ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կայացավ Եվրոպայի հայերի համագումարի «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» նշանաբանով Խորհրդաժողովը

03 սեպտեմբերի, 2018 | 21:39

Երեկ, սեպտեմբերի 2-ին, Գերմանիայի Քյոլն քաղաքում, ՀՀ Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանի ողջույնի խոսքով մեկնարկ տրվեց Եվրոպայի հայերի համագումարի (ԵՀՀ) «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» խորագրով կազմակերպած մեկօրյա խորհրդաժողովին, որը նվիրված է հայության ներկա հիմնահարցերին:

Խորհրդաժողովին մասնակցում էին պատիրակություններ եւ հյուրեր Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից, Շվեդիայից, Չեխիայից, Նիդերլանդներից, Հունաստանից եւ Հայաստանից:

Համաժողովը քննարկման նյութ դարձրեց տարբեր թեմաներ և ավարտին կյանքի կոչեց աշխատանքային խմբեր։ Համաժողովի կողմից շուտով հրապարակվելու է հայտարարություն։

 Համաժողովին ելույթներ ունեցան Եվրոպայի հայերի համագումարի նախագահ Կարո Հակոբյանը/Շվեդիա/, Րաֆֆի Պետիկյանը/Գերմանիա/, Շահեն Զեյթունցյանը/ Հայաստան-Գերմանիա/, Հովել Շնորոքյանը/Ֆրանսիա։ Համաժողովի կլոր սեղանը նվիրված էր Եվրոպահայության կազմակերպչական խնդիրներին եւ մարտահրավերներին, Հայաստան-Նոր սփյուռք կապերին եւ մոտեցումներին։ 

Ելույթներ ունեցան ,,Օրեր,, Եվրոպական ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը, Համբուրգի համալսարանի  հայկական դասընթացի ղեկավար, դասախոս  Իշխան Չիֆթչյանը, Հայ ակադեմիակնների միություն 1860,, կազմակերպության նախագահ, պատմաբան Ազատ Օրդուխանյանը, ֆրանսահայ  Հայասա կազմակերպության նախագահ Հայկ Շահինյանը,  Գերմանահայոց Կենտրոնական խորհրդի անդամ, Դյուսելդորֆի համալսարանի դասախոս  Անի Դաքեսյանը։ Կլոր սեղանը վարում էր  Երվանդ Ֆիչիչյանը։

Եվրոպայի հայերի համագումար

 


Առնչվող նյութեր
1. «Նոր Հայաստան, նոր սփյուռք» համաժողովի հայտարարությունը
2. Եվրոպայի հայերը պետք է ճշտեն իրենց առաջնահերթությունները. Կարո Հակոբյանի հարցազրույցը Քյոլնի համաժողովի նախօրեին
3. Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է հակահեղափոխական յուրաքանչյուր քայլ
4. Եվրոպայի հայերի համագումարը դատապարտում է ՀՀԿ-ի հակազգային քայլը
5. Հունահայությունը զորակցում է հայրենի ժողովրդին
6. Եվրոպահայերի համագումարի կոչը սփյուռքահայությանը. Շվեդիա
7. Կոչ ՍՓՅՈՒՌՔԻՑ՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը
8. Եվրոպայի հայերի համագումարը ողջունում է հայրենաբնակ ժողովրդի հանուն հզոր, արդար և արժանապատիվ պետություն ունենալու ձգտումը
9. 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ԸՆԴԱՌԱՋ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՄԱՂԹԱՆՔՆԵՐ ԵՒ ԽՈՀԵՐ
10. Եվրոպայի Հայերի Համագումարը Լեւոն Հայրապետյանին համարում է Ռուսաստանյան անարդար արդարադատության եւ հայկական էլիտայի ու իշխանությունների անտարբերության զոհը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: