ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը ծրագրվում է անցկացնել նաեւ Սփյուռքում

ԿԳՆ-ն եւ «Այբ»-ը կհամագործակցեն օլիմպիադաների անցկացման գործում
28 հոկտեմբերի, 2014 | 10:07

ayb 3Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարությունն ու «Այբ» կրթական համալիրն այսուհետ կհամագործակցեն առարկայական օլիմպիադաների անցկացման գործում:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւ «Այբ» կրթական հիմնադրամի ու «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանն այսօր ստորագրել են համագործակցության հուշագիր, որով կողմերը պայմանավորվել են Հայաստանում «Այբ»-ի կողմից կազմակերպվող «Կենգուրու», «Ռուսական արջուկ», «Մեղու» մրցույթները եւ «Պատանի քիմիկոսների համահայկական մրցաշար»-ն անցկացնել համագործակցությամբ:

«Նպատակն է առավել համակարգված աշխատանք տանել առարկայական օլիմպիադաների հարցում: Հայաստանի մի շարք առաջատար դպրոցների հետ միասին «Այբ»-ը նաեւ ընդգրկված է միջազգային օլիմպիադաներում մեր երեխաներին պատրաստելու գործընթացում»,- ասել է նախարար Արմեն Աշոտյանը:

Նա հավելել է, որ օլիմպիադաների անցկացումը թույլ է տալիս հայտնաբերել mesrop aramyanխոստումնալից երեխաներին, ավելի մեծ քանակությամբ աշակերտական զանգվածներ համախմբել ու ստեղծել գիտելիքակենտրոն միջավայր:

Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ «Այբ»-ը մի շարք միջազգային մրցույթների էքսկլյուզիվ կազմակերպիչ է, իսկ այդ մրցույթները բավական մեծ ազդեցություն են թողել կրթական ամբողջ դաշտի վրա:

«Մրցույթները մեծացնում են առարկայի նկատմամբ հետաքրքությունը»,- ասել է Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:

 «Այբ» կրթական հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած «Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթի մասնակցությանը գրանցվել է Հայաստանի եւ Արցախի 961 դպրոցների 3-12-րդ դասարանների ավելի քան 44 500 աշակերտ:

Կրթության եւ գիտության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը «Այբ» կրթական հիմնադրամի ու «Այբ» դպրոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է, որ գրանցված մասնակիցների թիվը գերազանցել է իրենց սպասելիքները:Ashotyan _Armensky_minister_na_navsteve1

«Սա ցույց է տալիս երեխաների ունեցած մեծ հետաքրքրությունը մեր լեզվի ու մշակույթի, մեր ինքնության հանդեպ: «Մեղու»-ն մտածելակերպային մրցույթ է եւ խթանում է լեզվամտածողության զարգացումը»,- ասել է Տեր Մեսրոպը: Նա ավելացրել է, որ «Այբ»-ի բոլոր մրցույթներում մեծ տեղ է հատկացվում Արցախին:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւս կարեւորել է Հայոց լեզվի օլիմպիադայի անցկացումը եւ նշել, որ այս նոր շարժումը կլրացնի օլիմպիադաների շարքը:

«Միջազգային օլիմպիադաները զարգացնում են պասիվ իմացության ակտիվ կիրառումը, եւ Հայոց լեզվի օլիմպիադան այդպիսին է»,- ասել է նախարարը:

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթը ծրագրվում է անցկացնել նաեւ Սփյուռքում:

Հիշեցնենք, որ Մեդիամաքս-ը մրցույթի ինֆորմացիոն հովանավորն է:

ՄԵԴԻԱՄԱՔՍ


Առնչվող նյութեր
1. «Այբ» կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն է նշանակվել Սոնա Կոշեցյանը
2. Հայաստանի մէջ աշակերտները քննութիւններու մասնակցելով կրնան ընդունուիլ Քեմպրիճի, Օքսֆորտի համալսարաններ
3. Մասնակցեք Համահայկական օլիմպիադային
4. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 3-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ՝ 2016 թ. 18-24 հուլիս
5. Դիլիջանում բացվել է կենտրոնական դպրոցը
6. «Կենսաբանություն» առարկայի միջազգային օլիմպիադայում հայաստանցի դպրոցականները նվաճել երեք մեդալ
7. Մեկնարկել է Համահայկական հայագիտական 7-րդ օլիմպիադան
8. ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ 7-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱ -Օգոստոս 3-9 , Երեւան

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: