ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կիպրոս.Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը բարօրություն է մաղթել Հայաստանին

17 մարտի, 2016 | 07:12

kipros hamaink kipros hamerg kipros handipum kipros pargevatrum serz sargsian kiprosi patriarkՆախագահ Սերժ Սարգսյանը Կիպրոս կատարած պաշտոնական այցի շրջանակներում  հանդիպում է ունեցել Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի նախագահ Իանակիս Օմիրուի հետ, այնուհետեւ ելույթ է ունեցել Կիպրոսի համալսրանում։ Մարտի 16-ին, նախագահը հանդիպում է ունեցել Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդի հետ:

Հանրապետության Նախագահը մեծապես կարևորել է միջկրոնական համերաշխությունն ու միմյանց հավատքի նկատմամբ հարգանքը, որը Նախագահի բնորոշմամբ` հայ-կիպրական անխախտ բարեկամության հիմնասյուներից է և այսօր էլ երկուստեք բարձր մակարդակով արժանանում է պատշաճ ուշադրության ու վերաբերմունքի:

Ընդգծելով, որ հայ և կիպրացի ժողովուրդների միջև ձևավորված փոխադարձ համակրանքը պայմանավորված է նաև համամարդկային միևնույն արժեքներին հավատարմությամբ ու հարգանքով, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ արժեքների սերմանման ու պահպանման կարևորագույն առաքելությունը դարեր շարունակ իրականացրել է եկեղեցին, իսկ հայ ժողովրդի պատմության մի ժամանակահատվածում, երբ նա չի ունեցել պետականություն, հայոց եկեղեցին որոշ չափով իր վրա է վերցրել նաև պետության դերը: Նախագահը համոզմունք է հայտնել, որ մեր օրերում էլ հոգևոր արժեքների ամրապնդման հարցն առանձնակի կարևորություն ունի, նկատի առնելով, որ համաշխարհայնացման գործընթացները լի են ոչ միայն դրական, այլև բազմաթիվ բացասական հետևանքներով, որոնց դիմակայելը ժամանակի հրամայական է հատկապես փոքր ժողովուրդների համար՝ ազգային ինքնության, մշակութային ու հոգևոր արժեքների պահպանման տեսանկյունից։

Հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի իշխանություններին, եկեղեցուն և բարեկամ կիպրացի ժողովրդին` հայ ժողովրդի և հատկապես Կիպրոսում բնակվող մեր հայրենակիցների նկատմամբ մշտապես ցուցաբերվող հոգատար վերաբերմունքի համար:

Համայն Կիպրոսի Արքեպիսկոպոս Խրիզոստոմոս Երկրորդը ուրախությամբ է փաստել, որ պատմականորեն եղբայրական ջերմ հարաբերություններ են հաստատվել հայերի հետ: Նրա հավաստմամբ, Կիպրոսի եկեղեցին գերազանց հարաբերություններ ունի ամբողջ քրիստոնեական աշխարհի, այդ թվում` հայոց եկեղեցու հետ, և այդ հարաբերությունները նպաստում են նաև միջպետական կապերի ամրապնդմանը: Արքեպիսկոպոսը վստահություն է հայտնել, որ եղբայրական հայ և կիպրացի ժողովուրդներին ապագայում ավելի լավ օրեր են սպասվում և խաղաղություն ու բարօրություն է մաղթել Հայաստանին և նրա բարեկամ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը Կիպրոս պաշտոնական այցի շրջանակներում մարտի 16–ին մայրաքաղաք Նիկոսիայում այցելել է նաև հայկական «Նարեկ» վարժարան, ծանոթացել կրթական այդ հաստատության պայմաններին ու ծրագրերին, ունկնդրել վարժարանի սաների կատարմամբ ՀՀ Նախագահի այցի առթիվ պատրաստված մշակութային ծրագիրը: Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել վարժարանի և Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, այցելել է եկեղեցի, ապա հանդիպում ունեցել Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:


Առնչվող նյութեր
1. Սաշիկ Սարգսյանի փախուստի մեջ գտնվող որդին հայտնաբերվել է Պրահայում
2. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
3. Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը հանդիպեց սփյուռքի նախարարին
4. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց
5. Չեխահայերը միանում են Սերժ Սարգսյանի հրաժարականի կոչին. Հայրենիքին փոփոխություն է պետք
6. Հասմիկ Պապյանը հակադարձել է Սերժ Սարգսյանին. Հեռու մնացեք խաղաղ ցույցերը բռնություններով ճնշելու Ձեր միակ միջոցը կիրառելու նախազգուշացումներից
7. Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշիյանին կոչ է արել անհապաղ նստել բանակացությունների սեղանի շուրջ
8. Վեհափառները նախագահին եւ վարչապետին խաղաղությամբ հարցերը լուծելու կոչ են արել
9. ՀՀ Ազգային ժողովի նիստում Սերժ Սարգսյանն ընտրվել է ՀՀ վարչապետ` բողոքի ցույցերի պայմաններում
10. Մյունխենում Սերժ Սարգսյանը ասել է. Ադրբեջանի ինքնահանգստացումներն այն առումով, որ Հայաստանը մեկուսացված է` միֆ է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: