ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարմեն Մաուրա. Ալմոդովարն ինձանից է սովորել, ես՝ իրենից

28 մարտի, 2016 | 09:00

Maura and Banderas Women on the Verge of a Nervous Breakdown lowՊրահայի Ֆեբիոֆեստ միջազգային կինոփառատոնում իապանական կինոյի լեգենդ Կարմեն Մաուրան /Carmen García Maura / արժանացավ Համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար մրցանակին՝ Քրիստիանին։Մրցանակը հանձնեց կինոփառատոնի նախագահ Ֆերո Ֆենիչը։

70- ամյա դերասանուհին ծնվել է Մադրիդում շատ հայտնի ընտանիքում, որի անդամները ճանաչված  են եղել տարբեր բնագավառներում, այդ թվում քաղաքականության մեջ։ Նրա ազգական Անտոնիո Մաուրան 5 անգամ եղել է Իսպանիայի վարչապետ։

IMG_8776Մեզ հետ հանդիպմանը դերասանուհին խոստովանում է, որ դերասանություն չի սովորել, ուսանել է փիլիսոփայություն եւ գրականություն, բայց դեռ մանկուց խաղացել է, դպրոցում ներկայացումներ է բեմադրել։ Ծնողները շատ պահպանողական չէին։ 14 տարեկանից սկսել է խաղալ։ Նախ սկսել է սիրողական թատրոնից, իսկ հետագայում, երբ սկսել է նկարահանվել, զբաղվել է  նաեւ ֆիլմերի կրկնօրինակմամբ։ Հիմա միայն կրկնօրինակում է ինքն իրեն, քանի որ տիրապետում է ֆրանսերենի, իտալերենի, իսպաներենի, անգլերենի եւ եթե այս լեզուներով է պետք թարգմանել, ապա իր դերերը ինքն է կրկնօրինակում։ Ի դեպ, Ֆեբիոֆեստի բացման արարողության ժամանակ, մեծանուն դերասանուհին օգտագործեց լեզուների իմացությունը, եւ դահլիճին հաճելի պահեր պարգեւեց մի լեզվից անցնելով մյուսին՝ վաստակելով հանդիսականների համակրանքը։

Carmen Maura«Կարիերան երբեք լուրջ չեմ ընդունել։ 25 տարեկանում ամուսնացել եմ, երկու երեխա ունեմ։ Միշտ մտածել եմ, որ պետք է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում լինես։ Ես նկարահանվել եմ շատ հայտնի ռեժիսորների առաջին ֆիլմերում։  Նկարահանվել եմ Ալմոդովարի 10 ֆիլմերում, եւ այդ ընթացքում ես նրանից շատ բան եմ սովորել, եւ ինքն էլ  ինձանից շատ բան է սովորել հատկապես կանանց մասին։ Այժմ աշխարհի բոլոր երիտասարդ դերասանուհիները երազում են նրա մոտ նկարահանվել։ Նա շատ տաղանդավոր ռեժիսոր է»,- անկեղծանում է Մաուրան։ Ի դեպ, նրան մեծ հռչակ են բերել Ալմոդովարի ֆիլմերում կատարած դերակատարումները։ «Վերադարձ»/Volver/ ֆիլմում  Լավագույն կանացի կերպարի մարմնավորման համար Պենոլոպա Կրուզի եւ եւս 4 կին դերակատարաների  հետ արժանացել են Կաննի կինոփառատոնի մրցանակին։

«40 տարիների ստեղծագործական կյանքում ես շատ երջանիկ օրեր եմ ապրել,- ասում է նա։

«Ֆիլմերում նկարահանվելուց հետո, միայն մեկ անգամ եմ նայում ֆիլմը՝ վերջնական տարբերակը։ Եթե նույնիսկ զգում եմ, որ որոշ տեղերում լավ չեմ խաղացել, ոչ մեկի ոչինչ չեմ ասում։ Երբեմն էլ տեսախցիկն է մեր փոխարեն աշխատում եւ մոգական արդյունք է ստացվում,- խոստովանում է հանրահայտ դերասնուհին։

Ֆեբիոֆեստում ցուցադրվեց նրա խաղարկությամբ չորս ֆիլմ։

Լուսանկարները՝ ՕՐԵՐ-ի եւ Ֆեբիոֆեստի

ORER.EU_DSC9485 02 04 07 03 21

Օրեր

 


Առնչվող նյութեր
1. Խավիեր Լեգրանի ,, Խնամակալություն,, ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակին
2. Կատրին Դենյովը ժամանեց Պրահա՝ ստանալու Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակը՝ ,,Քրիստիան,,ը
3. Ֆրանսահայ դերասանուհի Հերմինե Ղարագյոզյանը Ֆեբիոֆեստում. չեխական երկու ֆիլմի պրեմիերա
4. Ֆեբիոֆեստի Կրիստիան գլխավոր մրցանակն այս տարի կտրվի Կատրին Դենյովին
5. Ֆեբիոֆեստ կինոփառատոնը կբացվի Ագնեշկա Հոլանդի ՙՙՀետք՚՚ ֆիլմով
6. Փիթր Մորգան. Ավելի լավ է լինել լավ հայր, քան լավ գրող
7. Դանիել Բրույլ. «Ցտեսություն, Լենին»ը ինձ մեծ ճանաչում բերեց
8. Իսլանդացի Ռունար Ռունարսոնի «Ճնճղուկները» ֆիլմն արժանացավ Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակին
9. Մարկո Բելոկիո. Այժմ քաղաքականությամբ զբաղվում են գողերը
10. Քրիստիան մրցանակ սլովակյան կինոյի լեգենդ Էմիլիա Վաշարովային

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: