ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Խոստումը» ֆիլմի պաշտոնական շնորհանդեսը Վարշավայում

27 ապրիլի, 2017 | 08:15

Ապրիլի 25-ին Լեհաստանում ՀՀ դեսպանությունը, Լեհաստանում գործող Հայկական հիմնադրամը, «Մոնոլիտ ֆիլմ» ընկերությունը Վարշավայի կենտրոնում գտնվող «Ատլանտիկ» կինոթատրոնում կազմակերպեցին «Խոստումը» գեղարվեստական ֆիլմի պաշտոնական ցուցադրությունը, որին մասնակցեցին Լեհաստանում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ և դիվանագետներ, հոգևորականներ, հեղինակավոր քաղաքական, մշակութային գործիչներ, Լեհաստանի տարբեր հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:


Ֆիլմի ցուցադրության ավարտից հետո Լեհաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր պաշտոնակն ընդունելություն, որի ընթացքում Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանը շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին ցուցադրության կազմակերպման հարցում ցուցաբերած աջակցության համար:

Դեսպան Է.Ղազարյանը նշեց, որ այս ֆիլմը իր գեղարվեստական մեծ արժեքից բացի ունի նաև այլ կարևոր առաքելություն` աշխարհի լայն հասարակությանը ներկայացնել Հայոց Ցեղասպանության ճշմարիտ պատմությունը:

Ելույթներով հանդես են եկել նաև Լեհաստանի Հայկական հիմնադրամի փոխնախագահ Մաչեյ Բոհոսևիչը և «Մոնոլիտ ֆիլմ» ընկերության նախագահ Մարիուշ Լուկոմսին:

Վերջինս հայտնել է, որ իրենց ընկերությունը 2017 թվականի մայիսի 5-ից կազմակերպել է «Խոստումը» գեղարվեստական ֆիլմի ցուցադրությունը Լեհաստանի բոլոր խոշոր քաղաքների հայտնի կինոթատրոններում, իսկ գործընկեր կազմակերպությունների միջոցով այն կիրականացվի նաև եվրոպական այլ երկրներում:


Առնչվող նյութեր
1. Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
3. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
4. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
5. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
6. Լեհաստանի հեղինակավոր «w SIECI HISTORII» ամսագիրը Հայաստանի մասին հոդվածաշար է հրապարակել
7. Լեհահայոց նոր հոգևոր հովիվն է Տ. Ներսես աբեղա Հարությունյանը
8. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
9. Լեհաստանաբնակ հայ նկարիչներ Հելեն Հարութի եւ Սուրեն Վարդանյանի ցուցահանդեսը Լուբաչով քաղաքում
10. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: