ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կարդինալ Դոմինիկ Դուկա. ,,Հայ ժողովրդի դերը մշակութային եւ հոգեւոր կյանքում անփոխարինելի է”

18 նոյեմբերի, 2012 | 18:20

                                                   Կարդինալ Դոմինիկ Դուկա.

«Հայ ժողովրդի դերը մշակութային եւ հոգեւոր  կյանքում անփոխարինելի է» 

ՕՐԵՐ ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանի հարցազրույցը  Չեխիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս, կարդինալ Դոմինիկ Դուկայի հետ

Հակոբ Ասատրյան – Մեծարգո կարդինալ, Դուք  ծնվել եք Հրադեց Կրալովե քաղաքում եւ Ձեր ողջ գործունեությունը կապված է եղել այդ քաղաքի հետ։ Ինչպիսի՞ ազդեցություն են ունեցել Ձեր ծնողներն ու այդ քաղաքը հոգեւորական դառնալու Ձեր որոշման վրա։

Դոմինիկ Դուկա –  Հրադեց Կրալովե քաղաքն իմ մանկության տարիներին զինվորականների, հոգեւոր  հաստատությունների, դպրոցների քաղաք էր… Այստեղ էր գտնվում երկրի երեք խոշորագույն օդակայաններից մեկը, ես այդ օդակայանի ստվերի տակ եմ մեծացել։ Այդ պատճառով երազանքս էր օդաչու կամ նավաստի դառնալ։ Հոգեւորական դառնալու որոշումը ծագեց հասունացման շրջանում, երբ հասկացա, որ ո՛չ օդաչու, ո՛չ էլ նավաստի դառնալ չեմ կարող, քանի որ ծագում եմ զինվորականի ընտանիքից, ում կոմունիստական ռեժիմը աստիճանազրկել եւ դատապարտել էր, ուստի դարձա օժանդակ բանվոր։ Կարող եմ ասել, որ հենց հայրենիքի նկատմամբ սերմանած սերն ու կարգապահությունը, որը բնորոշ են զինվորական ծառայությանը, հետագայում մեծ դեր խաղացին քահանա դառնալու իմ որոշման մեջ։ Ո՛չ, ծնողներս չէին, որ ինձ ուղղեցին դեպի հոգեւորական դառնալու ճանապարհը։ Ընդհակառակը, մայրս վախենում էր, որ հորս նման վատ կվերջացնեմ, այսինքն՝ բանտում։ Նրա կանխագուշակումը որոշ ուշացումով իրականացավ, սակայն որոշմանս համար չեմ զղջացել։ Հրադեց Կրալովե վերադարձա 1998 թ-ին՝ որպես եպիսկոպոս։  Այն ժամանակ հնարավորություն ունեի քաղաքում տեղակայված զինված ուժերի հետ համագործակցել եւ մինչեւ օրս էլ այնտեղ գործում է ռազմաբժշկական ֆակուլտետը, որը գտնվում է Կարլի համալսարանի ենթակայության տակ։ Պետք է նշեմ, որ իմ հարաբերությունները քաղաքային եւ մարզային իշխանությունների, ԲՈՒՀ-երի եւ այլ հիմնարկությունների, այդ թվում նաեւ բանակի հետ  իսկապես բարեկամական էին, եւ կարծում եմ, ինչպես իմ, այնպես էլ  հրադեցիների սրտերում որոշակի հետք են թողել։

 Հ.Ա. –  Ձեր ընտանիքի միա՞կ զավակն եք։

Դոմինիկ Դուկա –  Ունեմ հարազատ քույր, իսկ  ավագ քույրս մահացել է մանուկ հասակում, նախքան իմ ծնվելը։ Քույրս ապրում է Հրադեց Կրալովե քաղաքում, ունի երկու երեխա. որդին իր ընտանիքով ապրում է Հրադեց Կրալովե քաղաքի մոտ, իսկ դուստրը՝ Պրահայում։

Հ.Ա.- Որպես Չեխիայի Հանրապետությունում կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, ինչպե՞ս եք գնահատում եկեղեցու դիրքը երկրում։ Ըստ հանրային կարծիքի  «Մետրո՚  թերթի հրապարակած հարցումների, չեխերն ավելի շատ հավատում են ռադիոյին, քան՝ եկեղեցուն։ Սակայն իմ անձնական դիտարկման համաձայն, այժմ ավելի շատ չեխեր են եկեղեցի գնում, քան տասը տարի առաջ։

Դ.Դ. – Այո, այդպես է։ Գիտե՞ք, մեր երկիրն իր պատմության որոշակի շրջանում, կարող ենք ասել, եղել է քրիստոնեության օրրանը Կենտրոնական Եվրոպայում։ Այստեղից է քրիստոնեությունը տարածվել դեպի Լեհաստան, սուրբ Վոյտեխի միջոցով նաեւ դեպի Հունգարիա եւ նույնիսկ ավելի արեւելք։ Մյուս կողմից հայտնի է, որ ազգի հայր Կարել IV-ի փառավոր իշխանությունից հետո, երկրում տիրում էր ներքին լարվածություն եւ բարեփոխումների  մղումներով տարված եկեղեցին պառակտվում է երկու հոսանքի։ Մեկը ուտրակվիզմ կոչված հոսանքն է, որի հիմնական խորհուրդը գավաթի ընդունելն է։ Սակայն դա չի նշանակում, որ չեխերը կորցրել են իրենց քրիստոնեական ուղղությունը։ Այստեղ ստեղծվում է լատինական ծիսակարգի եւ ազգային ծիսակարգի մի տեսակ   երկուղղություն։ Բացի այդ, տարբեր ազդեցություններ գալիս են արեւմուտքից՝ հատկապես գերմանախոս շրջաններից։

Պրահայի արքեպիսկոպոսարանը հուսիտական պատերազմներից հետո ծանր պայքար էր տանում, թե արդյո՞ք արքեպիսկոպոսը կլինի ուտրակվիստների  թեկնածո՞ւն, թե՞ հռոմեամետ մեկը։ Չեխերն իրենք փորձեցին այդ հարցում կարգ ու կանոն հաստատել Լիպանի մոտ, քանի որ այդ արմատական «տաբորականությունը՚  երկիրը տանում էր ոչ թե դեպի զարգացում, այլ  քաղաքացիական պատերազմ էր հրահրում։ Այդպես ստեղծվում է Չեխ եղբայրների միությունը, որը սակայն չէր ընդունվում մյուսների կողմից։

Կարող ենք ասել, որ վերականգնումը, ինչը նշեցինք մայիսի 12-ին, սկսվում է կայսր Ֆերդինանդ 1-ինի օրոք՝1562թ. եպիսկոպոսարանի վերագրավմամբ։ Ապստամբությունից հետո, որը վերաճեց ճակատամարտի Բիլա հորայում, սկսվեց որոշակի բռնի կաթոլիկացում՝  1555թ. ավգուստինյան սեյմի ոգով. «Ումն իշխանությունն է,  նրանն էլ՛ հավատքը՚։ Այսինքն՝ այն երկրներում, որտեղ իշխանությունը բողոքականների ձեռքին էր, մարդիկ պետք է բողոքական լինեին, իսկ եթե կաթոլիկներն էին իշխում,մարդիկ պետք է կաթոլիկ լինեին։ Ստավովյան ապստամբությունը փաստորեն ոչնչացրեց խղճի ազատությունն ու հանդուրժողականությունը, որոնք այս երկրում գոյություն ունեին 1475 թվից եւ Ռուդոլֆ II. կայսեր գահակալությունից՝ 1609 թվականից։

Երբ 19-րդ դարում կայսրությունը տրոհվեց  Հունգարիայի եւ Ավստրիայի, չեխերին չհաջողվեց վերականգնել չեխական թագավորությունը։ Կայսր Ֆրանց Յոզեֆ 1-ինը չհամաձայնեց թագադրվել որպես Չեխիայի արքա։ Այս պատճառով չեխ մտավորականությունը կարգախոս հռչակեց.- «Հեռու Հռոմից, հեռու Վիեննայից»։ Սակայն պատճառն ավելի շուտ Վիեննան էր, քան՝ Հռոմը։

20-րդ դարի բոլոր իրադարձություններից, կոմունիզմի երկարատեւ բռնատիրությունից հետո, երբ եկեղեցին արժեզրկված էր, սկսվեց վերականգնման շրջան։ Չեխիայի Հանրապետությունում կաթոլիկ քրիստոնյաների թիվը կազմում է 40%՝ ըստ մկրտվածների քանակի։ Հարկավոր է նաեւ հաշվի առնել, որ վաղ մանուկ հասակում մկրտվածներից շատերը չգիտեն անգամ, որ իրենք մկրտված են։

Ակտիվ հավատացյալների թիվը 1989 թվականից ի վեր կայուն է։ Դրա փոխարեն ի հայտ են գալիս հավատացյալների նոր խմբեր, երբ բազմաթիվ մարդիկ (միլիոնից ավել) մասնակցում են եկեղեցական ծիսակատարություններին ռադիոյի կամ հեռուստատեսության միջոցով։ Այդ պատճառով նրանք ամեն կիրակի չեն գնում եկեղեցի։ Դրա պատճառներից մեկն այն է, որ շատերը գյուղերից տեղափոխվում են քաղաք, իսկ մենք հնարավորություն չունենք հոգեւորականների  անձնակազմ պահպանելու փոքրիկ գյուղերում, որտեղ փակվում են դպրոցները, փոստը, խանութն ու ռեստորանը, որտեղ շաբաթ ու կիրակի օրերին տրանսպորտը չի գործում։ Այն գյուղերում, որոնք նախկինում  ունեին 1000 բնակիչ, այսօր ապրում է 20, 50, 200 մարդ։ Մարդիկ այդ գյուղերն են գնում որպես ամառանոց, բայց նրանք մշտական բնակիչներ չեն։

Կարող ենք ասել, որ մեր երկրում գոյություն ունեցող գլխավոր թերություններից մեկն այն է, որ դպրոցներում համարյա բացակայում է կրոնի ուսուցումը։ Մեզ չի հաջողվում հասնել դրան։ Իսկ ինչպես համաչեխական հավատալիքն է ասում .- «Հավատացյալ չեմ, բայց ինչ-որ բան պետք է որ լինի՚։ Կասեի, որ դա հավատքի մի տեսակ է, որը մշուշոտ արտահայտում է մեր պատկերացումներն Աստծո մասին։ Անհնար է Աստծուն  որոշակիորեն պատկերացնել, չենք կարող նրան ինչ-որ ձեւով  նկարագրել կամ ձեւակերպել… Այստեղից էլ այդ «ինչ-որ բանը, մի բանը»։


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման և գահակալության 19-րդ տարեդարձը
3. Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը
4. Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց համասեռամոլության երևույթին
5. Օծվել է Ախթալայի Սբ. Աստվածածին վանքի խաչը
6. Հայոց եկեղեցիներում կկատարվի հոգեհանգիստ Շառլ Ազնավուրի համար
7. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու գործունեությունը Հայաստանի Առաջին Հանրապետության տարիներին» աշխատությունը լույս է տեսել Սուրբ Էջմիածնում
8. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
9. ՀՅԴն Իր Ամբողջական Զօրակցութիւնն Է Յայտնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն
10. Հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
5.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
6.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
7.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
8.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
9.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
10.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: