ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարինե Բաբաջանյանի ,,Կարմենը,, կհնչի Դուբայում եւ Երեւանում

05 սեպտեմբերի, 2018 | 10:50

 

Կարինե Բաբաջանյանը Երեւանում

Գերմանաբնակ  հայտնի սոպրանո Կարինե Բաբաջանյանը սեպտեմբերի 6 եւ 8-ին Ժորժ Բիզեի ,,Կարմեն»  օպերայի գլխավոր դերերգով հանդես կգա Դուբայի օպերային թատրոնում։ Նաիրե Ստեփանյանի բեմադրությամբ Հայաստանի ազգային օպերային թատրոնի ներկայացմանը, հայազգի երգչուհին կերգի տենոր Հովհաննես Այվազյանի եւ բարիտոն Գեւորգ Հակոբյան հետ միասին։ Սա բացառիկ երեւույթ է, քանի որ Հայաստանի օպերային թատրոնն առաջին անգամ է հյուրախաղերով հանդես գալու Արաբական Միացյալ Էմիրություններում։

,,Յուրահատուկ զգացում է արտերկրում ելույթ ունենալ մեր տաղանդավոր մեներգիչ-մեներգչուհիների, երգչախմբի ու նվագախմբի հետ, ամբողջ անձնակազմին մեծ հաջողություն եմ մաղթում,,- ասաց մեզ հետ զրույցում Կարինե Բաբաջանյանը, ավելացնելով. ,, Ինձ համար իրոք մեծ պատասխանատվություն է Հայաստանի ազգային օպերային թատրոնում Կարմենի դերակատարմամբ հանդես գալը»։

Տաղանդավոր հայուհին Կարմենն առաջին անգամ կատարել է Շտուտգարտում, նաեւ այդ ներկայացման համար ունեցել է ֆրանսերենի հատուկ մարզիչ։ Հետագայում բազմաթիվ ելույթներ է ունեցել այդ բեմում, ընդ որում նաեւ հայտնի դիրիժոր Քրիստոֆեր Օկաչեկի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ ,,Կարմեն»ը մշտապես  աշխարհի լավագույն օպերաների խաղացանկում է, իսկ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում առաջին անգամ բեմադրվել է 1934 թվականին, եւ մինչ օրս ունեցել է հինգ տարբեր բեմադրություններ։

Առաջիկա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Լայպցիգի օպերայում սոպրանո Բաբաջանյանը հանդես կգա նաեւ Պուչինիի ,,Աղջիկն Արեւմուտքից» ներկայացման մեջ՝ կատարելով Միննիի դերերգը, այնուհետեւ կերգի »Տոսկա», »Մադամ Բատերֆլայ», »Աիդա» օպերային ներկայացումներում։ Կարինե Բաբաջանյանն այս տարի հանդես կգա նաեւ Շանհայի Գրանդ Օպերայում՝ երգելով Լեհարիի »Ժպիտի աշխարհը» օպերետտում։ Նույն նախագծով 2019-ի փետրվարին հանդես կգա Բուդապեշտում։ Իսկ 2019-ի փետրվարին Դյուսելդորֆում կներկայանա Ռիխարդ Շտարուսի ,,Արիադնեն Նաքսոսում» ներկայացման Հ.Ա. մեջ՝ Արիադնեի դերում։

Շնորհավորում ենք եւ հաջողություն մաղթում սիրելի երգչուհուն եւ նրա գործընկերներին։

Հ.Ա. ՕՐԵՐ

orer.eu

 

 

 


Առնչվող նյութեր
1. ՄԱՆՈՆ օպերայի պրեմիերան Հայաստանի օպերային թատրոնում
2. Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
3. Միհրան Աղաջանյանը՝ Մարինյան թատրոնից ֆրանսիական բեմ
4. Սայաթ Նովա օփերան կը բեմադրուի Լոնտոնի մէջ
5. Պայծառ ու անաղարտ ձայն, որ հնչում էր ջերմորեն . Հրաչուհի Բասենցի Միմին գրավեց Վիեննայի հանդիսատեսի սրտերը
6. Բռավոներ սոպրանո Կարինե Բաբաջանյանին. Նրա Մադամ Բատերֆլայը հիացրեց Պրահայի երաժշտասերներին
7. Օպերան՝ անտառում. Դվորժակի ,,Յակոբին,,ը Պրահայի Դիվոկա Շարկայում
8. «Ամեն» շոու–ներկայացման պրեմիերան հունիսի 23-ին Երեւանում, ապա՝ Վերոնայում, Լոնդոնում, Փարիզում, Նյու Յորքում եւ այլուր
9. Լիպարիտ Ավետիսյանին հանձնվեց «Ոսկե դիմակ» մրցանակը
10. «Բեմում իմ հոգին է երգում, հայի հոգին». կանադահայ օպերային երգչուհի Իզաբել Բայրաքդարյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: