ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարել Ապպելից մինչեւ Արմեն Ղոչ. Փարիզյան արվեստի նորություններ

03 ապրիլի, 2017 | 14:03

Արմեն Ղոչը՝  ,,Սոբերինգ,, պատկերասրահում

paris 3

Փարիզի կենտրոնում Պիկասսոյի թանգարանի հարեւանությամբ գտնվող ,,Սոբերինգ,,  պատկերասրահում մարտի 23-ին բացվեց ֆրանսահայ արվեստագետ Արմեն Ղոչի անհատական ցուցահանդեսը։ Այն տեւելու է մինչեւ մայիսի 6-ը։

Արմեն Ղոչ – Հաջյանը հայ ավանգարդ արվեստի երեւելի դեմքերից է, 1980-ականների կեսերին Երեւանում անցկացվող լեգենդար ,,3-րդ հարկ,, ցուցահանդեսների ակտիվ մասնակիցներից մեկը։ Նրա արվեստը կրելով փորձարարական ոգու կնիքը, միաժամանակ շատ  նուրբ է եւ հայեցողական։ 2000 թվականների սկզբից Արմեն Ղոչի ստեղծագործություններում գերիշխում են … սովորական թեյածրարները…բազմահազա՜ր թեյածրարները։  Արվեստագետը դրանք չի գնում խանութներից, այլ համբերատար հավաքում է արդեն օգտագործվածները, դրանց տալով երկրորդ կյանք ու իմաստ։ Ինչպես ինքն է ասում, որպես գեղարվեստական նյութ օգտագործելով թեյածրարները, նա փորձում է դրանցով հաղորդել թեյախմության խորհուրդն ու կենդանի շունչը՝ վերաիմաստավորելով թեյածրարները որպես ներքին երկխոսության եւ գաղտնազրույցի հաղորդիչներ։

Թեյածրարների շարքերը տարբեր դասավորությունների եւ գունային շեշտադրումների համադրությամբ, նրբաճաշակ արվեստագետի հորինվածքներում վերածվում են բարձրարվեստ գեղարվեստական ստեղծագործությունների։ Դրանք էլ տարբեր վիճակներում ցուցադրվում են որպես պատկերներ, օբյեկտներ, կամ ինստալացիա-տեղադրումներ։ Տարբեր ոճի բազմաթիվ նախագծեր արդեն ցուցադրվել են եվրոպական հայտնի տարբեր ցուցասրահներում, ինչպես նաեւ Հայաստանում ՝ Երեւանի ՆՓԱԿ-ում եւ Գյումրիի միջազգային Բիենալեի ժամանակ։

paris 4Այս տարի  ,,Արթ Փարիզ,, նշանավոր ամենամայա միջազգային գեղարվեստական սալոնում ,,Սոբերինգ,, պատկերասրահն այլ հայտնի արվեստագետների գործերի հետ միասին ներկայացրել էր նաեւ Արմեն Ղոչի աշխատանքներից։ Ցուցահանդեսի համադրողն է  Ջիլդա Ռ. Գեղամյանը, պատկերասրահի տնօրենուհին է հայ-ֆրանսիական ծագումով Պատրիսիա Քիշիշյանը, ով իր իսկ ասելով հպարտությամբ է կրում հայրական ազգանունը։

paris 6

paris2

 

Կարեւոր ցուցահանդես Փարիզի d’Art moderne-ում

Կարել Ապպելը(1921-2006) հետպատերազմյան եվրոպական նկարչության առանցքային դեմքերից է, նշանավոր ԿՈԲՐԱ (Կոպենհագեն, Բրյուսել, Ամստերդամ) միջազգային խմբավորման հիմնադիր մասնակիցներից։ Նա կարեւոր հետք է թողել արեւմտաեվրոպական գեղանկարչության վերջին տասնամյակների զարգացումների վրա։ Կարել Ապպելի արվեստը հայտնի է հզոր արտահայտչականությամբ, որը սնվել է հյուսիսային երկրների առասպելներից, մանկական նկարչությունից եւ այլընտրանքային այլ աղբյուրներից։ Փարիզի ժամանակակից արվեստի թանգարանում ընթացող Ապպելի հետահայաց ցուցահանդեսի կազմակերպիչ-համադրողն է հայազգի երիտասարդ արվեստաբան  Շողակաթ Ղազարյանը։

Նա նաեւ մի շարք այլ նշանավոր արվեստագետների՝ օրինակ իտալացի Լուչիո Ֆոնտանայի, ամերիկացի Հենրի Դարջերի եւ այլոց ցուցահանդեսների կազմակերպիչներից է։ Եվրոպական եւ միջազգային հետաքրքիր, դինամիկ ոչ հեշտ արթ միջավայր է մուտք գործել երիտասարդ ու խոստումնալից մի անհատականություն, ով վստահաբար արվեստագետներին  կուրախացնի նոր եւ հետաքրքիր բազմաթիվ այլ նախագծերով։

Ցուցահանդեսը կգործի մինչեւ 2017-ի օգոստոսի 20-ը։

 

Սեփ. Թղթ.

 

Փարիզ

ՕՐԵՐ

karel appel8 karel appel7 karel appel 4 karel appel 5 karel appel 3 karel appel1


Առնչվող նյութեր
1. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
4. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
5. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
6. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
7. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
8. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
9. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
10. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: