ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»

«Ծովանկարչության սահմանները» գիտաժողովն ավարտեց աշխատանքները
17 սեպտեմբերի, 2017 | 22:22

 

ԵՐԵՎԱՆ. – Հայաստանի ազգային  պատկերասրահում աշխատանքներն ավարտեց  Հովհաննես Այվազովսկու 200ամյակին նվիրված «Ծովանկարչության սահմանները» խորագրով միջազգային գիտաժողովը։ Բանախոսները ներկայացրին  հետաքրքիր փաստեր ու մեկնաբանություններ։

Արվեստագիտության թեկնածու Քնարիկ Ավետիսյանը ներկայացրեց պատկերասրահում Այվազովսկու կտավների հավաքածուի պատմությունը ու դրա գեղարվեստական արժեքը։ Անհատական մեծ հավաքածու ունեցող Անդրեաս Ռուբիյանը, ով իր անհատական հավաքածուում 53 Այվազովսկի ունի,  խոսեց  ծովանկարչի գեղարվեստական մտածողության զարգացման շուրջ` հիմնվելով իր ունեցած 20 բարձրարժեք կտավների վրա։ Թեոդոսիայում Այվազովսկու տուն-թանգարանի տնօրեն Տատյանա Գայդուկը  բնականաբար մանրամասնեց մեծ նկարչի տան ու նրա հյուրերի մասին, իսկ Թեոդոսիայում հրատարակչական գործունեություն ծավալող  Դմիտրի Լոսևի ելույթն անդրադարձ էր նաև հասարակական գործիչ ու բարերար Այվազվսկուն։  «Բառի բուն իմաստով,  քաղաքի կյանքում որևէ դեր կատարած որևէ կառույց` սկսված նավահանգստից մինչև երկաթուղի ու ջրի մատակարարում սերտորեն կապված է Հովհաննես Այվազովսկու անվան հետ։

Անչափ հետաքրքիր էին Լոնդոնից ռուսական արվեստի մասնագետ Իվան Սամարինի, Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Գալինա Չուռակի ելույթները։  Առանձնակի  ուշադրության է արժանի Այվազովսկու թոռան` ծովանկարիչ Ալեքսեյ Գենզենի մասին` վերջինիս ծոռնուհու, Երևանում  կրթության ու մշակույթի ռուսական կենտրոնից Իրինա Կասալիցկայի խոսքը։ Ներկաները մեծագույն հետաքրքրությամբ լսեցին նաև արվեստագետ Շահեն Խաչատրյանին, ով ներկայացրեց Այվազովսկու 72 հայկական թեմաներով կտավները։

Ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը ցուցահանդեսի բացմանը

Այս օրերին պատկերասրահում  բացվել է Հովհաննես Այվազովսկու ցուցահանդեսը։ Հատուկ այս առիթով Վենետիկի Մխիթարյան միաբանությունից բերվել է «Քաոս» կամ «Արարում» կտավը։ Ծովանկարչի ծոռնուհին` Ամանդա Ռոջերսը կամ ռուսական անվամբ Ամանդա Դմիտրիևնան  միայն հիմա,  բավական հասուն տարիքում է հայտնաբերել, որ նման հաճարեղ մարդու ժառանգներից է։ ՕՐԵՐ-ին տված հարցազրույում  ասաց. «Ես իմ մեծ-մեծ պապի կտավները միայն այս տարի  հուլիսին եմ տեսել Մոսկվա այցելության ժամանակ, ու հույս ունեմ հիմա այստեղ նորերը տեսնել։ Ինձ համար առեղծվածային է հասկանալ, թե ինչպես է ինքը տեսել այն, ինչ մենք չենք տեսնում, ու արտացոլել դրանք հիշողությամբ։  Սա բացառիկ հատկություն է։ Ես անընդհատ ուզում եմ կսմթել ինձ, ես մեծացել եմ առանց իմանալու , որ որևէ կապ ունեմ Այվազովսկու հետ։ Ես անշուշտ գիտեի, որ որոշ հայ-ռուսական  արմատներ ունեմ, բայց ես չգիտեի, թե ինչ փառահեղ կյանք  է ապրել տատս Այվազովսկու հետ։ Ես նրան կուզենայի հարցեր տալ։  Հիմնական հարցն անշուշտ կլիներ` ինչո՞ւ մեզ չես պատմել ով ենք մենք։

Հուլիսին  աշխարհի տարբեր երկրներից Այվազովսկու  ծոռները եղան Մոսկվայում և Թեոդոսիայում ու  առաջին անգամ հանդիպեցին մեկմեկու։  Այժմ ցուցահանդեսին ու գիտաժողովին մասնակցած Ամանդա Ռոջերսը մտածում է մյուսներին էլ Հայաստան բերելու մասին. «Մենք նախ Մոսկվա գնացինք, հետո Թեոդոսիա,  չգիտեինք, եթե միջոցառումներ  սպասվում են, թե ոչ, բայց մենք որոշեցինք, որ ամեն դեպքում գնալու ենք։ Որոշումը կայացնելոց հետո իմացանք, որ այնտեղ մեծ հանդիսություններ են լինելու։ Հիմա, երբ գտել ենք մեկմեկու, անշուշտ կապերը կպահենք։ Ես աղջկաս ու զարմուհուս հետ էի։ Զարմուհիս ամենաերիտասարդն է, մոտ 23 տարեկան, նա այնքան հուզված էր, հիացած, ու նրա դրդմամբ որոշեցինք մինչև տարեվերջ վերադառնալ։ Հիմա մտածւմ եմ, որ նրան պիտի նաև Հայաստան բերեմ։  Անհավատալի փորձառություն է»։

Այս օրերին Հայաստանի ազգային պատկերասրահում  ներկայացված են Այվազովսկու 52 կտավ, 20 գրաֆիկական աշխատանք, լուսանկարներ, արխիվային նյութեր, անգամ նրա ծննդյան գրանցումը տեղի հայկական եկեղեցամատյանում։

Ինչպես  հենց Այվազովսկին է ասել` դժվար է, գրեթե անհնար, պատճենահանել բնության տարերքը, բայց այն հնարավոր է վրձնել։  Բացառիկ  հնարավորություն կա այժմ Երևանում տեսնել «Քաոսը» կամ «Աշխարհի արարումը», որ բերվել է  Վենետիկի Մխիթարյան միաբանությունից։   1840-43 թվականներին Իտալիա կատարած այցի արդյունք է «Քաոս» ստեղծագործությունը։ Նա մեկնել է Վենետիկ տեսակցելու եղբորը` Գաբրիելին, որ անդամ էր Վենետիկի  Մխիթարյան միաբանության։ «Քաոսը»  Այվազովսկին նկարել է 1841ին, Հռոմի պապին այն այնքան է դուր եկել, որ վերջինս ցանկացել է գնել կտավը, սակայն Այվազովսկին նվիրել է այն։  Նկարի ստեղծումից  60 տարի անց, 1901թ. այն նվիրաբերվել է Վենետիկի Մխիթարյան միաբանությանը։  Տեսնել է պետք արարչության այվազովսկիական մեկնությունը` մի կողմից ալեկոծ ծովն է` սարսափազդու  խռովքով, մյուս կողմից ջրում ալիքվող լույսը, որ պիտի ճեղքի ամպերի խավարը…

Միխայիլ Շվիդկոյը

Ցուցահանդեսի բացմանը ներկա Միխայիլ Շվիդկոյը (հայտնի հեռուստամեկնաբան, Ռուսաստանի մշակույթի նախկին նախարար),  ՕՐԵՐի հետ բացառիկ հարցազրույցում նշեց, որ իմ համար այս ցուցահանդեսը անտարակույս շատ կարևոր է.  « Հավանաբար գիտեք, Ռուսաստանում լայնորեն նշվեց Այվազովսկու 200 ամյակը։ Մեծ ցուցահանդես կազմակերպվեց Տրետյակովյան պատերասրահում, իմ կարծիքով Այվազովսկուն նորից բացահայտող ցուցահանդես  էր դա։ Այվազովսկին հավասարապես և հայ, և ռուս նկարիչ է։ կամ հայկական ծագումով ռուս նկարիչ, ինչպես օրինակ Մանդելշտամը, որ հրեական ծագումով ռուս բանաստեղծ է։ Մենք չենք  բաժանի նրան մասերի, պետք է ուրախանանք, որ նա ներկայացնում է երկու մեծ մշակույթների ու ժողովուրդների ոգին։ Նա լիովին այլ նկարիչ է, քան նրա մասին ընդունված էր կարծել դեռևս 50 տարի առաջ»։

Անհրաժեշտ է  շտապել  Հայաստանի ազգային պատկերասրահ ու ըմբոշխնել գույներն ու աշխարհընկալումը մի մարդու, որին իրենցն են հայտարարում Ռուսաստանում և Ուկրաինայում… Այվազովսկին հայ տասնյակ  ծովանկարիչներից մեծագույնն է, ով  «ծնվեց մահկանացու, թողեց անմահ հիշատակ»…

 

Աննա Կարապետյան

Երևան

Օրեր

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը եւ Մխիթարյան միաբանությունից Հայր Վահանը  ,,Քաոս,, կտավի մոտ 


Առնչվող նյութեր
1. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
2. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
3. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում
4. Բոտոշան. Հայաստանին ու Ռումինիային նվիրված ցուցահանդես
5. Բացառիկ հայկական ցուցահանդես՝ չեխական հրաշագեղ դահլիճում
6. Հայկական գանձերի աննախադեպ ցուցահանդես ՝ Պրահայի Ստրահովի գրադարանի Աստվածաբանական դահլիճում
7. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
8. Նախագահը Մետրոպոլիտենի ,,Արմենիա,, ցուցահանդեսում
9. Սոֆիայում բացվեց բուլղարահայ հայտնի նկարիչ Արշակ Ներսիսյանի ցուցահանդեսը
10. Ռաֆայել Իսրայելյանի ճարտարապետական ցուցահանդեսը Երեւանում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
5.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
6.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
7.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
8.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
9.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
10.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: