ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կայացավ ..Արի տուն.. ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը

29 օգոստոսի, 2015 | 08:54

ari tun2015aՕգոստոսի 28-ին՝ ժամը 18.00-ին, Ծաղկաձորի  «Արի տուն»  ճամբարում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2015թ. վերջին՝ 8-րդ փուլի փակման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին  ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության աշխատաակիցներ, հյուրեր:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքը փոխանցելով արիտունցներին՝ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մասնավորապես նշեց.§Սիրելի՛ արիտունցիներ, սիրով ողջունում եմ ձեզ:§Արի տուն¦ ծրագիրը ոչ միայն հայապահպանության, այլև հայրենաճանաչության ծրագիր է: Այս 14 օրերի ընթացում դուք խորապես ճանաչեցիք ձեր Հարենիքը՝ իր հարուստ մշակույթով և ավանդույթներով: Հիշե՛ք Հայստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի պատգամը՝ տանը խոսե՛ք հայերեն: Դա է հայ մնալու միակ պայմանը:  Բարո՛վ էիք եկել ձեր Հայրենիք: Մենք անհամբերությամբ կսպասենք ձեր հաջորդ գալուն՝ որպես մեծ վաստակի տեր հայորդիներ և հայուհիներ¦:

Փոխնախարարը արիտունցիներին հիշեցրեց, որ քիչ առաջ նրանք արտասանում էին Եղիշե Չարենցի §Ես իմ անուշ Հայաստանի¦  §աղոթքի¦ խոսքերը՝ §Ուր էլ լինեմ՝ չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր¦, և հավելեց, որ այսօր մենք, ի տարբերություն Չարենցի ապրած ժամանակի, ապրում ենք մեր հաղթանակների դարը, ուստի պետք է նաև չմոռանանք §Հաղթական երգերը մեր¦:

Այնուհետև արիտունցիները հանդես եկան ազգային երգի ու պարի գեղեցիկ կատարումներով, որին պատրաստվել էին ճամբարային օրերի ընթացքում: Ծրագրի մասնակիցներին ողջունեց մեներգչուհի Անահիտ Սահակյանը:

Վերջին փուլի ավարտը ազդարարվեց հրաժեշտի  ավանդական խարույկով:

Նշենք, որ ծրագրի ութերորդ փուլին մասնակցելու համար Հայաստան էր ժամանել շուրջ 65 երիտասարդ աշխարհի 12 երկրից՝ ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Էստոնիայից, Ռումինիայից, ԱՄՆ-ից, Սիրիայից, Լիբանանից:


Առնչվող նյութեր
1. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
2. «ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը:
3. ՀՀ սփյուռքի նախարարությունը վերսկսում է Սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» ծրագիրը
4. Ավանդական խարույկով ազդարարվեց «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի ավարտը-Տեսանյութ, լուսանկարներ
5. «Արի տուն» ծրագրի յոթերորդ փուլի բացման հանդիսավոր արարողությունը Երեւանում
6. ,,Արի տուն,, ծրագիրը սկսվում է ութ փուլով ՝ հունիսի 12-ից մինչեւ օգոստոսի 27-ը
7. Հունիսի 12-ից սկսվում է սփյուռքի երիտասարդության համար նախատեսված ՙԱրի տունՙ ծրագիրը
8. «Արի տուն» 2016թ.-ին սպասվում է 13-18 տարեկան շուրջ 1100 սփյուռքահայ երիտասարդի մասնակցություն
9. Կայացավ «Արի տուն» ծրագրի 2015թ. վերջին փուլի բացումը
10. Սկսվել է ,,Արի տուն,, ծրագրի երրորդ փուլը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: