ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարո Փայլանը նստացույց է սկսել` պայքարելով Թուրքիայի խորհրդարանում Ցեղասպանություն բառի արգելքի դեմ

01 օգոստոսի, 2017 | 10:51

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» անդամ, հայ  պատգամավոր Կարո Փայլանն իր կուսակիցների հետ Դիարբեքիրում (Տիգրանակերտ) մասնակցում է ընդդեմ անցած շաբաթ ընդունված օրենսդրական փաթեթի անցկացվող նստացույցին։ Այս մասին հայտնել է gazeteduvar.com.tr թուրքական կայքը:

Լրատվամիջոցների հետ զրույցում Փայլանը պատմել է, որ բացօթյա նստացույցին իրեն շատ ավելի լավ է զգում, քան Մեջլիսում,  փոխանցում է Թերթ-ը:

«Բաց երկնքի տակ քնելն անհավատալի հրաշալի բան է», – ասել է հայազգի պատգամավորը:

Նա հայտնել է, որ տեղում աշխատող ոստիկանները պարբերաբար խոչընդոտում են իրենց այցելել ցանկացող քաղաքացիների մուտքը նստացույցի համար հատկացված տարածք:

«Երբեմն մեր ծածկոցներն ու ուտելիքը մեզ հասցնելու համար անգամ խնդիրներ են ունենում մեր ընկերները: Որևէ ձևաչափ չկա, ոստիկանները գործում են՝ ըստ տրամադրության», -պատմել է Փայլանը:

 Կարո Փայլանն ամիսներ առաջ խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ցեղասպանություն եզրույթի կիրառման համար զրկվել էր 3 նիստի մասնակցելու իրավունքից։

1in.am- ը հիշեցնում է, որ Թուրքիայի Ազգային մեծ ժողովն ընդունել է մեջլիսի ներքին կանոնակարգում փոփոխություններ նախատեսող օրենքների փաթեթ, որով այսուհետ արգելվելու է մեջլիսի ամբիոնից բարձրաձայնել Հայոց ցեղասպանության մասին: Այսուհետ արգելված են «Ցեղասպանություն», «Քուրդիստան», «քրդական նահանգներ»  բառերը։ Ըստ փոփոխությունների՝ մեջլիսի ամբիոնի մոտ պատգամավորների խոսելու ժամանակը 10 րոպեից իջեցվելու է երեք րոպեի: Այն պատգամավորները, ովքեր ընտրվելուց հետո մեջլիսում չեն երդվի, չեն կարողանա օգտվել իրենց իրավունքներից: Պատգամավորներին արգելվելու է մեջլիս բերել տարբեր գրություններով ցուցանակներ կամ պաստառներ:

Paylan during his address to Parliament on April 21, during which he called for an investigation into the killing of Armenian members of the Turkish Parliament during the Armenian Genocide (Photo: Garo Paylan Facebook page)

 

Օրենքը խախտող պատգամավորներին նախատեսվում է ժամանակավոր հեռացնել մեջլիսի աշխատանքներից, ինչպես նաև պահել աշխատավարձի 1/3-ը, որը կազմում է մոտ 12 հազար թուրքական լիրա (ավելի քան 3 հազար ԱՄՆ դոլար):

Օրենքների փաթեթին կողմ են քվեարկել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը և դրա հետ համագործակցող «Ազգայնական շարժում» կուսակցությունը: Ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունն ու քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը դեմ են քվեարկել փոփոխություններին:

 


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: