ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կինոյի զենքը. ՙՈսկե ծիրանն՚ ավելին է, քան կինոփառատոնը

24 փետրվարի, 2014 | 00:01

Orer october 2013.inddՕՐԵՐ-ի 2013 թվականի 7-9 համարների խմբագրականը

Անհավատալի է, բայց տասը տարի առաջ Չեխիայում՝ Կարլովի Վարիի միջազային կինոփառատոնում ստանալով պատվավոր մրցանակ, հայ կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը՝ իր գործընկերներ, կինոգետներ Միքայել Ստամբոլցյանի ու Սուսաննա Հարությունյանի ուղեկցությամբ եղան ՙՕրեր՚ի խմբագրատանը եւ ուրախությամբ հայտնեցին, որ իրենց արտասահմանցի բարեկամներին խոստացել են հաջորդ տարի Հայաստանում կինոփառատոն կազմակերպել։ Այդպիսով, կինոաշխարհի մարդկանց, որոնք կյանքում երբեւէ չէին եղել Հայաստանում, պետք է հրավիրեին Երեւան։ Խոստումը ոչ միայն կատարեցին, այլեւ կարողացան կայացնել եվրոպական մակարդակի կինոփառատոն։

2004 թվականի ամռանը Երեւանում բացվեց ՙՈսկե ծիրան՚ առաջին միջազգային կինոփառատոնը։ Անցած տարիներին ոչ միայն ներկա գտնվեցինք, լուսաբանեցինք փառատոնային կյանքը, այլեւ փորձեցինք համեմատել եվրոպական այլ փառատոների հետ՝ գրանցելով աննախադեպ զարգացում հայկական կինոաշխարհում։

Անցած տասը տարիներին Հայաստան ժամանեցին համաշխարհային կինոյի հսկաներ, որոնցից շատերը մինչ այդ միայն հպանցիկ էին լսել Հայաստան անունը։ Նրանցից շատերը ՙհիվանդացան՚ Հայաստանով, եւ շարունակեցին կրկին ու կրկին այցելել Երեւան, ոմանք նույնիսկ նախատեսեցին ֆիլմեր նկարահանել։ Ծնվեցին համատեղ ծրագրեր։ ՙՈսկե ծիրանը՚ դարձավ լուրջ կինոմիջավայր տարածաշրջանային կինոյի համար։

Անցած տարիներին մենք հնարավորություն ունեցանք զրուցելու թե՜ օտար, եւ թե՜ հայաստանցի բազմաթիվ կինոգործիչների հետ, եւ բոլորի տված ամենատարբեր գնահատականներում մի բան ակնհայտ էր՝ ՙՈսկե ծիրանը՚ տարբերվում է աշխարհում գոյություն ունեցող բազմաթիվ փառատոներից ֆիլմերի ընտրության որակով, հյուրերի համար ստեղծված ստեղծագործական մթնոլորտով եւ, իհարկե, երիտասարդության աննախադեպ մասնակցությամբ։ Եթե փառատոնի առաջին տարիներին կինոթատրոններում ընդամենը տաս կամ քսան հոգի էին, այսօր ոչ միայն ազատ տեղեր չեն լինում, այլեւ շատերը հատակին նստած են ֆիլմ դիտում։ Փառատոնի ընթացքում կինոսրահների հաճախումը հասնում է 50-60 հազարի, իսկ դա Երեւանի 2-3 կինոդահլիճների պայմաններում մեծ թիվ է։

Պետությունն ու գործարար աշխարհն աստիճանաբար հասկացան, որ կինոն մեծ զենք է, եւ պետք է աջակցել կինոյին։ ՎԻՎԱՍԵԼ- ՄՏՍ-ը՝ Ռալֆ Յիրիկյանի գլխավորությամբ դարձավ փառատոնի հավատարիմ գլխավոր հովանավորը, որը վտահություն ներշնչեց կազմակերպիչներին եւ գործելու ավելի լայն հնարավորություն տվեց։ Ռալֆ Յիրիկյանն այդ առիթով գրել է՝ ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի կարեւորագույն առանձնահատկություններից է ստեղծագործական ազատությունը խրախուսելու եւ աշխարհն իր բազմազանության մեջ լուսավոր գույներով տեսնելու հնարավորության ընձեռումը։ Փառատոն, որ ձգտում է միջմշակութային հարթության մեջ վարկանիշային նոր շեմ սահմանել մեր երկրի հեղինակության համար՚։

Անցած տասը տարիներին ՙՈսկե ծիրան՚ը համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար ՙՓարաջանովյան թալեր՚ կամ ՙՎարպետ՚ մրցանակներով պատվեց հայ եւ օտար 40 կինոգործիչների։ Նրանց ներկայացնում ենք մեր ամսագրի հաջորդ էջերում, ցույց տալու համար, թե ովքեր են եկել Հայաստան եւ մեծ արվեստագետների հետ շփվելու ինչպիսի բացառիկ հնարավորություն է եղել։ Կինոփառատոնը դարձավ այն հարթակը, որը խթանեց նաեւ կինոարտադության նկատմամբ հետաքրքրությունը։ Հիմնվեց ՙՈսկե ծիրան՚ միջազգային կինոդպրոցը։ Նոր երիտասարդ կինոռեժիսորներ ի հայտ եկան, եւ արդեն փառատոնի տասնամյակին ՙՀայկական համայնապատկեր՚ ծրագիրն ուներ ֆիլմերի մեծ ընտրություն։ Իհարկե, չենք կարող ասել, թե բոլոր ֆիլմերն են ստացված, բայց միայն այն հանգամանքը, որ երիտասարդ սերունդը կինոյի մեջ արդեն փնտրում է ինքնադրսեւորման ճանապարհ, իր ասելիքը տեղ հասցնելու միջոց, բավական է, որպեսզի աստիճանաբար նաեւ որակյալ արդյունքով ֆիլմեր տեսնենք։ Այս կարծիքն է հայտնել նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով ողջունելով փառատոնի 10 ամյակը, հատկապես ընդգծել է այն հանգամանքը, որ փառատոնը խորապես նպաստում է ազգային կինոյի վերածննդի գործընթացին։ ՙԻր մրցութային եւ արտամրցութային ծրագրերով փառատոնն աջակցում է հայկական կինոարտադրության հնարավորությունների ընդլայմանը, մշակութային կապերի զարգացմանը, ինչպես նաեւ համաշխարհային ժամանակակից կինոն տեղացի հանդիսատեսին ներկայացնելուն՚,-գրել է նա։

Այդ իմաստով մեծ առաջընթաց են ապահովում հատկապես կին ռեժիսորները, որոնք ոչ միայն ՙՈսկե ծիրան՚ին են ակտիվ մասնակցում, այլեւ եվրոպական եւ ԱՊՀ մի շարք փառատոների, գրանցելով նաեւ մեծ հաղթանակներ։

Ի վերջո, ՙՈսկե ծիրանը՚ նաեւ նոր մշակույթի ներմուծում է հայկական կինոաշխարհում։ Այն դառնում է օրինակելի՝ արվեստի այլ փառատոների կազմակերպման համար։ Միակ խանգարիչ հանգամնքն այն է, որ կինոյի զարգացմանը զուգահեռ լուրջ կինոքննադատություն չի զարգանում։ Ինչպես Հարություն Խաչատրյանն էր իր հարցազրույցներից մեկում մեզ հետ կիսվում, հայ կինոն չունի լուրջ քննադատներ, որոնք ոչ միայն վերլուծեն նոր ֆիլմերը, այլեւ համեմատություններ անցկացնեն, համաշխարահային եւ հայկական կինոյի պատմության համատեքստում՝ ՙՀայաստանում ցավոք ամեն ինչ անձնավորված է։ Կամ գովում են կամ քննադատում, ինչն ընդունվում է որպես անձնական վիրավորանք։ Այնինչ անհրաժեշտ է կինոպրոցեսի լուրջ վերլուծություն՚։ Նույնը կասեինք նաեւ փառատոնի մասին կարծիք հայտնող եւ կինոաշխարհից հեռու լրագրողների մասին։ Շատերին թվում է, թե փառատոնի որակը բացման եւ փակման արարողություններն են։ Չարաչար սխալվում են։ Յուրաքանչյուր կինոփառատոնի հաջողությունը նախեւառաջ ցուցադրվող ֆիլմերի որակն է եւ դրանց հաճախած մարդկանց թիվը։

ՕՐԵՐ-ի այս համարով անդրադառնում ենք նաեւ չեխական կինոյի վիճակին, մասնավորապես ՙՖեբիոֆեստ՚ կինոփառատոնի քսանամյակին եւ Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնին։ Չեխիայում շատ լավ գիտակցում են կինոփառատոնի նշանակությունը, եւ դրա վկայությունն են մեկ տասնյակից ավելի տարբեր կինոփառատոնները, որ անցկացվում են երկրի տարբեր քաղաքներում։ Կինոն մնում է ազգային եւ միջազգային արվեստի ներկայացման հզոր միջոց, հետեւաբար դրա ընձեռած հնարավորություններից պետք է առավելագույնս օգտվել։ Հայաստանն այս առումով ճիշտ ուղու վրա է։

Հակոբ Ասատրյան

www.orer.eu


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
3. «Պէտք է Հայրենիքին ծառայելու այլընտրանքային միջոցներ որոնել».- Տեսակցութիւն՝ Չեխիոյ «Օրեր» ամսագրի խմբագիր Յակոբ Ասատրեանի հետ
4. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
5. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
6. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
7. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
8. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
9. Լեհաստանի հայերի երրորդ համագումարը Վարշավայում. ներկայացվեց նաեւ ՕՐԵՐ-ի լեհահայությանը նվիրված հատուկ համարը
10. Նիկոլը, Հավելը եւ Հայաստանի վերանկախացումը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: