ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կաունասի «Հայրենիք» երգի-պարի համույթի ելույթը Լիտվայի դիվանագիտական տոնավաճառում

05 դեկտեմբերի, 2017 | 09:19

Լիտվայում ՀՀ դեսպանությունը մասնակցեց ամենամյա բարեգործական տոնավաճառին

Դեկտեմբերի 2-ին Վիլնյուսում տեղի ունեցավ ամենամյա Սուրբծննդյան բարեգործական տոնավաճառ, որին մասնակցեցին Լիտվայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչություններ, տարբեր հասարակական կազմակերպություններ։

Տոնավաճառը դիվանագիտական ներկայացուցչությունների և գործարար ոլորտի համագործակցությամբ կազմակերպել էր «Վիլնյուսի կանանց միջազգային ասոցիացիան»։

Տոնավաճառին առանձին տաղավարով մասնակցում էր նաև Լիտվայում ՀՀ դեսպանությունը, որտեղ ներկայացված էին հայկական հուշանվերներ, խմիչքներ և այլ արտադրատեսակներ։ Տաղավարը հայկական ապրանքատեսակով համալրելու հարցում իրենց աջակցությունն էին ցուցաբերել նաև Լիտվայի հայ համայնքի ներկայացուցիչները՝ ‘’Plento Grill & Wine’’ ռեստորանը, Լիտվայում հայկական լավաշը ներկայացնող ՛՛Kilikija’’ ընկերությունը, ‘’Ararat’’ կոնյակի Լիտվայի ներկայացուցչությունը, հայկական փախլավան ներկայացնող Granatas LT ընկերությունը և այլն:

Տոնավաճառին ներկա գտնվեցին լիտվացի մի շարք պաշտոնյաներ. հայկական տաղավար այցելեց Լիտվայի վարչապետ Սյաուլյուս Սկվերնյալիսը, ում Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը ներկայացրեց հայկական արտադրանքի լավագույն նմուշները, ներառյալ՝ հայկական արտադրության մի շարք գինիները:

Միջոցառման մշակութային մասում ներկայացվեցին մի շարք երկրների ազգագրական պարեր, որի բացումն արեց Կաունասի «Հայրենիք» երգի-պարի համույթը՝ ներկայացնելով հայկական ազգագրական պարերը:


Առնչվող նյութեր
1. Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
2. Լիտվա. Բացվեց Ուժուպիսի սահմանադրության հայերեն թարգմանության ցուցատախտակը
3. Հայաստանի և Լիտվայի Հանրապետությունների 100-ամյակներին նվիրված համերգ Վիլնյուսում
4. Սումգայիթյան ջարդերին նվիրված ցուցահանդես Կլայպեդայում
5. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Լիտվայի Շյաուլյայ քաղաքում
6. Բալթյան հայերի միության հայտարարությունը
7. Հայտնի թավջութակահար Լեւոն Մուրադյանը լիտվացի երաժիշտների հետ ելույթ է ունեցել Վիլնյուսում
8. Լիտվայում բացվեց «Սումգայիթ 30» ցուցահանդեսը
9. «Մայրիկ» ֆիլմի ցուցադրությունը Վիլնյուսում
10. Վիլնյուսում տեղի ունեցավ «Վերջին բնակիչը» ֆիլմի հատուկ դիտումը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: