ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Խոստումը» Ֆիլմը Արտադրողները Պիտի Մեծարուին Հայ Դատի Տարեկան Ձեռնարկին Ընթացքին

28 սեպտեմբերի, 2016 | 08:39

promiseԿԼԵՆՏԷՅԼ.- Asbarez-Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը հաղորդէ, որ Կիրակի, Հոկտեմբեր 16ին կայանալիք իր տարեկան ձեռնարկին ներկայ պիտի ըլլան Հայոց Ցեղասպանութեան առնչուող «Խոստումը» ֆիլմը արտադրողներէն ոմանք, որոնք պիտի մեծարուին ձեռնարկին ընթացքին։

Նաեւ, պիտի ներկայացուի յատկապէս Հայ Դատի ձեռնարկին համար պատրաստուած տեսանիւթ մը, որուն մէջ կան հատուածներ նոյն ֆիլմէն, ինչպէս նաեւ՝ ֆիլմի արտադրութեան աշխատանքներէն։

Ֆիլմի արտադրութեան պատասխանատուներէն Քեւըն Մաթոսեան կը յայտնէ, թէ իւրաքանչիւր վերապրողի եւ անոր շարաւիղներուն երազը եղած է պատմել Հայոց Ցեղասպանութեան պատմութիւնը։ Այս ֆիլմը կարեւոր արտադրութիւն մըն է ոչ միայն հայութեան համար, այլ նաեւ՝ բոլոր այն ազգերուն, որոնք հալածուած են։ Ասիկա մարդկային իրաւանց առնչուող պատմութիւն մըն է, որ չպատմուած մնալով՝ ինքզինք կրկնելու սպառնալիքը կը յառաջացնէ։

Նշենք, որ Թորոնթոյի շարժապատկերի փառատօնի ծիրէն ներս, Սեպտեմբեր 11ին կայացաւ սոյն ֆիլմին համաշխարհային անդրանիկ ցուցադրութիւնը, որ արժանացաւ ներկաներու ջերմ ընդունելութեան։ Սակայն անկէ առաջ իսկ, ֆիլմը թիրախ դարձած էր Հայոց Ցեղասպանութիւնը ուրացողներու շրջանակներուն, որոնք զայն վարկաբեկել փորձելով՝ ցած արժեւորումներ տուած էին ֆիլմին՝ IMDb-ի կայքին վրայ, առանց ֆիլմը տեսած ըլլալու նոյնիսկ։

Միւս կողմէ, Հոլիվուտի շարք մը աստղեր, ներառեալ՝ Թայրա Պենքս, Շեր եւ Ֆերըլ Ուիլեըմզ, դրուատած են ֆիլմը եւ խանդավառութիւն յառաջացուցած են համացանցային ընկերային ցանցերու վրայ իրենց հետեւող տասնեակ միլիոնաւոր համակիրներուն մօտ։

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Նորա Յովսէփեան կը յայտնէ, թէ այս աննախընթաց ֆիլմին արտադրութիւնը ինքնին մեծ իրագործում մըն է՝ դրուատելով յատկապէս Գըրգ Գըրգորեանի նուիրումը անոր արտադրութեան գործին։ Նշենք, որ հանգուցեալ բարերարին հիմնած «Սըրվայվըլ Փիքչըրզ» («Վերապրումի Ֆիլմեր») ընկերութեան առաջին իրագործումը կը հանդիսանայ սոյն շարժապատկերը։

0928promiseՆորա Յովսէփեան գնահատած է նաեւ արտադրող Էրիք Էսրայիլեանի եւ անոր խումբին ջանքերը, որոնց արգասիքը կը հանդիսանայ Հայոց Ցեղասպանութեան իրականութիւնը եւ հայութեան վերապրումը միլիոնաւորներու հասցնող սոյն ֆիլմը։

Նշենք, որ հայ ուսանողի մը, հայ արուեստագիտուհիի մը եւ ամերիկացի լուսանկարիչ-լրագրողի մը սիրոյ եռանկիւնի իւրայատուկ պատմութիւնը ներկայացնող այս ֆիլմին դէպքերը տեղի կ՛ունենան Հայոց Ցեղասպանութեան օրերուն:

Ֆիլմին բեմադրութիւնը ստանձնած է «Օսքար» մրցանակի արժանացած Թերի Ճորճ, իսկ անոր գլխաւոր դերակատարներն են Քրիսչըն Պէյլ, որ նոյնպէս արժանացած է «Օսքար»ի, Օսքար Այզիք, որ շահած է «Կոլտըն Կլոպ» մրցանակը, եւ Շարլոթ Լը Պոն: Ֆիլմի բեմագիրներն են Թերի Ճորճ եւ Ռապըն Սուիքորտ։

anca-galaԱրեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի տարեկան ձեռնարկը տեղի պիտի ունենայ Կիրակի, Հոկտեմբեր 16ին, կ.ե. ժամը 4:30էն սկսեալ, «Ուեսթըրն Պոնաւենչըր» պանդոկին մէջ:

Տոմսերու համար, դիմել (818) 839-1918 թիւին, կամ այցելել www.ancawrgala.orgկայքը: Հովանաւորութեան կարելիութեանց ծանօթանալու համար, դիմել (818) 500-1919թիւին կամ www.ancawr.org/gala/sponsorship կայքէջին:

asbarez.com


Առնչվող նյութեր
1. Հայ Դատի Աջակցութիւնը Վայելող Քոնկրեսի Թեկնածուներուն 92 Տոկոսը՝ Յաղթական
2. «Նաիրի երկրի ողբը» խորագրով ձեռնարկը Բռնոյում
3. Լեռնային Ղարաբաղ այցելելը հանցագործություն չէ. ահազանգում են բելգիացի պատգամավորները
4. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
5. Հայ դատը արդարադատութեան առջեւ Արա Թորանեան եւ Սամ Թիլպեան՝ անպարտ, իսկ Դրոյի եւ Դատի համար՝ յետաձգումով թեթեւ պատիժներ
6. Գասպար Կարապետյան. Եվրոխորհրդարանի բանաձեւը հավասարակշռված է
7. Բրյուսելում ստեղծվել է Ֆլամանդախոս խորհրդարանականների պատգամավորների Արցախի հետ բարեկամության խումբ
8. Հայաստանի ու Արցախի քաղաքականությունը ներկայացվեց Եվրախորհրդարանում
9. Եվրոպահայերին սպասվում է խիտ ու հետաքրքիր ծրագրի քննարկում. Արամ Ա-ի եւ Բակո Սահակյանի ներկայությամբ
10. ՀԲԸՄ-ն աջակցում է Արա Թորանյանին դատական գործընթացում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: