ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարել Շվարցենբերգը հետաձգել է այցը Բաքու՝ հնչած քննադատությունների արդյունքում

19 մարտի, 2013 | 01:16

ՊՐԱՀԱ. – Չեխիայի արտգործնախարար Կարել Շվարցենբերգը հետաձգել է ապրիլին ծրագրված այցն Ադրբեջան։  Չեխական  լրատվական գործակալությունները հայտնում են, որ համաձայն ,,Մարդը կարիքի մեջ,, չեխական բարեգործական կազմակերպության տվյալների,  պատճառը Ադրբեջանի  վարչակազմի քննադատությունն է, որով Շվարցենբերգը հանդես եկավ  մարդու իրավունքների ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնի շրջանակներում Homo Homini մրցանակը հանձնելիս։

Այս տարի այդ մրցանակը հանձնվեց ադրբեջանցի փաստաբան ու իրավապաշտպան Ինտիգամ Ալիևին։  Իր ելույթի ժամանակ Շվարցենբերգը Ադրբեջանի իշխող կլանն անվանեց ,,ընտանեկան դիկտատուրա,, , համեմատեց այն կինոփառատոնի այս տարվա խորհրդանշան ջայլամի հետ ու նաև քննադատեց Արևմուտքին՝ այդ բռնատիրական վարչակազմի նկատմամբ հանդուրժող վերաբերմունքի համար։  

Չեխիայի արտգործնախարարությունը պաշտոնապես հայտնում է, որ այցն Ադրբեջան հետաձգվում է, քանի որ Բաքվում տնտեսական համաշխարհային ֆորում է անցկացվելու։

 

 

Orer.eu

 


Առնչվող նյութեր
1. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
2. ԳԴՀ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ՃԻՇՏ Էՙ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԶԻՆԱԹԱՓԵԼԸ ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է
3. Բողոքի հսկում Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին ,,Չեխոսլովակ գրուպի,, զենքի վաճառքի
4. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
5. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
6. Բելգիացի պատգամավորների նամակը Բելգիայի Արտաքին գործերի նախարարին
7. Քանի դեռ Ադրբեջանն օգտագործում է ռազմատենչ հռետորաբանությունը եւ խոսում Երեւանը…
8. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
9. Զենքի վաճառքի մասին Չեխական հեռուստատեսության ռեպորտաժը մեծ արձագանք է գտել սլովակյան մամուլում
10. Ինչպես է Ադրբեջանը խեղաթյուրում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը. մաս 1, 2

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: