ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կիպրոս, Սերբիա,Ալբանիա.ոգեկոչումներ, ցույցեր, շնորհանդեսներ

27 ապրիլի, 2016 | 09:17

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի շրջանակներում բազմաթիվ միջոցառումներ անցկացվեցին Կիպրոսում և Սերբիայում:

Ապրիլի 14-ին Կիպրոսի խորհրդարանի անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915թ. Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը, որից հետո ելույթ ունեցավ կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը:

cyprus 24Ապրիլի 20-ին Նիկոսիայի համալսարանի UNESCO–ի ամբիոնը կազմակերպել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի Ոգեկոչման հանձնախմբի նախաձեռնությամբ հրատարակված «Հայկական Ցեղասպանությունը 1914-1923թթ. և անոր նախորդող տարիներին Յոյն Կիպրական մամուլին ընդմեջեն» խորագրով գրքի հունարեն և անգլերեն տարբերակի շնորհանդեսը:

Ապրիլի 23-ին Նիկոսիայում տեղի ունեցավ երիտասարդական քայլարշավ Նիկոսիայի Մակարիոս պողոտայից դեպի Արմենիաս և Լիմասոլ պողոտաների խաչմերուկ, այնուհետև դեպի Ս.Աստուածածին եկեղեցին: Եղեռնի Նահատակների հուշահամալիրի առջև տեղի ունեցավ միջոցառում, որի ժամանակ ելույթներով հանդես եկան Կաթողիկոսական փոխանորդ գերաշնորհ Տ. Նարեկ Արքեպիսկոպոսը և կիպրահայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը: Օրվա բանախոսն էր Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը: Տեղի ունեցավ նաև ծաղկեպսակների զետեղման արարողություն:

Ապրիլի 24-ին Նիկոսիայում տեղի ունեցավ իրազեկման ավանդական հեծելարշավը, որի ավարտին Սուրբ Աստուածածին եկեղեցում կատարվեց Սուրբ Պատարագ:

serbia 2016 april 2Սերբիայի հայ համայնքը ապրիլի 24-ին Սուրբ Գաբրիելի եկեղեցում կազմակերպել էր Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին նվիրված միջոցառում և մոմավառություն` ապրիլի սկզբին Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների արդյունքում զոհված անմեղ զոհերի հոգիների հանգստության համար:

Բացման խոսքով հանդես եկավ Սերբիայի հայ համայնքի փոխնախագահ Մարինե Մանուկյանը` դատապարտելով Արցախի հանդեպ Ադրբեջանի լայնածավալ ռազմական ագրեսիան:

«Ցավում ենք և դատապարտում» խորագրով միջոցառման ընթացքում Թուրքիային և Ադրբեջանին դատապարտող ելույթներ ունեցան համայնքի այլ ներկայացուցիչներ: Միջոցառման ավարտին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների բարեխոսման կարգ:

Ապրիլի 24-ին Ալբանիայի հայ համայնքը և ՀՀ պատվավոր հյուպատոս Վ. Փիրանյանին Տիրանայի «Սար» հյուրանոցի դահլիճում կազմակերպել էին Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցել են Տիրանայում և Դուրրեսում բնակվող հայերը: Ցեղասպանությանը նվիրված ելույթներից հետո ներկաները դիտել են Արցախի մասին հայ երիտասարդների պատրաստած վավերագրական ֆիլմը:


Առնչվող նյութեր
1. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
2. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
3. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
4. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
5. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
6. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
7. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
8. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
9. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
10. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: