ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կիելցե. Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված միջոցառումներ

13 դեկտեմբերի, 2017 | 16:25

2017 թվականի դեկտեմբերի 11-ին Լեհաստանում ՀՀ դեսպանության և Շվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկի պատվո հովանու ներքո Լեհաստանի ազգային թանգարանի Կիելցեի մասնաճյուղի, Կիելցեի մշակույթների երկխոսության թանգարանի կողմից Կիելցե քաղաքում տեղի ունեցան «Լեհաստանի հայերը, Կիելցեի հայերը» խորագրով միջոցառումներ, որոնց մեկնարկը տրվեց Կիելցեի կենտրոնական հրապարակում Լեհաստանի հայ համայնքին, մասնավորապես Կիելցեի հայկական ներկայությանը նվիրված բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությամբ:
Միջոցառմանը մասնակցում էին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը, Շվիենտոկշիսկե վոևոդության մարշալեկի տեղակալ Յան Մաչկովիակը, Կիելցեի մշակույթների երկխոսության թանգարանի տնօրեն Ռոբերտ Կատովսկին, Շվիենտոկշիսկե վոևոդության նահանգային խորհրդարանի փոխնախագահ Գրիգոր Շահինյանը, տեղական իշխանությունների այլ ներկայացուցիչներ, մշակութային և հասարակական գործիչներ, լրագրողներ:
Հանդես գալով բացման խոսքով` դեսպան Ղազարյանը շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին Լեհաստանում հայ համայնքին շնորհված հատուկ արտոնության 650-ամյակի միջոցառումների շունչը նաև Կիելցե քաղաք հասցնելու և Կիելցեում բնակություն հաստատած և քաղաքի կյանքում նշանակալի դերակատարում ունեցած հայազգի գործիչներին ևս մեկ անգամ հիշատակելու և գնահատելու համար:
Միջոցառման պաշտոնական մասից հետո մասնակիցները ծանոթացան Կիելցեի հայերի պատմությանը նվիրված բացօթյա ցուցադրությանը, որը կշարունակվի մեկ ամիս:

Միջոցառումների շրջանակներում Կիելցեի մշակույթների երկխոսության թանգարանում տեղի ունեցավ նաև գիտական կոնֆերանս: Կոնֆերանսի ընթացքում Լեհաստանի հայ համայնքի պատմությանը, ինչպես նաև հայ ժողովրդին նվիրված տարբեր թեմաներով զեկույցներով հանդես եկան Լեհ-հայկական հիմնադրամի աշխատակից, մշակութաբան Մարինա Խանամիրյանը, Կիելցեի մշակութային երկխոսության թանգարանի գիտաշխատող Պավել Գժեշիկը, Լյուբլինի Մարի Կյուրի-Սկլադովսկայի անվան համալսարանի դոցենտ Տոմաշ Կտլիսնկին:
Կոնֆերանսի շրջանակներում ցուցադրվեց Լեհաստանի հայ համայնքի մասին պատմող տեսաֆիլմ, ինչպես նաև ներկայացվեց «Կիելցեի օրաթերթ»-ի հատուկ թողարկումը` նվիրված Լեհաստանի հայ համայնքին:

orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
2. Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
3. Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
4. Աբովյանի «Վերք Հայաստանի» գիրքը լեհերեն. շնորհանդես Կրակովում
5. Լեհական Շչեցինեկ քաղաքում բացվեց հայկական խաչքար
6. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
8. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Լեհաստանում Հայաստանի եւ Եվրամիության միջեւ համաձայնագրի վավերացումը կատարվել է միասնության մթնոլորտում. դեսպան Էդգար Ղազարյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: