ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակը տրվեց թուրք ռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանին , ով 2011-ին ՙՈսկե ծիրանում՚ ստացել է ՙՎարպետ՚ մրցանակը

25 մայիսի, 2014 | 23:35

winter-sleep-2014-004-melisa-sozen-headshotԿաննի կինոփառատոնի գլխավոր մրցանկին` ՙՈսկե արմավենուն՚ այս տարի արժանացավ թուրք հայտնի կինոռեժիսոր Նուրի Բիլգե Ջեյլանը՝ Winter Sleep(Ձմեռային քուն) դրամայի համար։

Այս ֆիլմը ստացել է նաեւ կինոքննադատների միջազգային FIPRESCI մրցանակը։ 

Ի դեպ, Նուրի Բիլգե Ջեյլանը 2011-ին Երեւանի միջազգային կինոփառատոնում՝  ՙՈսկե ծիրանում՚ ստացել է ՙՎարպետ՚ մրցանակը եւ ցուցադրվել է նրա ՙՄի անգամ Անատոլիայում՚ բավականին ծանր ֆիլմը։

Կաննում  մրցանակը նրան հանձնեցին ամերիկացի դերասանուհի Ումա Տուրմանը եւ հայտնի կինոռեժիսոր Կվենտին Տարանտինոն։ Իր խոսքում Նուրին շնորհակալություն է հայտնել, եւ նշել, որ 100 ամյակը նշող թուրքական կինոյի համար սա իսկապես nui bilgeերջանիկ զուգադիպություն է։

Գրան Պրին այս անգամ տրվեց Ալիս Ռոհրվախերի LE MERAVIGLIE (THE WONDERS) ֆիլմին, որը Իտալիայի, Շվեյցարիայի եւ Գերմանիայի համատեղ արտադրությունն է։ Մրցանակը հանձնեց համաշխարհային կինոյի աստղ Սոֆի Լորենը։ Ամերիկացի կինոռեժիսոր Բենեթ Միլլերը ստացավ լավագույն ռեժիսորի մրցանակը՝ FOXCATCHER ֆիլմի համար։ Լավագույն սցենարի մրցանակը ստացան ռուս ռեժիսոր եւ սցենարիստ Անդրեյ Զվյագինցեւը եւ Օլեգ Նեգինը՝ LEVIATHAN ֆիլմի համար։

Լավագույն կանացի դերակատարման համար մրցանակը տրվեց Ջուլիան Մուրին MAPS TO THE STARS ֆիլմի համար, իսկ տղամարդու դերակատարմանը՝ Թիմոտի Սպալին` MR. TURNER ֆիլմի համար։

Տրվեցին նաեւ այլ մրցանակներ կարճամետրաժ ֆիլմերի համար, ժյուրիի հատուկ մրցանակներ, սակայն ցավոք հիմնական մրցույթում ներկայացված կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանի ֆիլմը՝ CAPTIVES (THE CAPTIVE) (Գերուհին) որեւէ մրցանակի չարժանացավ։

Հ.Ա.

 Orer.eu


Առնչվող նյութեր
1. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
2. ,,Ոսկե ծիրանը,, լավագույն ավանդույթների կինոփառատոն է եւ թիմային աշխատանքի արդյունք. Սուսաննա Հարությունյան
3. Շատերը երազում են լինել ,,Ոսկե ծիրան,,ում. Հարություն Խաչատրյան
4. Երևանի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը բացում է բոլոր գաղտնիքները
5. «Ոսկե Ծիրան» կինոփառատոն. GAIFF Pro Կինոյի զարգացման հարթակ
6. Հայաստանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնը
7. ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը
8. ,,Մեկ աշխարհ,, կինոփառատոնում կցուցադրվի չեխահայ Անդրան Աբրահամյանի ֆիլմը
9. Հոկտեմբերի 1-5-ը՝ «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը Հայաստանում
10. «Ոսկե ծիրան» կինոփառատոնում փոփոխություններ. տնօրեն Հարություն Խաչատրյանին կփոխարինի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ազրպէյճանական փորձերը անգամ եւս ձախողեցան Եւրոխորհրդարանի մէջ
2.Լիխտենշտայնի Իշխանապետությունում հավատարմագրվեց Հայաստանի Հանրապետության առաջին դեսպանը` Աշոտ Սմբատյանը
3.Երեք հոբելյան Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում
4.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված համերգ Ժնևում
5.Սերբիայում նշվեց 1988թ. Երեւանի մոտ վթարի ենթարկված ինքնաթիռի կործանման 30-րդ տարելիցը
6.Դեսպան Գառնիկ Բադալյանն իր հավատարմագրերը հանձնեց Թուրքմենստանի նախագահին
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ
8.Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ
9.Չեխական ,,Մարդը կարիքի մեջ,, կազմակերպությունը Հայաստանում իրականացնում է 1 միլիոն եվրոյի զարգացման ծրագրեր
10.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: