ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2017
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Խոստումը» Ֆիլմին բեմադրիչ Թերի Ճորճը պիտի մեծարուի Հայ Դատին կողմէ

31 օգոստոսի, 2017 | 08:05

ԿԼԵՆՏԷՅԼ.- ,,Ասպարեզ,,.– Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը որոշած է Հոկտեմբեր 8ին կայանալիք իր տարեկան ձեռնարկին ընթացքին, իր հեղինակաւոր «Արուեստներու եւ Գրականութեան Մրցանակ»ով մեծարել Հայոց Ցեղասպանութեան նուիրուած «Խոստումը» ֆիլմին բեմադրիչը՝ Թերի Ճորճը։  

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Նորա Յովսէփեան կը յայտնէ, թէ նման հսկայ ծրագիր մը գլուխ հանելով՝ Թերի Ճորճ դուռը բացած է Ցեղասպանութեան նուիրուած ֆիլմերու արտադրութեանց առջեւ, միաժամանակ դրուատելով հանգուցեալ բարերար Գըրգ Գըրգորեանի նուիրաբերումը՝ ֆիլմին արտադրութեան գործին: Նշենք, որ Գըրգորեանի հիմնած «Սըրվայվըլ Փիքչըրզ» («Վերապրումի Ֆիլմեր») ընկերութեան առաջին իրագործումը կը հանդիսանայ սոյն շարժապատկերը:

Ֆիլմի արտադրութեան օրերուն, Թերի Ճորճ եւ ֆիլմի արտադրողները շարունակական ճնշումներու տակ էին թրքական իշխանութեանց կողմէ, որոնք ամէն միջոցի կը դիմէին՝ ձախողութեան մատնելու համար ծրագիրը։ Սակայն անոնց ջանքերը ձախողեցան։ Ֆիլմը արտադրուեցաւ եւ ցուցադրուեցաւ աշխարհի տարածքին, ներառեալ՝ Միացեալ Նահանգներու Քոնկրեսին, Վատիկանի եւ շարք մը այլ վայրերու մէջ։

Իրլանտացի Թերի Ճորճ «Օսքար»ի արժանացած բեմադրիչ եւ բեմագիր մըն է, որ բեմադրած է նաեւ Ռուանտայի ցեղասպանութեան նուիրուած՝ «Հոթել Ռուանտա» ֆիլմը, ինչպէս նաեւ հեղինակած է Իրլանտայի Հանրապետական բանակի անջատողական պայքարին նուիրուած՝ «In the Name of the Father» ֆիլմին բեմագրութիւնը՝ բազմաթիւ այլ ֆիլմերու արտադրութեան մասնակցելու կողքին։

Հայ Դատի յանձնախումբի տարեկան ձեռնարկը առիթ մըն է քննելու Հայ Դատի վերջին մէկ տարուան գործունէութիւնը ու պատուելու Հայ Դատին ի նպաստ գործունէութիւն ծաւալած գործիչներ, մտաւորականներ, արուեստագէտներ ու քաղաքական անձնաւորութիւններ:

Հոկտեմբեր 8ին կայանալիք այս տարուան ձեռնարկը տեղի պիտի ունենայ Պեվըրլի Հիլզի «Հիլթըն» պանդոկին մէջ:


Առնչվող նյութեր
1. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
2. Հայաստանի ու Արցախի քաղաքականությունը ներկայացվեց Եվրախորհրդարանում
3. Եվրոպահայերին սպասվում է խիտ ու հետաքրքիր ծրագրի քննարկում. Արամ Ա-ի եւ Բակո Սահակյանի ներկայությամբ
4. ՀԲԸՄ-ն աջակցում է Արա Թորանյանին դատական գործընթացում
5. Եվրոպահայության չորրորդ համագումարը Բրյուսելում՝ հոկտեմբերի 18-19-ը
6. «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը այցելեցին Ծիծեռնակաբերդ
7. Յակոբ Տէր Խաչատուրեան. ,,Սփիւռքի Հայկական Կազմակերպութիւններու Դերը Արտաքին Հարցերու Ու Մարտահրաւէրներու Դաշտէն Ներս,,
8. ՀԲԸՄ Հայաստան. «Խոստումը» ֆիլմի ռեժիսոր Թերրի Ջորջը և պրոդյուսեր Էրիկ Իսրայելյանը Երեւանում
9. Կարո Փալյան. Միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
10. ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինի Պատուիրակութիւնը Հանդիպում Ունեցաւ Չեխիոյ Դեսպանին Հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սերգեյ Մինասյանը՝ Ռումինիայում Հայաստանի նոր դեսպան
2.Լեհաստանի հայ համայնքի պատմությանը նվիրված գիտաժողով Վարշավայում
3.Լեզվի տեսչության ապագան. բացահայտում է Սերգո Երիցյանը
4.ՅՈՒՆԵՍԿՕ-ն կնշի Կոմիտասի եւ Թումանյանի հոբելյանները
5.Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարում է Ռաֆայել Լեմկինի անվան 2018թ. կրթաթոշակի ծրագրի մեկնարկը
6.Հայ արվեստն ուսուցանող առաջին հայկական խաղը՝ «Արվեստ» խաղ-գիրքը կթարգմանվի նաեւ այլ լեզուների
7.Թաթուլ Հաճյանը Պրահայում նվաճել է «Կրիստալ Սթար» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր գավաթը
8.,,Կոմիտաս,, քառյակն ու շնորհալի հայ երեխաները ներկայացան ավստրիացի հանդիսականներին
9.Մեկ մլրդ. ԱՄՆ դոլարի ներդրում՝ Հայաստանի էներգետիկայի ոլորտում
10.Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2017
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: