ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Չեխիա. ,,Կելտական հարսանիքը» ցուցահանդեսին մասնակցել են նաեւ չեխահայ նկարիչները

06 օգոստոսի, 2018 | 11:08

Օգոստոսի 4-ին Պրահայից ոչ շատ հեռու գտնվող Սվինարե դղյակում բացվեց ,,Կելտական հարսանիքը եւ այլ հիշողություններ-Սվինարե 2018,,/ KELTSKÁ SVATBA A JINÉ VZPOMÍNKY – SVINAŘE 2018/ ցուցահանդեսը, որի կազմակերպիչը ինչպես միշտ  Lughnasadh կազմակերպությունն է։ Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են Չեխիայում բնակվող  35  նկարիչներ, որոնցից երեքը հայ են, իսկ ավելի ստույգ՝ չեխահայ Մուրադյանների նկարչական ընտանիքի երեք սերնդի ներկայացուցիչներ՝ Դավիթ, Հովիկ եւ Շավարշ Մուրադյանները։

Ցուցահանդեսի հանդիսավոր բացումը ուղեկցվել է տարբեր ավանդական ձեռնարկներով ու երաժշտական կատարումներով։

Ցուցահանդեսը կգործի մինչեւ սեպտեմբերի 30-ը։

ՕՐԵՐ

 


Առնչվող նյութեր
1. Չեխահայ նկարիչ Հովիկ Մուրադյանը Չինական եւ Եվրոպական Արվեստի առաջին բիենալեում
2. Գեղանկարիչ Հովիկ Մուրադյանի ցուցահանդեսը չեխական Տեպլիցեում
3. Չեխական Բերոունի Կելտական ցուցահանդեսը բացվեց Հայաստանի դեսպանի հովանու ներքո

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: