ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Ծիրանի ծառ 2017,, կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ իրանական ,,Հետզհետե,, ֆիլմին

08 հոկտեմբերի, 2017 | 09:32

ԾԻՐԱՆԻ ԾԱՌ 2017

ԵՐԵՎԱՆ – ՈՒՋԱՆ

ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-5

Հոկտեմբերի 5-ի երեկոյան՝ Արագածոտնի մարզի Ուջան գյուղում՝ տեղական դպրոցի բակում, պաշտոնապես փակվեց «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 3-րդ միջազգային փառատոնը: Միջազգային ժյուրին, որի կազմում էին կինովավերագրող, Բիլբաոյի կինոյի և թատրոնի դպրոցի տնօրեն Ալգիս Առլաուսկասը (Իսպանիա), ազգագրագետ, Տրենտոյի ժողովրդական բարքերի թանգարանի տնօրեն Ջովանի Կեզիչը (Իտալիա) և կինովավերագրող, Իրանի կինովավերագրողների ասոցիացիայի նախկին նախագահ Բահրամ Ազիմպուրը, մրցանակները բաշխեց հետևյալ կերպ.

 

Կարճամետրաժ մրցույթ

Գլխավոր մրցանակ – «Սիբիրյան տապան» (Պավել Սկորոբոգատով, Ռուսաստան, 2017)

Ժյուրիի հատուկ մրցանակ – «Մեկ անգամ ամռանը» (Սիրական Աբրոյան, Հայաստան, 2010)

Լիամետրաժ մրցույթ

Գլխավոր մրցանակ – «Հետզհետե» (Շահրամ Բադախշան Մեհր, Իրան, 2017)

Ժյուրիի հատուկ մրցանակ – «Պետրիլա մոլորակը» (Անդրեյ Դասկալեսկու, Ռումինիա, 2016)

Իրենց Հատուկ մրցանակները հանձնեցին նաև փառատոնի նախաձեռնող «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման հասարակական կազմերպությունը՝ «Երեխաների մաշկի վրա» ֆիլմին (Ադրիանո Զեքա, Իտալիա, 2017) և Ուջան համայնքը՝ «Հանգույց» ֆիլմին (Ացուշի Կոյկե, Ճապոնիա, 2017):

Փառատոնն անցկացվեց հոկտեմբերի 1-5-ը: Բացումը տեղի ունեցավ հոկտեմբերի 1-ին երևանյան «Մոսկվա» կինոթատրոնում՝ անվանի ֆրանսիացի կինոռեժիսոր և մարդաբան Ժան Ռուշի և փիլիսոփա Էդգար Մորենի «Մեկ ամռան խրոնիկա» ֆիլմի (1961) ցուցադրությամբ՝ նվիրված Ռուշի 100-ամյակին: Այնուհետև՝ հոկտեմբերի 2-ին, փառատոնը տեղափոխվեց Ուջան, որտեղ գյուղացիները մեծ հրճվանքով դիմավորեցին և ընդունեցին «Ծիրանի ծառի» տեղացի և արտասահմանյան մասնակիցներին: Նույն օրը՝ երեկոյան, տեղի ունեցավ փառատոնի ուջանյան բացումը՝ գյուղի Զորավար Անդրանիկի անվան հրապարակում: Ելույթ ունեցան Ուջանի Մշակույթի տան «Կարոտ» համույթը և ՀՀ մշակույթի վաստակաոր գործիչ Գագիկ Գինոսյանի գլխավորած «Կարին» ավանդական երգի-պարի խումբը: Ուջանում փառատոնը բացվեց հայ մեծ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանի «Վերջ» և «Կյանք» ֆիլմերի բացօթյա ցուցադրությամբ: Հաջորդ օրը՝ հոկտեմբերի 3-ին, Ուջանի Մշակույթի տանը ջազ համերգով հանդես եկան Լևոն Մալխասյանը, Մարտին Վարդազարյանը և Երվանդ Երզնկյանը:

Փառատոնի հյուրերը մինչև հոկտեմբերի 6-ն ապրեցին գյուղացիների տներում, հաց կիսեցին նրանց հետ, ընկերացան, մոտիկից ծանոթացան հայ գյուղի կենցաղին, օրավուր անցուդարձին: Հեղինակի ներկայության դեպքում՝ ֆիլմի ցուցադրությունից հետո լինում էին քննարկումներին, որոնց մասնակից էին նաև գյուղացիները: Ուջանցիները հնարավորություն ստացան ծանոթանալու ժամանակակից վավերագրական կինոյի 30 օրինակի, որոնց արտադրությանը մասնակցել էին ընդհանուր առմամբ 25 երկիր՝ Նորվեգիայից մինչև Զիմբաբվե, ԱՄՆ-ից մինչև Ճապոնիա, այդ թվում՝ 6 ֆիլմ Հայաստանից: Փառատոնի ընթացքում հյուրերը եղան Սերգեյ Փարաջանովի թանգարանում, Սաղմոսավանքում, Մուղնիում, Հովհաննավանքում:

Հաշվի առնելով փառատոնն Ուջանում անցկացման փորձի հաջողությունը՝ որոշվել է ապագայում ևս փառատոնն անել այստեղ: Փակման արարողությանը հայտարարվեց, որ մյուս տարվանից «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի միջազգային փառատոնը պաշտոնապես կվերանվանվի «Ծիրանի ծառ» Ուջանի միջազգային կինոփառատոն:

 


Առնչվող նյութեր
1. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
2. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
3. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
5. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
6. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
7. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
10. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: