ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Կա՞ արդյոք տղամարդկանց գրիպ

13 դեկտեմբերի, 2012 | 07:41

Պրահա.- Հարցը հնչում է գրեթե այնպես, ինչպես «Կա՞ կյանք Մարսի վրա»։ Բայց փաստն այն է, որ նման հետազոտություններ անցկացվում են պարբերաբար ու ամեն անգամ եզրակացությունները տարբեր են՝ կախված, թե որտեղ են բժշկական լաբորատորիաները, և ովքեր են գիտնականները։ Դեռ երկու տարի առաջ Քեմբրիջի համալսարանի գիտնականները պնդում էին, որ տղամարդիկ ավելի թույլ իմունային համակարգ ունեն և ավելի խոցելի են գրիպի հարուցիչների հանդեպ, ինչն էլ հանգեցնում է «տղամարդու գրիպի»։ Նրանք նաև ավելացնում էին, որ կենդանական աշխարհում էլ որձերը համարվում են ավելի թույլ սեռ։

Գիտնականների մեկ այլ խումբ սակայն պնդում է, որ ոչ մի տարբերություն կանանց ու տղամարդկանց իմունային համակարգերում , տարբերությունն ընդամենը գրիպի վարակը հաղթահարելու կանանց ու տղամարդկանց առանձնահատկությունն է։  Ըստ Մեծ Բրիտանիայում վերջերս անցկացված հետազոտությունների, պարզապես կանայք ավելի հաճախ են գրիպով վարակվում ու անցկացնում են այն չփոխելով օրվա ռեժիմը, բայց միևնույն ժամանակ ավելի շատ են տրտնջում։ Մինչդեռ գրիպի վիրուսը տղամարդկանց ավելի հաճախ է տանում անկողին։

ՈՒ եթե կան խմբեր, որոնց նկատմամբ  պետք է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել գրիպի առումով, հատկապես դեկտեմբերից մինչև փետրվար, ապա դրանք երեխաներն ու մեծահասակներն են։ Իսկ հարցին, թե արդյո՞ք կա տղամարդկանց գրիպ, կպատասխանի Մեծ Բրիտանիայում բժիշկ Ալմա Ադլերի գլխավորությամբ սկսված հետազոտությունը, որն առայժմ հարցման փուլում է ու կշարունակվի առնվազն մինչև հաջորդ տարի մարտ։


Առնչվող նյութեր
1. Գերմանիա. Ազատ Օրդուխանյանը Հայաստանում նախադեպը չունեցող առողջապահական մեծ աղետի մասին
2. ԲԺՇԿԱԿԱՆ.- Փսորիազ. Ի՞նչպես ապահովել երկարատև ռեմիսիա ու ապրել լիարժեք
3. ԻՆՉՊԵ՞Ս ՊԱՇՏՊԱՆՎԵԼ ԳՐԻՊԻՑ
4. Գրիգորի Գրիգորյան.Չի կարելի բիզնես անել մարդու հիվանդության հաշվին
5. ՀՀ նախագահի տիկինը ազգային համախմբման կոչ է անում՝ ի նպաստ վերարտադրողական բժշկության զարգացմանը
6. Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառավարումը կհանձնվի «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը
7. Չեխիայում գրիպի տարածմանը նպաստում է տաք ու խոնավ եղանակը
8. Որ՞ն է մարդկանց բնակարանների ամենակեղտոտ իրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: