ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կերտենք ապագան՝ հարգելով անցյալի հիշատակները

14 մայիսի, 2014 | 11:43

tbilisi hayartunՔաղաք Թբիլիսիի Վերայի գերեզմանատանը հանգչում են հայ հասարակական գործիչներ, գիտնականներ, որոնք զգալի ներդրում են մտցրել Թբիլիսիի մշակութային կյանքի զարգացման գործում: Գերեզմանատունը հիմնվել է 19-րդ դարի 30-ականներին և ի սկզբանե եղել է միայն հարուստ և ազնվական ծագում ունեցող մարդկանց հուղարկավորման վայր:

Մինչև այժմ գերեզմանոցում պահպանվել են Եվրոպական ճարտարապետների նախագծած մի քանի դամբարաններ, որոնք իրենցից ներկայացնում են արվեստի գլուխգործոցներ և ունեն պատմական-ճարտարապետական արժեք:

Գերեզմանոցում պահպանվում են մոռացված տապանաքարեր, որոնց ներքո հանգչում են մի ժամանակ քաղաքի վերնախավը ներկայացնող հայազգի երևելիներ: Թերևս նրանք այսօր էլ շարունակում են երևելի մնալ իրենց դամբարանային վեհությամբ և սոցիալական ազնվատոհմ կարգավիճակով:

Վիրահայոց թեմի երիտասարդական բաժնի նախաձեռնությամբ և բաժնի տնօրեն Վալերի Բադալյանի ու սոցիալական բաժնի ղեկավար Միքայել Ավագյանի գլխավորությամբ, մայիսի 11-ին, 30-ից ավելի հայ երիտասարդների խումբը, անհրաժեշտ գործիքներով զինված, ուղևորվեց դեպի Թբիլիսիի հինավուրց Վերայի գերեզմանոց՝ անխնամ մնացած հայազգի շիրիմները բարեկարգելու որոշմամբ: Առաջնորդվելով Թբիլիսիի նվիրյալ տարեգիր երջանկահիշատակ Սարգիս Դարչինյանի թողած ուսումնասիրություններով և լուսանկարներով, երիտասարդ ակտիվիստների խումբը ձեռնամուխ եղավ ազնվատոհմ քաղաքացիներ Խուդադովի, Մելիք-Ազարյանցի, Գիրգիդովի, Էնիկոլոպովների շիրիմների, Յուզբաշևների, Անանովների, ծխախոտի արտադրող Նամուրադյանցի , գործարար Բոզրջյանցի, լեզվաբան և հայագետ Շահան Ջրպետյանի և նրա կնոջ, ճարտարապետ Գաբրիել Տեր- Միքելովի դամբարանների բարեկարգմանը


Առնչվող նյութեր
1. Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
2. Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում
3. Ղափամայի տոն Թբիլիսիում
4. Հայոց Ցեղասպանության հիշատակի ցույցեր, հանրահավաքներ եւ պատարագ Վիրահայոց թեմում
5. Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի
6. Խոնարհում Սերգեյ Փարաջանովի հիշատակին-
7. Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում
8. Հայ երիտասարդները ուսումնասիրում են Թբիլիսիի հայկական հուշարձանները
9. Թբիլիսիի ,,Հայկական անկյունը,, գրավեց մշակույթի նախարարի և պետնախարարի ուշադրությունը
10. Հայոց Ցեղասպանությունը վերապրածների ժառանգները Վրաստանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: