ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարել Շվարցենբերգին՝ Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալ

03 հուլիսի, 2017 | 13:00

ՊՐԱՀԱ.ՕՐԵՐ.- Հուլիսի 3-ին Չեխիայում Հայաստանի դեսպանություն այցելեց Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Չեխիայի նախկին արտգործնախարար Կարել Շվարցենբերգը։

Չեխիայում Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը ողջունելով պատվարժան հյուրին, տեղեկացրեց, որ նա  Հայ-չեխական խորհրդարանական կապերին ցույց տված մեծ աջակցության, ինչպես նաեւ չեխական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման հարցում ունեցած ներդրման համար արժանացել է   Հայաստանի Ազգային ժողովի Պատվո մեդալին։

Դեսպանից  ստանալով Պատվո մեդալը , Կարել Շվարցենբերգը նշեց, որ շատ զգացված է նման պարգեւի արժանանլու համար եւ չէր սպասում, որ իր համեստ աշխատանքին նման գնահատական կտրվի։

Պարգեւատրմանը հետեւեց մտերմիկ զրույց, որի ընթացքում նախկին արտգործնախարարին դեսպանը հիշեցրեց, որ 5.5 տարի առաջ Պրահայում նա է Հայաստանի արտգործնախարար Նալբանդյանի հետ միասին բացել Հայաստանի դեսպանությունը եւ մեծ է նրա ավանդը հայ-չեխական դիվանագիտական կապերի զարգացման գործում։ Այդ տարիներին նաեւ Երեւանում բացվեց Չեխիայի դեսպանությունը։ Իսկ 2015 թվականին նրա ղեկավարած արտաքին հարաբերությունների կոմիտեն առաջինը ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձեւ։

Պարոն Շվարցենբերգի խնդրանքով, դեսպան Սեյրանյանը նաեւ անդրադարձավ Արցախի հիմնախնդրի լուծման ներկա փուլին, մեր տարածաշրջանում առկա քաղաքական իրավիճակին, սիրիահայության խնդիրներին եւ Հայաստանում ապաստան գտած սիրիահայերի վիճակին։

Հանդիպմանը ներկա էին նաեւ դեսպանության խորհրդական Նունե Զաստուխովան, հյուպատոս Աննա Ավետիսյանը, ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը։

 

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
2. Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
3. Չեխահայ անվանի գործիչ Ալեքսանդր Սարգսյանին՝ Սփյուռքի նախարարության Ոսկե հուշամեդալ
4. Հայաստանի դեսպանը շնորհավորել է չեխ ժողովրդին 100-ամյա հոբելյանի առիթով
5. Պրահայում նշվում է Չեխոսլովակիայի հիմնադրման 100 ամյակը
6. Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
7. Հոկտեմբերի 12-ին հայկական թեմայով դասախոսություն Ստրահովի գրադարանում
8. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
9. Չեխական եւ Չեխոսլովակիայի կինոյի օրեր Երեւանում
10. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: