ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարո Փալյան. Միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

19 սեպտեմբերի, 2017 | 10:49

19 սեպտեմբերի,Երեւան. –  Առանց Ցեղասպանությունը ճանաչելու՝ Թուրքիան երբեք ժողովրդավարական պետություն չի դառնա, ոչ էլ քրդական հարցը լուծում կստանա:

Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Հայաստան-Սփյուռք համահայկական 6-րդ համաժողովի շրջանակում կազմակերպված «Հայոց ցեղասպանության ճանաչում, ցեղասպանությունների կանխարգելում, քաղաքական և իրավական գործընթացները» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը, հայտնում է News.am-ը:

«Ցեղասպանության ճանաչման համար առավել լայն տեսլական պետք է ունենանք, միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Ցեղասպանությունը, միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է բացել սահմանները Հայաստանի հետ, հակառակ դեպքում մենք ստիպված կլինենք եւս տասնյակ տարիներ սպասել: Թուրքիան ներկայումս կրկին մութ ժամանակաշրջան է ապրում, 102 տարի առաջ մեծ ոճիր տեղի ունեցավ, եւ այն շարունակվում է այսօր, քանի որ յուրաքանչյուր ոճիր, որն անպատիժ է մնում, նոր ոճիր է առաջացնում: Ինքս շարունակելու եմ պայքարել Ցեղասպանույան ճանաչման համար»,- ասաց հայազգի պատգամավորը:

Կարո Փայլանի խոսքով, Թուրքիան այսօր հեռանում է ժողովրդավարությունից, հետընթաց է ապրում նաեւ ԵՄ-ի հետ հարաբերություններում: Նրա կարծիքով, Թուրքիայի նոր Սահմանադրության ընդունումը նույնպես նշանակում է՝ հեռացում ժողովրդավարությունից. «Ես այս մասին եմ հենց խորհրդարանում եմ խոսել, ասել եմ, որ մեծ սխալ է տեղի ունեցել: 20-րդ դարի սկզբին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությունը, ինքս խորհրդարանում ասել եմ՝ եթե երկրում ընդունվի նոր Սահմանադրություն, նույն աղետը կունենանք, այսօր հենց դրա ճանապարհին ենք: Թուրքիան 100 տարի անց էլ շարունակում է ոճիր գործել»:

Artsakhpress.am


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
5. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
6. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
7. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
8. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
9. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
10. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: