ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կայացավ «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին փուլի բացումը

17 օգոստոսի, 2015 | 14:02

ari tun  Օգոստոսի 17-ին կայացավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի բացման արարողությունը, որին մասնակցելու համար Հայաստան է ժամանել շուրջ 65 երիտասարդ աշխարհի 12 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Էստոնիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից:

            ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույն խոսքը փոխանցելով մասնակիցներին՝ նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը նշեց, որ տարին հոբելյանական է և 7 տարի շարունակ առանց որևէ միջադեպի նախարարությունը և հյուրընկալ ընտանիքներն ընդունում են աշխարհի տարբեր ծագերից Հայրենիք ժամանած պատանիներին ու երիտասարդներին: Նախարարի տեղակալը շնորհակալություն հայտնեց ՀՀ ղեկավարությանը, որոնց հոգատար վերաբերմունքը միշտ զգացվում է ծրագրի իրականացման ընթացքում:

«Արի տուն»-ը մեր ամենահաջողված ծրագրերից մեկն է և հատուկ շնորհակալություն հյուրընկալ ընտանիքներին, որոնք իրենց հարկի տակ ընդունում և 10 օր շարունակ հարազատ զավակների նման պահում են մեր մասնակիցներին: Շնորհակալ ենք Արագածոտնի, ari tun2Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, մեր մյուս մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին, որ ջերմությամբ ու հոգատարությամբ տարիներ շարունակ օգնում են ապահովելու «Արի տուն» ծրագրի անխաթար կատարումը: Ուրախությամբ պետք է նշեմ, որ հյուրընկալողների թիվը գնալով ավելի է մեծանում», – հավելեց Ս.Սրապիոնյանը:

Արիտունցիներին ողջւնեց նաև ՀՀ ՍՆ աշխատակազմ ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը՝ ներկայացնելով Հայրենիքում անցկացվելիք 14 օրերի ժամանակացույցը:

Այնուհետև, ավանդույթի համաձայն,  ծրագրի ամենափոքր մասնակից, Հալեպից 13-ամյա Հրակ Մարգարյանին «Արի տուն» ծրագրի տարբերանշանով վերնաշապիկ հագցրեց նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը:

Մասնակիցներին սրտի խոսք ասաց նաև Լիբանանից Հայաստան եկած և Հայրենիքում հաստատված Գաբրիել Փանոսյանը՝ կոչ անելով, որ երիտասարդները իրենց բնակության երկրներում ավելի շատ պատմեն ու ներկայացնեն Հայաստանում անցկացրած օրերը:

Հանդիսավոր բացման ավարտին ելույթներով հանդես եկան ասմունքող Նարեկ Մարգարյանը և «Բերդ» պարային անսամբլի պարուհի Վարսիկ Շահինյանը:


Առնչվող նյութեր
1. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
2. «ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:
3. ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը
4. Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի ավարտը-Տեսանյութ, լուսանկարներ
5. «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը Երեւանում
6. ,,Արի տուն,, ծրագիրը սկսվում է ութ փուլով ՝ հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 27-ը
7. Հունիսի 12-ից սկսվում է սփյուռքի երիտասարդության համար նախատեսված ՙԱրի տունՙ ծրագիրը
8. «Արի տուն» 2016թ.-ին սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն
9. Կայացավ ..Արի տուն.. ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը
10. Սկսվել է ,,Արի տուն,, ծրագրի երրորդ փուլը

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: