ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարմենը ներկայացվել է Արաբական Միացյալ Էմիրություններում , Կախարդական սրինգը՝ սեպտեմբեր 13-15-ը

07 սեպտեմբերի, 2018 | 21:47

Սեպտեմբերի  6-ից  15-ը  Հայաստանի  Հանրապետության  և  Արաբական  Միացյալ  Էմիրությունների  միջև  դիվանագիտական  հարաբերությունների  հաստատման  20  ամյակի  տոնակատարությունների  շրջանակում, Ալ. Սպենդիարյանի  անվան  օպերայի  և  բալետի  ազգային ակադեմիական  թատրոնը, թատրոնի գլխավոր  տնօրեն  և  գեղարվեստական  ղեկավար  մաեստրո  Կոնստանտին  Օրբելյանի ղեկավարությամբ,  հյուրախաղերով  հանդես  է  գալիս  Դուբայի  օպերային  թատրոնում, որտեղ  կկայանան  Բիզեի  «Կարմեն» և  Մոցարտի   «Կախարդական  սրինգ» օպերաների  պրեմիերաները:

Սեպտեմբերի  6-ին  Դուբայի  օպերայի  դահլիճում առաջին  անգամ  ներկայացվեց  Ջորջ  Բիզեի  «Կարմեն» օպերան, որին  ներկա  էին  ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ  Ղարիբջանյանը, պետական այրեր, դիվանագիտական  կորպուսի  ներկայացուցիչներ։

Ներկայացման  ավարտին խոսքով հանդես եկավ ՀՀ դեսպան  Գեղամ  Ղարիբջանյանը, ով  համոզմունք  հայտնեց, որ  այն  նոր  ձեռքբերումների  սկիզբ  կհանդիսանա  թատրոնի  համար:

Ներկայացումը, որի  դիրիժորն  էր  մաեստրո  Քրիստոֆեր  Օկասեքը (ԱՄՆ)  կշարունակվի  նաև  սեպտեմբեր  7-8-ին, որին  կհաջորդի «Կախարդական  սրինգ» օպերան  սեպտեմբեր  13-15-ին:

 


Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: