ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարո Փայլանն ու Մարգար Եսայանը ընտրվեցին Թուրքիայի խորհրդարանի անդամ

25 հունիսի, 2018 | 19:11

Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւններու նախնական արդիւնքներով խորհրդարանէն ներս 2 հայ պատգամաւոր ունեցանք:

«Արմէնփրէս» կը հաղորդէ, որ նոր խորհրդարանին մէջ պիտի ըլլան քրտամէտ Ժողովուրդներու Ժողովրդավարական Կուսակցութեան կողմէն Տիարպեքիրէն առաջադրուած հայազգի Կարօ Փայլան եւ իշխող «Արդարութիւն եւ Բարգաւաճում» կուսակցութեան կողմէ Իսթանպուլի 2-րդ ընտրատեղամասէն առաջադրուած Մարգար Եսայեան:

Նոյեմբեր 2015-ի խորհրդարանական ընտրութիւններէն ետք, Թուրքիոյ խորհրդարանին մէջ կար 3 հայ պատգամաւոր` Կարօ Փայլան, Մարգար Եսայեան և քեմալական Հանրապետական Ժողովրդական Կուսակցութեան անդամ Սելինա Տողան: Վերջինիս թեկնածութիւնը այս ընտրութիւններուն կուսակցութիւնը չէր առաջադրած:

Իր պատգամաւորական գործունէութեան ընթացքին Կարօ Փայլան մշտապէս բարձրաձայնած է հայ համայնքը յուզող հարցեր: Ան աչքի ինկած է Թուրքիոյ խորհրդարանէն ներս իր համարձակ ելոյթներով, որոնցմով բազմիցս անդրադարձած է Հայոց Ցեղասպանութեան՝ կոչ ուղղելով իշխանութիւններուն առերեսուիլ սեփական պատմութեան հետ ու ընդունիլ սեփական յանցանքը: Պատգամաւորը նոյնիսկ համապատասխան առաջարկ ներկայացուցած էր, որով կը նախատեսուէր 1915-ի դէպքերը պաշտօնապէս ճանչնալ որպէս ցեղասպանութիւն: Առաջարկը մերժուած էր: Ան նաեւ պարբերաբար բարձրաձայնած է պոլսահայ համայնքը յուզող հարցերը, յատկապէս Պոլսոյ Հայոց պատրիարք ընտրելու անհրաժեշտութեան հարցը:  Խորհրդարանի ամբիոնէն ցեղասպանութեան մասին խօսելու համար ան ենթարկուած է կարգապահական պատիժի: Բացի այդ, վերջերս յայտնի դարձաւ, որ անոր դէմ քրէական օրէնսգիրքի տխրահռչակ 301-րդ յօդուածով հետաքննութիւն սկսած է: Հետաքննութեան շրջանակին մէջ կազմուած է անոր անձեռնմխելիութենէն զրկելու պահանջագիր:

Ի տարբերութիւն Փայլանի` Եսայեան յայտնի է իշխանական շրջանակներու հետ սերտ յարաբերութիւններով: 2015-ին ընտրուելէն ի վեր ան որեւէ հայամէտ նախաձեռնութեամբ աչքի չի ինկած: Աւելին, Յունիս 2016-ին Եւրոպական Խորհուրդի Խորհրդարանական Վեհաժողովին ան Թուրքիոյ պատուիրակութեան կազմին մէջ ըլլալով կողմ քուէարկած է բրիտանացի խորհրդարանական Ռոպերթ Ուոլթըրի հակահայկական «Բռնութեան աճը Լեռնային Ղարաբաղի եւ Ատրպէյճանի միւս գրաւուած տարածքներուն մէջ» զեկոյցին, որ ԵԽԽՎ-ին մէջ օրին տապալած էր:

Այս ընտրութիւններուն առաջադրուած հայազգի երկու թեկնածուներ` Լուտմիլա Պիւյում (Ժողովուրդներու Ժողովրդավարական Կուսակցութիւն) եւ Էլմաս Կիրակոս («Լաւ» կուսակցութիւն) նախնական արդիւնքներով չանցան խորհրդարան:

Թուրքիոյ խորհրդարանական ընտրութիւններու քուէաթերթիկներու 92 տոկոսի հաշուարկին արդիւնքով` իշխող «Արդարութիւն եւ Բարգաւաճում» կուսակցութիւնը խորհրդարանին մէջ կ’ունենայ 295, Հանրապետական Ժողովրդական Կուսակցութիւնը` 146, «Ազգայնական շարժում» կուսակցութիւնը` 49, քրտամէտ Ժողովուրդներու Ժողովրդավարական կուսակցութիւնը` 66, «Լաւ» կուսակցութիւնը` 44 պատգամաւորական լիազօրութիւն:

Արաքս Կասեան

Աղբյուր՝ Գանձասար


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. ԹՈՒՐՔԻԱ. ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ-ԱՐՏԱԴՐՈՂ՝ ԱՐԱՄ ԳՅՈԻԼՅՈՒԶԸ ՈՉ ԵՎՍ Է
3. Ոստիկանները բաց են թողել Կարո Փայլանին
4. Արա Գյուլերի թանգարան Թուրքիայում
5. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
6. Թուրքիայում համացանցով կարող ես պարզել նախնիներիդ ազգությունը
7. Պոլսոյ Կուսակալութիւնը Անվաւեր Նկատեց Պատրիարքի Տեղապահին Ընտրութիւնը
8. Թուրք պատգավորների հերթական հարձակումը Փայլանի վրա
9. Երեւանը պատասխանում է Անկարային. պատրաստ չեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները
10. Պոլսի ,,Ժամանակ,, օրաթերթը դարձավ 110 տարեկան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վահագն Աթաբեկյանը՝ Լիբանանում Հայաստանի դեսպան
2.Սամվել Մկրտչյանը՝ Լեհաստանում Հայաստանի դեսպան
3.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
4.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
6.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
7.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
8.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
9.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
10.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: