ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը այցելեցին Ծիծեռնակաբերդ

24 սեպտեմբերի, 2017 | 10:19

Սեպտեմբեր 23, 2017, Երևան –  Շաբաթ օրը՝ Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի տոնակատարությունից երկու օր անց, «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Էսրայելյանը խորհրդանշական և հուզիչ այց կատարեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ: «Խոստումը» ֆիլմին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով հինգշաբթի Երևան ժամանած Իսրայելյանին և Ջորջին հուշահամալիրում ուղեկցում էին ՀԲԸՄ վարչության անդամները և այլ հյուրեր:

Ծիծեռնակաբերդ այցը իսկապես նշանավոր իրադարձություն էր Թերրի Ջորջի համար: Երբևէ չերկնչելով բարձրաձայնել ցեղասպանությունների դեմ, նա դրանց սարսափները նկարագրել է «Ռուանդա հյուրանոցը» և «Խոստումը» ֆիլմերում: «Այս այցը ամփոփում է այն ամենը, ինչի վրա աշխատել եմ վերջին չորս տարիներին: Այս այցով ընդգծվեց, թե որն է իրական կինոն, որքան զորեղ կարող է լինել այն, ստիպեց վերհիշել կորսված կյանքերը և կատարված ահասարսուռ ոճիրը: Սա «Խոստումը» ֆիլմի ստեղծման ամենահուզական ակնթարթն է, ողջ նախագծի ամենակարևոր պահը», – ասաց Ջորջը:

Ջորջը և Իսրայելյանը լռության րոպեով հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերին՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ: Նրանք նաև ծառ տնկեցին Հիշատակի ծառուղում՝ պատվելով հիշատակը երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի ՝ լեգենդար մարդու, ով անխոնջ գործունեություն ծավալեց «Խոստումը» ֆիլմը մեծ էկրաններ հանելու համար: Հյուրերը նաև շրջեցին Ցեղասպանության թանգարանում:

«Այս ծառը խորհրդանշում է Հայոց պատմությունը աշխարհին հասցնելու հավերժական գործը: Քըրք Քըրքորյանը ցանեց սերմերը, իսկ Թերրին, Մայք Մեդավոյը և ես պատիվ ունեցանք համատեղ աշխատելու մեր աներևակայելի դերասանական խմբի և անձնակազմի հետ, որպեսզի այդ պատմությունը ներկայացվի լայն հանրությանը: Մենք պետք է թույլ չտանք, որպեսզի աշխարհը մոռանա մեր անցյալը, և պետք է միասին առաջ շարժվենք՝ օգնելով դրա կարիքն ունեցողներին: Քըրք Քըրքորյանի ղեկավարությամբ մենք իրականացրել ենք ֆիլմի հետ կապված նրա ցանկությունները: Այսօր մենք պատվում ենք նրա կյանքի ուղին, ինչպես նաև այն մարդկանց կյանքերը, որ կորսվեցին հարյուր տարի առաջ», – ասաց «Խոստումը» ֆիլմի պրոդյուսեր Իսրայելյանը:

Ուրբաթ օրը նրանք զրուցեցին տեղացի լրագրողների հետ և ներկա գտնվեցին «Մեր խոստումը» երաժշտական ներկայացման պրեմիերային՝ ոգեշնչված «Խոստումը» ֆիլմից և ստեղծված՝ վերջինիս մոտիվներով, որի առաջնախաղը կայացավ Երևանի օպերային թատրոնում: Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը, Վարչապետ Կարեն Կարապետյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, օտարերկրյա դեսպաններ և բարձրաստիճան պաշտոնյաներ ներկա գտնվեցին ներկայացմանը:

Թերրի Ջորջը, Էրիկ Էսրայելյանը և հյուրերը ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ

«Ողջ աշխարհի հայությունը առաջին անգամ հոլիվուդյան լայնամասշտաբ ֆիլմով դիտեց իր նշանավոր անցյալը: Դժվար է արտահայտել մեր անսահման երախտագիտությունը երջանկահիշատակ Քըրք Քըրքորյանի և բոլոր նրանց ջանքերի համար, ովքեր անխոնջ աջակցել են այս պատմությունը ներկայացնելու գործին, հատկապես՝ մեր հյուրեր Թերրիին, Էրիկին և նրանց հետ աշխատած մյուս պրոդյուսերներին: Նրանք անթիվ-անհամար մարտահրավերների են բախվել տարիների ընթացքում և կարողացել են հաղթահարել դրանք՝ ի հեճուկս բոլոր խոչընդոտների: Մեզ համար պատիվ է՝ ֆիլմին նվիրել այս միջոցառումները, այդ թվում՝ Երևանի օպերային թատրոնում այսօրվա ներկայացումը՝ հայաստանցի բազմաթիվ տաղանդների մասնակցությամբ», – ասաց Պերճ Սեդրակյանը:

«Խոստումը» ֆիլմը խոշոր պատմական դրամա է, որը սիրո հուզիչ պատմության միջոցով պատկերում է Հայոց ցեղասպանությունը: Միացյալ Նահանգներում և Կանադայում լայնորեն ցուցադրվելուց հետո «Խոստումը» շարունակում է ցուցադրվել ողջ աշխարհի կինոթատրոններում: Թողարկված լինելով լեգենդար Քըրք Քըրքորյանի «Survival Pictures» ընկերության կողմից և Ակադեմիայի մրցանակակիր (Hotel Rwanda ֆիլմի համար), հռչակավոր ռեժիսոր Թերրի Ջորջի գլխավորությամբ, «Խոստումը» ներկայանում է միջազգային աստեղային դերասանական կազմով, այդ թվում՝ Օսկար Այզեքը, Քրիստիան Բեյլը, Շառլոթ Լը Բոնը, Շոհրե Աղդաշլուն և Անժելա Սարաֆյանը: Երաժշտության հեղինակը օսկարակիր կոմպոզիտոր Գեբրիել Յարեդն է՝ իր «Խոստումը» երգով, որի բառերը գրել և կատարել է երջանկահիշատակ Քրիս Քորնելը: Ֆիլմի ողջ հասույթն ուղղվել է տարբեր բարեգործական նպատակների՝ մարդու իրավունքների պաշտպանության շեշտադրումով:

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է, որը հիմնվել է 1906 թվականին և որի գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին:

ՀԲԸՄ և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.org կայքէջում: ՀԲԸՄ հայաստանի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել www.agbu.am կայքէջում:

Էրիկ Էսրայելյանը և Թերրի Ջորջը Ծիծառնակաբերդի Հիշատակի ծառուղում ծառ են տնկում
george-esrailian03 – Թերրի Ջորջի այցելությունը Ցեղասպանության թանգարան

 


Առնչվող նյութեր
1. Ապրիլ 24. Հայաստանի եւ Արցախի ղեկավարները այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
2. ՀԲԸՄ Հայաստան. «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը Երեւանում
3. «Խոստումը» Ֆիլմին բեմադրիչ Թերի Ճորճը պիտի մեծարուի Հայ Դատին կողմէ
4. ,,Խոստումը,, հայերեն կրկնօրինակմամբ կցուցադրվի Երեւանում ապրիլի 23-ին
5. Ցեղասպանութիւնը Վերջապէս Արժանի Կերպով Ներկայացուեցաւ «Խոստումը» Ֆիլմին Մէջ. «Նէյշըն»
6. «Խոստումը» Ֆիլմը Արտադրողները Պիտի Մեծարուին Հայ Դատի Տարեկան Ձեռնարկին Ընթացքին
7. Ցեղասպանութեան Նուիրուած «Խոստումը» Ֆիլմին Անդրանիկ Ցուցադրութիւնը՝ Թորոնթոյի Փառատօնին
8. Ֆրանցիսկոս Պապ. Թող Աստված պարգևի սիրեցյալ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին խաղաղություն և մխիթարություն
9. Յան Համաչեկը Ծիծեռնակաբերդում
10. Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակությունը այցելեց Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: