ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կիլիկիայի հայկական թագավորությանը նվիրված գիտաժողով Լեհաստանի Օլշտին քաղաքում

02 հունիսի, 2017 | 10:42

2017 թվականի մայիսի 27-ին Լեհաստանի Օլշտին քաղաքի Վարմինսկո-Մազուրսկե համալսարանում տեղի է ունեցել գիտաժողով «Ասպետական Ուխտի գործունեությունը Կիլիկայի հայկական թագավորությունում և Կիպրոսի թագավորությունում» թեմայով:
Գիտաժողովն անցկացվում էր Հայաստանի և Լեհաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 և Լեհաստանում հայերին շնորհված արտոնության 650-ամյակների հոբելյանական միջոցառումների շրջանակներում:


Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ, Արքեպիսկոպոս Ռաֆայել Մինասյանը, Կիպրոսում Մալթիան Ինքնիշխան ՈՒխտի դեսպան, ԼՀ կառավարության Ազգային ու էթնիկ փոքրամասնությունների համատեղ հանձնաժողովում հայ փոքրամասնության ներկայացուցիչ Էդվարդ Միեր-Ենդժեյովիչը, Վարմինսկո-Մազուրսկե համալսարանի ռեկտոր Ռիչարդ Գուրեցկին, Վարմինսկո-Մազուրսկե վոևոդության և Օլշտին քաղաքի տեղեկան և տարածքային իշխանությունների ներկայացուցիչներ: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցում էին մեծ թվով գիտնականներ Լեհաստանի տարբեր համալսարաններից:


Գիտաժողովի ընթացքում Լեհաստանի տարբեր քաղաքների (Կիելցիեյի, Վարշավայի, Կրակովի և այլն) մի շարք հեղինակավոր համալսարաններ ներկայացնող ականավոր գիտնականներ ներկայացրեցին իրենց ուսումնասիրությունները, որոնք վերաբերում էին Կիլիկիայի հայկական թագավորությանը, ինչպես նաև Մալթիան Ասպետների հետ հայերի ունեցած հարաբերություններին:


Նույն օրը Օլշտինից ոչ հեռու գտնվող Մեծ Կլեբարկի տաճարում Հայ Կաթողիկե Եկեղեցու Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, ՈՒկրաինայի և Արևելյան Եվրոպայի թեմի առաջնորդ, Արքեպիսկոպոս Ռաֆայել Մինասյանի կողմից մատուցվեց Սուրբ Պատարագ:


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: