ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ԿԱՏԱՐՎԵՑ ԱՐԱ ԲԵՐՔՅԱՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

04 հոկտեմբերի, 2016 | 07:56

900-ամյա գերմանա-հայկական  հարաբերությունների մասին պատմող գիրքը հայերեն

ara-berkian-book-hrenos

Մեծ հեռավորության պատճառով՝ հնում հայերի և գերմանացիների միջև տևական հարաբերություններ չեն եղել, բայց երկու ժողովուրդներն ունեցել են մտերմական շփումներ, հատկապես՝ Խաչակրաց արշավանքների ժամանակ և 19-20-րդ դարերում: Այդ շփումների մասին է պատմում ԷՆՆՈ ՄԵՅԵՐԻ և ԱՐԱ ԲԵՐՔՅԱՆԻ՝ «ՀՌԵՆՈՍԻ և ԱՐԱՔՍԻ ՄԻՋԵՎ ԿԱՄ 900 ՏԱՐՎԱ ԳԵՐՄԱՆԱ-ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ»  գիրքը, որի բնօրինակը հրատարակվել է 1988 թվականին՝ Արցախի շաժման օրերին, և լայն արձագանք գտել Գերմանիայում, սփյուռքում, գերմանացի և հայ ուսումնասիրողների շրջանում:

liza-berikianԵրկու հեղինակը մեկ նպատակ են ունեցել՝ ներկայացնել հայ և գերման ժողովուրդների մտերմական շփումների մասին, վերացնելու երկու ժողովուրդների միջև եղած կանխակալ կարծիքները կամ նախապաշարումները: Իսկ գերմանա-հայկական հարաբերությունների շարունակական ամրապնդումն ամեն դեպքում շահավետ է,  մշակույթը և պատմական իրազեկումը՝ մնայուն արժեք:

Ահա վերջապես կատարվեց Արա Բերքյանի մեծ ցանկությունը, և հուրախություն հայ ընթերցողի, 2016 թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում, «Տիգրան Մեծ» հրատարակչական տան կողմից» լույս տեսավ գրքի հայերեն թարգմանությունը, որը գերմաներենից թարգմանել,  հրատարակության էր պատրաստել լրագրող,  Արա Բերքյանի այրի Լիզա Բերքյան-Աբրահամյանը (խմբագիր՝ Դավիթ Մկր. Սարգսյանը):

ara-berkian-1Գիտահանրամատչելի գիրքը լի է պատմական դեմքերի, անձանց, իրադարձությունների և փաստերի հիշատակություններով և խթան կարող է հանդիսանալ նորանոր գիտական ուսումնասիրությունների համար: Նաև նշանակալի է այն իմաստով, որ հիշատակված առանձին եղելություններ անծանոթ են  ընթերցող լայն զանգվածներին, այդ գրքի շնորհիվ  առաջին անգամ  դրանք հրապարակային խոսակցության նյութ են դառնում:

Հիմնական շարադրանքից բացի, գիրքը հարուստ է ծանոթագրություններով և հղումներով, բացի այս, պարունակում է Գերմանիայում ուսանած հայ նշանավոր գործիչների համառոտ կենսագրություններ, գերմանական պետական, ռազմական արխիվային հաստատությունների նյութերի, անձնանունների, գրականության աղբյուրների ցանկեր, այլևայլ հավելվածներ, ներդիրներ, ինչպես նաև՝ հարուստ է լուսանկարներով, քարտեզներով, գրչանկարներով, որոնք ավելի հետաքրքիր են դարձնում ընթերցումը:

2016 թ. հոկտեմբերի 3-ին՝ Գերմանիայի միավորման տոնի օրը, Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում տեղի ունեցավ Էննո Մեյերի և Արա Բերքյանի՝ «Հռենոսի և Արաքսի միջև կամ 900 տարվա գերմանա-հայկական հարաբերություններ»  գրքի շնորհանդեսը, որին ներկա էին ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, ինչպես նաև՝ պատմաբաններ, գրողներ, լրագրողներ, մշակույթի գործիչներ:

Շնորհանդեսը բացեց Իսահակյանի անվան գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը:

Գրքի թարգմանիչ և հրատարակիչ Լիզա Բերքյան-Աբրահամյանը հառոտ ներկայացրեց գրքի մասին, նշելով, որ այն գիտահանրամատչելի գիրք է, որն ունի ուսուցողական նշանակություն, հետաքրիր է թե՛ մասնագետների, թե՛ ընթերցողների լայն զանգվածի համար:

Ելույթներ ունեցան և գիրքը  կարևորեցին, դրվատանքի խոսքեր ասացին ՀՀ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, Գերմանիայի դաշնային հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը, գրքի խմբագիր Դավիթ Մկր Սարգսյանը, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Հայրունին, բանաստեղծ, գրքի գեղարվեստական խմբագիր Գոռ Հարությունյան, Գերմանիայի Նյուրնբերգ քաղաքի համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Գազերը, գրող, լրագրող Հովհաննես Պապիկյանը,  լրագրող, Արցախի ազատամարտիկ Շուշանիկ Աբրահամյանը, պատմական գիտությունների թեկնածու Իրինա Բարսեղյան-Կրպեյանը:

Դերասանուհի Գայանե Սամվելյանը գրքից հատվածներ ընթերցեց:

 

Շուշանիկ Աբրահամյան

Լուսանկարները՝ Ավ. Իսահակյանի անվան գրադարանի եւ  Վարվառա Հայրապետյանի

ara-berikian-hasmik-karapetyan ara-berkian-book-liza ara-berkian-book-yerevan-2016


Առնչվող նյութեր
1. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
2. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
3. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
4. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
5. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
6. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
7. Վարդան Մամիկոնյանի անմոռանալի համերգը Պրահայում. նա հիշեց նաեւ Ազնավուրին
8. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
9. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
10. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: