ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կյանքից հեռացել է արձակագիր, լրագրող, նկարիչ Վանիկ Սանթրյանը

19 մարտի, 2017 | 20:59

Մարտի 18-ին 82 տարեկան հասակում հեռացել է արձակագիր, հրապարակագիր, գեղանկարիչ, «Արմենպրես» հայկական լրատվական գործակալության ամենաերկարամյա աշխատակից Վանիկ Սանթրյանը։

vanik santryanԻնչպես հաղորդում է Արցախպրեսը, այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նրա մահվան լուրը հայտնել է Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Վանիկ Ալեքսանի Սանթրյանը ծնվել է 1935 թվականի հունվարի 16-ին, Թաղավարդ գյուղում (Արացխի Հանրապետություն, Մարտունու շրջան)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1957-1962 թվականներին որպես լրագրող աշխատել է «Երևան» թերթի խմբագրությունում, 1962-2010 թվականներին՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում (Արամայիս Սարգսյանի հրավերով)։ Վերջին տարիներին աշխատել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում: Ավելի քան 36 գրքի հեղինակ է։ Արձակագիրը իր կյանքի ընթացքում գրել է մի շարք երկրեր, որոնցից են՝ «Փառք ճանապարհին» (1969թ.), «Երգի ճամփաներին» (1973թ.), «Լեգենդը կոչվում է Կամո» (1982թ.), «Մաշտոցի որդիները» (1985թ.), «Ասք Գրիգոր Լուսավորչի և Տրդատ Մեծի» (1999թ.), «Վարք երեք սրբերի» (2002թ.), «Լեռների որդու դիմանկարը» (2005թ.) և այլն: Իր գործունեության ընթացքում ստացել է մի շարք պարգևներ՝ Հայաստանի ժուռնալիստների միության մրցանակ, 2010 ՀՀ մշակույթի նախարարոթւյան ոսկե մեդալ։ 2010 թվականին ստացել է նաև ՀՀ վաստակավոր լրագրողի կոչում և ՀՀ վարչապետի շնորհակալագիր 2011 թվականին։

Վանիկ Սանթրյանը «Արմենպրես» լրատվական գործակալության ամենաերկարամյա թղթակիցն է: Նա իր կյանքի 48 տարիներն անցկացրել է գործակալությունում: 2011թ. դեկտեմբերին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Վանիկ Սանթրյանն ասել էր, որ իրեն «Երեկոյան Երեւան» օրաթերթից «Արմենպրես» է հրավիրել Արամայիս Սարգսյանը:

Տասներեք տնօրենների հետ աշխատած Սանթրյանի կարծիքով` «Արմենպրես»-ն իր բուռն ծաղկումն ապրել է տնօրեն Արտավազդ Խաչիկյանի օրոք, ով պաշտոնավարել է շուրջ 15 տարի:

«Խաչիկյանի օրոք «Արմենպրես»-ը հզոր, հուժկու գործակալություն էր` թաթը դրածամբողջ մամուլի վրա: Թերթերը տպագրում էին միայն «Արմենպրես»-ի ինֆորմացիան»,- ասել էր նա՝ հավելելով. «Ափսոսում եմ, որ «Արմենպրես»-ում չեմ, որն ինձ համար եղել էօջախ, դպրոց եւ ուսուցիչ»։

«Արմենպրես»-ի ամբողջ անձնակազմը սգում է Վանիկ Սանթրյանի՝ ընկերոջ և ուսուցչի կորուստը՝ վշտակցություն հայտնելով նրա հարազատներին և ընկերներին։

 

ՕՐԵՐ եվրոպական ամսագիրը ցավակցում է Վանիկ Սանթրյանի հարազատներին եւ բարեկամներին, ինչպես նաեւ Արմենպրես գործակալության մեր գործընկերներին բարի, իր մասնագիտությանն անսահմանորեն նվիրված Մարդու կորստի կապակցությամբ։ 


Առնչվող նյութեր
1. Արմենպրես- ՔՈՒՆԱ հուշագրի ստորագրում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: