ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը

31 հոկտեմբերի, 2017 | 18:54

Երկարատև հիվանդությունից հետո, 81 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու  անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը:

Ա. Գրիգորյանը ծնվել է 1936թ. օգոստոսի 20 ին,  Բաքվում:  Ավարտել է Լենինգրադի  թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկան հասակում դարձել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսոր:

1964թ. հրավիրվել է  Հայաստան`  որպես Երևանի Կ.Ստանիսլավսկու  անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր,  ուր աշխատում է մինչ օրս` որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր: Նրա անվան հետ կապված  են թատրոնի լավագույն ներկայացումները` Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն.Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ.Շեքսպիրի «Մակբեթ» և այլն:  Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում Երևանում,  Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում,  Յարոսլավլում,  Վոլգոգրադում,  Կալինինգրադում, Օդեսայում,  Լվովում, Քիշնևում, Բուլղարիայում, Ռումինիայում,  Հարավսլավիայում, Սլովակիայում, Լեհաստանում,

Հունգարիայում և այլուր: Նրա բեմադրած ներկայացումներից

շատերը արժանացել  են բարձր մրցանակների ու պարգևների: 1982թ. Օդեսայի Իվանովի անվան թատրոնում բեմադրել է Ա.Պապայանի «Փեսացուն արտասահմանից» պիեսը: 2002թ. Յարոսլավլի

Վոլկովի անվան թատրոնում բեմադրել է Ջ.Օրտոնի  «Ինչ տեսավ պալատականը», 2007թ.` Ա.Ցագարելիի «Խանումա» պիեսները, 2004թ. Ա.Չեխովի

անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում բեմադրել է Ռ.Կոլինոսկու

«Լուսնի  հրեշը» պիեսը:

Նրա նախաձեռնությամբ 2000թ. Երևանի թատրոնի և կինոյի  պետական ինստիտուտում առաջին  անգամ  բացվել է դերասանական վարպետության ռուսական կուրս: 2008-11թթ  Երևանի  Կ.Ստանիսլավսկու

անվան թատրոնում իրականացրել է հետևյալ ներկայացումները` Գ.Գորինի «Հիշատակման աղոթք»,  Յու.Պոլյակովի

«Աֆրոդիտեի ձախ կուրծքը», «Համադասարանցիները»  և «…ինչպես Աստվածներ», Վ.Ռոզովի «Մենք լավ ենք ապրում»,  Ա.Շիրվանզադեի«Մորգանի խնամին», Գ.Սլուցկիի «Մոլագարը»,  Ս.Դովլաթովի «Նախկինում մենքապրել ենք սարերում» և այլն: 2011թ. Չիտա քաղաքում բեմադրել է Ռ.Կոլինոսկու«Լուսնի հրեշը» պիեսը: 2000թ. դարձել է Ստանիսլավսկու, 2001թ.` Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր:

Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով, 2007թ.` ՌԴ նախագահի«Բարեկամություն» շքանշանով: 2010թ. ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես  լավագույն ռեժիսուրա և ՀՀ «Մխիթար Հերացի» մեդալի: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 1999թ.` Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:

2017թ.-ի ապրիլին Ա. Գրիգորյանը բեմադրեց Ա. Օստրովսկու «Ամպրոպը» («Լիներ կամքի ուժ») պիեսը, որն էլ եղավ մեծ Վարպետի վերջին գործը:

Ալեքսանդր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է թատրոնի և նրա արվեստի երկրպագուների համար: Դժվար է պատկերացնել թատրոնն՝ առանց մեր սիրելի Ալեքսանդր Սամսոնիչի:

Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժին


Առնչվող նյութեր
1. «Սասնա ծռեր» ազգային էպոսը՝ Սունդուկյանի թատրոնում
2. ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում
3. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
4. Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը
5. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
6. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
7. Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
8. Պրահայում բացվեց PidiFEST 2017 թատերական փառատոնը՝ Երեւանի տիկնիկային թատրոնի մասնակցությամբ
9. «Արտավազդ» մրցանակներ լավագույն թատերական գործիչներին
10. Համլետ Չոբանյանի «Լռության Մեղեդի» մենաներկայացումը Բեռլինում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: