ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կյանքից հեռացել է լեգենդար ավիակոնստրուկտոր Վանո Միկոյանը

26 նոյեմբերի, 2016 | 05:28

Վարչապետը ցավակցել է Միկոյան ընտանիքին

mikoian-vano 90 տարեկանում հասակում Մոսկվայում  մահացել է  Վանո(Իվան) Միկոյանը, ով  ՄիԳ-29 ավիակործանիչի հեղինակներից մեկն է:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցական ուղերձ է հղել Վանո Միկոյանի ընտանիքին:

«Միկոյանի ընտանիքին Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում լեգենդար ավիակոնստրուկտոր Վանո Անաստասի Միկոյանի մահվան կապակցությամբ: Այս ծանր պահին կիսելով Վանո Միկոյանի ընտանիքի վիշտը՝ մաղթում եմ հոգու տոկունություն և համբերություն»,-ասված է վարչապետի ուղերձում:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր նույնպես ցավակցական հեռագիր է հղել Միկոյանների ընտանիքին՝ ակնառու ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանի մահվան կապակցությամբ:

«Նա օժտված էր զարմանալի աշխատունակությամբ ու արարելու մեծ էներգիայով և մինչև կյանքի վերջին օրերն իր ամբողջ ուժերը ներդրեց ի շահ ավիացիայի զարգացման:

Նրա հեռանալը անփոխարինելի կորուստ է բոլորիս համար: Անկեղծորեն կիսում եմ վիշտը, խորին ցավակցության և զորակցության խոսքեր եմ հղում ռազմական ավիացիայի զարգացման գործում ծանրակշիռ ներդրում ունեցած առաջատար ավիակոնստրուկտորի ընտանիքին, ընկերներին և մտերիմներին:

Իվան Անաստասի Միկոյանի լուսավոր հիշատակը ընդմիշտ կպահպանվի մեր սրտերում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: