ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կյանքից հեռացավ ,,Ստամբուլի Աչքը»` աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը

17 հոկտեմբերի, 2018 | 20:48

Այսօր Ստամբուլում 90 տարեկան հասակում  կյանքից հեռացել է աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը։ Լուսանկարիչը մահացել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչլրագրող Արա Գուլերը ծնվել էր 1928թ օգոստոսի 16-ին Ստամբուլում, հայկական ընտանիքում: Նրան անվանել են  «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ», «ակնթարթի որսորդ», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «անգերազանցելի ֆոտոպատմաբան»:

Նա  իր սկզբնական կրթությունը ստացել է Պոլսի Մխիթարյան կրթարանում: Դպրոցական տարիներին աշխատել է Թուրքիայի կինոստուդիաներում և հաճախել Մուհսին Էրթուղրուլի թատերական դասընթացներին, որտեղ ձեռք բերված գիտելիքները հետագայում պետք են գալիս իր ինը թատերախաղերը գրելիս:

1950թ-ից սկսել է աշխատել «Նոր Ստամբուլ» թերթում՝ զուգահեռ ուսանելով Ստամբուլի համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետում: Որոշ ժամանակ անց տեղափոխվել է «Հյուրիեթ» թերթի խմբագրություն:

1958թ դարձել է ամերիկյան «Լայֆ թայմ» հանդեսի թուրքական մասնաճյուղի Մերձավոր Արևելքի առաջին թղթակիցը, ինչպես նաև գործակցել է միջազգային մի քանի հեղինակավոր լրատվամիջոցների հետ՝ ֆրանսիական «Փարիզ մատչ», գերմանական «Սթերն» և բրիտանական «Սանդի թայմս»:

1961 թվականին ավարտելով զինվորական ծառայությունը՝ աշխատանքի է անցել «Հայաթ» թերթում՝ գլխավորելով լուսանկարչական բաժինը: Նույն թվականին անգլիական ամենամյա «Լուսաանկարչական տարեգիրք» ամսագիրը նրան ներառել է աշխարհի լավագույն յոթ լուսանկարիչների ցանկում:

2014 թվականին այցելել է Հայաստան

Թուրքիայի վարչապետի հետ դեպի երկրի խորքը կատարած մի ուղևորության ընթացքում Գյուլերը հայտնաբերել է Աֆրոդիսիաս հնագույն քաղաքը (մ.թ.ա. 6-րդ դար): Նա նկատել է հունական սյուներին նմանվող ավերակները և հնագետների ուշադրությունը հրավիրել դրանց վրա: Հնավայրը պեղելիս արդեն պարզվել է, որ այն իր մեջ է ամփոփում հունական մի հին մշակույթի ավեակները:

2017-ի օգոստոսին Ստամբուլում բացվեց Արա Գուլերի թանգարանը։

Այս տարվա հունվարին Պրահայում բացվել էր նրա աշխատանքների ցուցահանդեսը։ Ստորեւ մի քանի լուսանկար նրա ցուցահանդեսից։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
2. Օտտավայում բացվեց կանադահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Յուսուֆ Քարշի հուշարձանը
3. «Հուշեր ճանապարհից» խորագրով լուսանկարչական ցուցահանդես Վարշավայում
4. Պոլսահայ լուսանկարիչ Նուրան Աքքայայի լուսանկարների ցուցահանդեսը և «Հայերը» ալբոմի շնորհանդեսը
5. Առաջնագիծը՝ Արմեն Ենգոյանի աչքերով -ցուցահանդես Շուշիում
6. Ալեքսանդր Պետրոսյան. Հաջողված լուսանկարը բարեբախտություն է
7. Հայտնի լուսանկարիչ Գարիկ Ավանեսյանի 55 ամյակը եւ նոր ցուցահանդեսը` նվիրված Հնդկաստանին
8. Դեսպան Չիտեչյանը մասնակցեց Ֆրանսիայի Ամիեն քաղաքում Հերման Ավագյանի «Born After Death» ցուցահանդեսի բացմանը
9. «Բարև Ձեզ»… Ստամբուլահայ լուսանկարիչ Արա Գյուլերի համար հայ լինելը «առավելություն» է
10. Լուսանկարչուհի Թինա Պալուի առաջին ցուցահանդեսը Պրահայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: