև ընդգրկվել է Հանրային խորհրդի «Կրոնի, սփյուռքի եւ միջազգային ինտեգրման» հանձնաժողովում։ Հյուրախաղերով եղել է աշխարհի 40 երկրներում։ Նրա ամուսինը հայտնի քանդակագործ Դավիթ Բեջանյանն էր, իսկ դուստրը՝ երգչուհի Էմմին։

ՕՐԵՐ-ը խորապես ցավակցում է երգչուհու բարեկամներին եւ հարազատներին, հատկապես  դստերը՝ Էմմիին։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Էմանուել Ճգնավորյանն ու Սերգեյ Բաբայանը OPUS KLASSIK-ի հաղթողներ
2. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
3. «Արշակի երգի» համաշխարհային պրեմիերան հուլիսի 6-ին Տաթեւի վանական համալիրում
4. Նիկոլ Փաշինյանն ընդունել է Քշիշտոֆ Պենդերեցկուն և նրա տիկնոջը
5. Հայաստանի սիմֆոնիկի եւ Նարե Արղամանյանի տպավորիչ համերգը Վիեննայի Մյուզիքվերեյնում
6. Լավագույն երգչուհի՝ Իվետա Մուկուչյան, լավագույն երգիչ՝ Էրիկ. հանձնվեցին «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության մրցանակները
7. Լեւոն Էսկենյան. Պետք է աշխարհով մենք տարածենք Կոմիտասի եւ Գյուրջիեւի երաժշտությունը
8. Քշիշտոֆ Պենդերեցկի. «Հայաստանում ես լսում եմ հիանալի երաժշտություն ամենաբարձր մակարդակով»
9. Տաղանդավոր դաշնակահար Դմիտրի Իշխանովը դարձավ 13 տարեկան
10. Արցախցի դաշնակահարուհի Անահիտ Առուշանյանը հաղթել է «Կարնեգի Հոլում» կայացած մրցույթում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: