ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կատալոնացիները շարունակում են պայքարը, բարսելոնահայերը՝ աջակցում

02 հոկտեմբերի, 2017 | 07:50

Բարսելոնայի Հայկական Մշակութային Միությունը կիսում և համերաշխություն է հայտնում կատալոնացիներին և առհասարակ այն բոլոր ազգերին, որոնք պայքարում են ժողովրդավարության և իրենց ապագան ընտրելու համար` հիմնվելով ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի վրա: Այսպիսի հայտարարություն է ՕՐԵՐ -ը ստացել Բարսելոնայի հայկական մշակութային միությունից՝ հոկտեմբերի 1-ի հանրաքվեին հաջորդած իրադարձությունների կապակցությամբ։

Բարսելոնայի հայկական մշակութային միության ատենապետ Տաթեւ Սուլյանը հայկական մամուլին տված հարցազրույցներում նշել է, որ  հանրաքվեի անցկացնումը, համաձայն Իսպանիայի Սահմանադրության, անօրինական է, սակայն կատալոնացիները համաձայն ազգերի ինքնորոշման իրավունքի, ցանկանում են ժողովրդավարական ճանապարհով իրենց պետությունը կերտել։ Այստեղ բնակչությունը ընդհանրապես կողմ է հանրաքվեի անցկացման եւ անկախությանը։ Կատալոնիայում լարված իրավիճակ է։

Հիշեցնենք, որ դեռեւս 2015-ին Իսպանիայի Սահամանադրական դատարանն անօրինական էր ճանաչել նման հանրաքվեի անցկացումը։

Ինչ վերաբերում է հայերին, ապա Կատալոնիայում ապրող հայերի շատ չնչին տոկոսն ունի Իսպանիայի քաղաքացիություն եւ հանրաքվեին մասնակցությունը անհատական որոշում պետք է լիներ։

Տաթեւ Սուլյանի կարծիքով,  անկախ այն հանգամանքից,  թե ինչպես կզարգանան իրադարձությունները,  մեկ բան պարզ է, որ կատալոնացի ժողովուրդը չի դադարեցնի իր պայքարը։

Ըստ միջազգային լրատվամիջոցների, ժողովրդի եւ ոստիկանության միջեւ բախումների արդյունքում հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, տասնյակները՝ ձերբակալվել։

Կատալոնիայի կառավարության նախագահը հայտարարել է, որ հանրաքվեին թեեւ մասնակցել է  բնակչության 40 տոկոսը, բայց 90 տոկոսը քվեարկել է անկախության օգտին։ Նա հայտարարել է, որ կատալոնացիները նվաճել են անկախ լինելու իրավունքը։

Բրիտանական մամուլը գրել է, որ կատալոնյան ճգնաժամը Եվրամիության համար Բրեքսիտից ահավոր է։

ՕՐԵՐ

orer.eu


Առնչվող նյութեր
1. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
2. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
3. Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը ցուցադրվեց Մադրիդում
4. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
5. Հայ-կատալոնական փառատոն Յորետ Դե Մար քաղաքում. տեսանյութ
6. Կատալոնիա եւ Արցախ. տարբեր հանգամանքներ եւ անհամեմատելի կարգավիճակներ
7. Աննա Սարգսյանը՝ Կատալոնիայի Արարատ միության շախմատի մրցաշարի հաղթող
8. Իսպանիա. Բարի գալուստ Միսլատայի հայկական դպրոց
9. ԻՍՊԱՆԻԱ.- Վերջին զանգ՝ Միսլատայի հայկական կիրակնօրյա դպրոցում
10. Վալենսիան պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: