ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կյանքից հեռացավ չեխահայ հայտնի գործարար Գագիկ Աբգարյանը

01 հուլիսի, 2017 | 15:57

Երկարատեւ եւ ծանր հիվանդությունից հետո օրերս Ամերիկայի Միացյալ Նահանգներում 68  տարեկան հասակում իր մահկանացուն կնքեց չեխահայ հայտնի գործարար, շինարարական խոշոր ընկերության նախկին նախագահ Գագիկ Աբգարյանը։ Վերջին տարիներին հիվանդության պատճառով նա բնակվում էր Միացյալ Նահանգներում։

Գագիկ Աբգարյանի շնորհիվ Չեխիայում հաստատված շատ հայրենակիցներ ստացել  են աշխատանք, նրանցից շատերը հետագայում իրենց սեփական գործն են սկսել։

Նա նաեւ եղել է Հայ առաքելական եկեղեցու եւ նրա հովվի երկար տարիների գլխավոր աջակիցը, փորձել է աջակցել նաեւ համայնքային կառույցների ձեւավորմանը, տարիներ շարունակ եղել է Հայ-չեխական ընկերության նախագահը։

Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու ծխական համայնքը ցավակցում է հանգուցյալի հարազատներին եւ մերձավորներին, եւ տեղեկացնում, որ վաղը՝ հուլիսի 2-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում տեղի կունենա ժամերգություն, որից հետո Չեխիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը Գագիկ Աբգարյանի հիշատակին կկատարի Հոգեհանգստյան կարգ։

 

ՕՐԵՐ ամսագրի խմբագրակազմը ցավակցում է հանգուցյալի հարազատներին եւ բարեկամներին, Աստված հոգին լուսավորի։ 

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
9. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
10. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: