ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանը դանիական քաղաքական ֆորումում ներկայացրեց ԼՂՀ խնդիրը

19 հունիսի, 2016 | 23:56

Հայկ Հակոբյանի ,,Ցուլը,, քանդակը հանգրվանեց Բորնհոլմի արվեստի թանգարանում

karen mirzoian bonholmԴԱՆԻԱ- Այսօր կեսօրին դանիական Բորնհոլմ կղզում  կազմակերպված ,,Ժողովրդական հանդիպումներ,,(Ֆոլկեմոդեթ) ֆորումի շրջանակներում ելույթ ունեցավ ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

Դանիայի Եվրոպական շարժման տաղավարում կազմակերպված հանդիպումը վարում էր շարժման նախագահ տիկին Սթին Բոսեն, ով ներկայացնելով Արցախի արտգործնախարարին , նշեց, որ իրենց համար կարեւորություն է ներկայացնում ծանոթանալ եւ ներկայացնել  Եվրոպայի սահմաններից դուրս երկրներին եւ այդ առումով ողջունում է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարարին։ Նախարար Կարեն Միրզոյանը ներկայացրեց Արցախի ժողովրդի անկախության համար տարված պայքարի ուղին եւ նշեց, որ իրենք կառուցում են ազատ եւ ժողովրդավարական պետություն։ Անդրադառնալով Արցախի արտաքին քաղաքականությանը , նա նշեց, որ իր երկիրը վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն եւ իր հիացմունքը հայտնեց Բորնհոլմում անցկացվող ժողովրդական հանդիպումներին։ Նախարարին հարցեր տրվեցին նաեւ ԼՂՀ էթնիկ վիճակի, Արցախի պատմության, տուրիզմի մասին։   Մասնավորապես նշվեց, որ զբոսաշրջությունը դինամիկ զարգացում է ապրում եւ միայն անցյալ տարի 17 հազար զբոսաշրջիկ է այցելել Լեռնային Ղարաբաղ։

Նախարարի պատասխաններն ընդունվեցին ծափերով, իսկ Դանիայի Եվրոպական շարժման նախագահ Սթին Բոսը նշեց, որ իրենք բարձր են գնահատում խոսքի ազատությունը եւ ազատ հաղորդակցվելու իրավունքը, ինչը որ խարսխված է եվրոպական արժեքների վրա։ Նա պարոն Միրզոյանին հրավիրեց հաջորդ տարի նույնպես մասնակցել ֆորումին։

Այնուհետեւ հայկական պատվիրակությունը, Դանիայի Թագավորությունում Հայաստանի դեսպան Հրաչյա Աղաջանյանի ղեկավարությամբ այցելեցին Բորնհոլմի արվեստի թանգարան, ուր ԼՂՀ արտգործնախարարը թանգարանի տնօրեն Լարս Քեուլֆ Մուլլերին փոխանցեց արցախցի քանդակագործ Հայկ Հակոբյանի  ,,Ցուլը,, քարե քանդակը։

haik hakobian kandak Իր հերթին թանգարանի տնօրենը  Շուշիի կերպարվեստի պետական թանգարանին նվիրեց ,,Ազատության եւ խաղաղության գիրքը,, քանդակը՝ կազմված քարի վրա ամրացված տարբեր լեզուներով գրված փոքրիկ ապակե գրքերից, որոնց վրա տարբեր լեզուներով, այդ թվում հայերենով գրված էին խաղաղություն եւ ազատություն բառերը։  Ինչպես մեզ հետ զրույցում նշեց քանդակի հեղինակ, կանադացի բորնհոլմաբնակ քանդակագործ Լեոնարդ Գոլդնբերգը ընդամենը մի քանի շաբաթվա մեջ է ստեղծել այս քանդակը, նախապես ոչինչ չիմանալով հայության մասին։ Քանդակի վրա ներկայացված էին նաեւ Սասունցի Դավիթի հուշարձանը, Ֆրանց Վերֆելի, դանիացի միսիոներուհի Կարեն Յեփփեի նկարները։

leonard goldenbergՀակիրճ ելույթներով ու ողջույնի խոսքերով հանդես եկան  թանգարանի տնօրենը, ԼՂՀ արտգործնախարարը, Հայաստանի դեսպանը եւ քանդակի հեղինակը։ Հայաստանի դեսպանը քանդակի հեղինակ Գոլդնբերգին նվիրեց օրերս Բորնհոլմում ներկայացված ,,Սվանեկե,, գարջրի Արցախին նվիրված տեսականու տուփը։

Այնուհետեւ Լարս Մուլլերը ներկայացրեց թանգարանի հավաքածուն, ուր ընդրգկված էին եւ 19-20-րդ դարի նկարիչների, եւ ժամանակակից դանիացի նկարիչների աշխատանքներ։

ԼՂՀ արտգործնախարարը վաղը կվերադառնա Կոպենհագեն։

Հ.Ա., ՕՐԵՐ

Բորնհոլմ, Դանիա

batsum lars dahlivh Bonholm despan leonard hayastani despan leonard goldenberg Karen Mizoian Bonholm 2 nver goldenbergin tsutsahandes

 


Առնչվող նյութեր
1. Արտակ Բեգլարյանը` Արցախի Մարդու իրավունքների պաշտպան
2. Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
3. Արցախն ունի անկախ եւ ճանաչված պետություն լինելու բոլոր հատկանիշները. Յարոմիր Շտետինա
4. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Արայիկ Խանդոյանի ընտանիքին
5. Վահրամ Կաժոյան. Ադրբեջանը պարբերաբար կոպտորեն խախտում է Բանդունգյան սկզբունքները
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
7. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
8. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
9. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
10. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: