ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կայացավ «Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլի բացման արարողությունը

17 հունիսի, 2013 | 12:44

ԵՐԵՎԱՆ- Հունիսի 17-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացավ Սփյուռքի երիտասարդների՝ Հայաստան ճանաչողական այցելությունների «Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլի բացումը: «Արի տուն» ծրագրին մասնակցելու առիթով Հայրենիքում հյուրընկալված սփյուռքահայ երիտասարդներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Վահե Ջիլավյանը: Նա հույս հայտնեց, որ երկու շաբաթվա ընթացքում երիտասարդները կճանաչեն Հայրենիքը և իրենց բնակության երկրներ կվերադառնան հայրենիքի հետ կապված հաճելի հիշողություններով ու զգացողություններով, Հայաստանի ու հայ մշակույթի մասին նոր տեղեկություններով ու գիտելիքներով:

Ծրագիրը երիտասարդներին ներկայացրեց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի համահայկական ծրագրերի վարչության գիտակրթական ծրագրերի բաժնի պետ Սիրվարդ Համբարյանը:

Ծրագրի այս փուլում սփյուռքահայ երիտասարդներին հյուրընկալել են Երևանի վարչական շրջանները, ինչպես նաև երևանամերձ Կոտայքի, Արարատի մարզերի, Եղվարդ, Բյուրեղավան, Մասիս համայնքները:

Սփյուռքահայ երիտասարդներին ողջունեցին և ՀՀ սփյուռքի նախարարության հետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեցին Լոս Անջելեսի «Նարեկ» կրթամշակութային հաստատության վարժարանի տնօրեն Ռիմա Սարյանը, վարչական շրջանների և հյուրընկալ ընտանիքների ներկայացուցիչներ:

«Արի տուն» ծրագիրն այս տարի իրականացվելու է հունիսի 16-ից օգոստոսի 31-ը՝ 8 փուլով: Այս տարի ծրագրի մասնակիցների համար կազմակերպվելու են հայոց լեզվի արագացված դասընթացներ, որոնք անցկացվելու են Ստ. Շահումյանի անվան դպրոցում: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս ծրագիրն ունի 4-օրյա ճամբարային ծրագիր Աղավնաձորում: Ճամբարային օրերին կիրականացվի ակտիվ հանգստի, ժամանցի և ճանաչողական միջոցառումների ծրագիր, կանցկացվեն հանդիպումներ պետական այրերի, մշակույթի անվանի գործիչների հետ, կկազմակերպվեն ազգային երգի ու պարի, հայրենագիտության դասեր, մարզումներ, սպորտային այլ միջոցառումներ:

«Արի տուն» ծրագրի 2013թ առաջին փուլին մասնակցում է շուրջ 90 երիտասարդ՝ աշխարհի 10 երկրից:

 Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
2.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
3.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
4.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
5.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
6.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
7.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
8.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
9.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
10.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: