ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Խորվաթիա. Դեսպան Կիրակոսյանն իր հավատարմագրերը հանձնեց նախագահ Գրաբար-Կիտարովիչին

02 դեկտեմբերի, 2016 | 14:31

7095_hqԶագրեբ.- Դեկտեմբերի 1-ին համատեղության կարգով Խորվաթիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանն (նստավայրը՝ Վիեննա) իր հավատարմագրերը հանձնեց Խորվաթիայի Հանրապետության նախագահ տիկին Կոլինդա Գրաբար-Կիտարովիչին: Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում կողմերը քննարկեցին հայ-խորվաթական հարաբերությունների զարգացման հեռանկարները:

7096_hq

Նախօրեին՝ նոյեմբերի 29-ին և 30-ին, դեսպան Կիրակոսյանը հանդիպումներ ունեցավ Խորվաթիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության գլխավոր քարտուղար տիկին Զդրավկա Բուշիչի, քաղաքական դեպարտամենտի ղեկավար պարոն Գորդան Բակոտայի և ռազմավարական ու անվտանգության խնդիրների դեպարտամենտի ղեկավար պարոն Սինիշա Յուրիչի հետ և քննարկեց հայ-խորվաթական օրակարգի հարցերի լայն շրջանակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

7097_hq

Հանդիպմանը քննարկվեցին նաև երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը շարունակելու, տնտեսական, կրթական, մշակութային և այլ բնագավառներում համագործակցությունը խթանելու հեռանկարները: Հատուկ անդրադարձ կատարվեց միջազգային կառույցներում՝ ԵԱՀԿ-ում, ԵԽԽՎ-ում և ՄԱԿ-ի մարմիններում, փոխգործակցության սերտացման հնարավորություններին:

Զագրեբում դեսպան Կիրակոսյանը հանդիպումներ ունեցավ նաև Խորվաթիայում ՀՀ պատվո հյուպատոս պարոն Վեդրան Բուրատովիչի ու խորվաթահայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվեցին երկկողմ կապերին առնչվող հարցեր:

7094_hq


Առնչվող նյութեր
1. Դեսպան Արման Կիրակոսյանը Խորվաթիայի Հանրապետությունում
2. Դեսպան Կիրակոսյանի հանդիպումը Ավստրիայի դաշնային խորհրդարանում
3. Ավստրիա. Եղիշե Չարենցի 120-ամյակը նշվեց Վիեննայում
4. Ավստրիա. Դեսպան Կիրակոսյանի ելույթն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նիստում
5. Ավստրիա. Նարե Արղամանյանի եւ Ստելլա Գրիգորյանի ելույթը Ավստրիայի դիվանագիտական ակադեմիայում
6. Ավստրիա. Հրանտ Դինքի մահվան 10-րդ տարելիցին նվիրված միջոցառում Վիեննայում
7. Դեսպան Կիրակոսյանը ԵԱՀԿ-ում հիշեցրել է Հրանտ Դինքի սպանությունը եւ պաշտպանել Գարո Փայլանի շահերը
8. Հայագիտական ուսումնասիրություններին նվիրված ձեռնարկ Վիեննայի համալսարանում
9. Ավստրիահայությունը ջերմորեն ընդունեց համայնքի պատմությանն ու ներկային նվիրված ՕՐԵՐ-ի բացառիկ համարը. Շնորհանդես Վիեննայում
10. «Արարատից Ֆուձիյամա» խորագրով համերգ Վիեննայում. ճապոնահայ ջութակահար Կարեն Իսրայելյանի ելույթը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: