ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կանադա. Սենթ Քեթրինզում բացվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան

02 մայիսի, 2016 | 10:34

5960_hq Ապրիլի 30-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը Սենթ Քեթրինզ քաղաքում բացեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձան:

Միջոցառմանը մասնակցում էին Կանադայի իշխանությունների ներկայացուցիչներ` դաշնային, նահանգային և տեղական մակարդակներով, Տորոնտոյում հավատարմագրված դիվանագետներ, հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, հայ համայնքի հարյուրավոր ներկայացուցիչներ, լրագրողներ:

Հուշարձանի բացման արարողությունից հետո կայացավ պաշտոնական ընդունելություն: Իր ելույթում դեսպան Եգանյանը նշեց, որ Սենթ Քեթրինզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի բացումն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ Սենթ Քեթրինզի հայ համայնքը Կանադայում ձևավորված առաջին հայ համայնքն է: Դեսպանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Կանադայի իշխանություններին ու կանադահայությանը` հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում մշտապես ունեցած կարևոր դերի համար:

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված միջոցառումները Կանադայում շարունակվում են:

Տեղեկանք. Սեն Քեթրինզում ժամանակին բնակվել են նաև հայտնի «Ջորջթաունի տղաներից» ոմանք: Կանադայի կառավարության հատուկ արտոնությամբ 1923-1927թթ. 8-12 տարեկան 109 հայ որբեր մի խումբ կանադացի բարերարների ջանքերով ու Կանադայի Հայ Օգնության Ընկերակցության կազմակերպությամբ տեղափոխվել են Կանադա` հաստատվելով Օնտարիո նահանգի Ջորջթաունի որբանոց-երկրագործական դպրոցում։ Այստեղից էլ գալիս է «Ջորջթաունի տղաներ» անվանումը: Այսօր Կանադայում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք Ջորջթաունի տղաների շառավիղներն են։

canada genocide 2016


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
4. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
5. Կանադան Հայաստանի համար շատ հարազատ երկիր է. Արմեն Սարգսյան
6. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կանադայի վարչապետին
7. Ապագան Հայաստանի և Կանադայի համար շարունակվելու է մեր մերձեցմամբ. Ջասթին Թրյուդո
8. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
9. Ֆրանսահայ լուսանկարիչ Գրիգոր Ճօլօլեանի հազվագյուտ ու անտիպ լուսանկարները՝ Հայոց ցեղասպանության թանգարանում
10. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: